Copy SMS

Ամեն մրգին` իր բանջարեղենը

Ամեն մրգին` իր բանջարեղենը - Ամեն, մրգին,  բանջարեղեն,

Առաջարկվող թեստը, թերևս, ամենակարճն է աշխարհում: Իր լակոնիկությամբ հանդերձ այն շատ դիպուկ կերպով է բացահայտում անձի հիմնական հատկանիշներն ու գծերը:
Եվ այսպես, սեփական ներքին ձայնին ունկնդրելով, հարկավոր է պատասխանել ընդամենը երկու հարցի. ի՞նչ եք ավելի շատ սիրում ա) վարու՞նգ, թե՞ պոմիդոր, բ) սե՞խ, թե՞ ձմերուկ:

Վարունգ և սեխ: Այսպիսի ընտրությունն ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ քաջարի են և լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում և ալկոհոլիզմի ենթակա չեն: Նրանց շրջանում շատ են մարզիկներն ու ճանապարհորդություների սիրահարները: Այսպիսի տղամարդու կողքին կանայք իրենց շատ պաշտպանված և ապահով կզգան, տղամարդն ասես իրենց թիկունքում սարի պես կանգնած լինի, և նրա պատասխանատվությունը տարածվում է նրա ընտանեկան գործերի վրա: Այսպիսի տղամարդիկ նպատակասլաց են և հեշտորեն հասնում են իրեն նպատակներին: Բայց այս տիպը նաև թերություններ ունի. վարունգա-սեխային կերտվածքի տղամարդուն պակասում է ռոմանտիզմը: Այդ պատճառով էլ եթե կինը նրանից ծաղիկներ է ակնկալում ստանալ, ապա ավելի լավ է հարմար առիթի չսպասի, այլ թափանցիկ կերպով ակնարկի, որ կցանկանար ծաղկեփունջ ստանալ որպես նվեր:
 Այս տիպի կանայք հաճախ պետեր են դառնում, բայց ընտանեկան կյանքում նրանք երեխաների պես անօգնական են` կերակուրներ վատ են պատրաստում, չեն կարողանում բաշխել բյուջեն, չեն սիրում լվացք անել և լվանալ ամանեղենը: Բայց ի դեմս այսպիսի կնոջ տղամարդը հավատարիմ և հասկացող ընկեր կգտնի:

Պոմիդոր և ձմերուկՈւրախ և ակտիվ մարդիկ են: Նրանք աչքի են ընկնում շատ բարձր շփվողականությամբ, բայց շփման մեջ միշտ չէ, որ կարողանում են հավասարակշռություն պահպանել. նրանց բռնկվող, պայթուցիկ բնավորությունը հաճախ սկանդալների է հանգեցնում: Այս տիպի տղամարդիկ համեղ ուտելիքների սիրահարներ են, ծույլ են և հողաթափերն ու խալաթը գերադասում են ուսապարկից ու քնապարկից: Պոմիդորա-ձմերուկային կերտվածքի կանայք հուզական են, սիրում են կենդանիներին և ընտանեկան օջախը, նրանց կողքին լինելիս ջերմություն և հարմարավետություն ես զգում: Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց կարող են անտակտություն թույլ տալ, որովհետև ասում են այն, ինչ մտածում են. անկեղծություն-շիտակությունն ու աննենգամիտ պարզամտությունը պոմիդորա-ձմերուկային տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական հատկանիշներն են:

Վարունգ և ձմերուկ: Այս կերտվածքի մարդիկ մշտապես ներքին խռովք են ապրում: Նրանց արտաքին հանգստության և զսպվածության տակ ներքին լարվածություն է թաքնված: Այսպիսի տղամարդկանց մասին են ասում. <<Վախեցիր մարմանդ, հանդարտ ջրից>>: Վարունգա-ձմերուկային տիպի մարդու հետ կյանքը նման է հրաբխի հետ ապրելուն` երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի և թե ինչ գաղափար է նա կրում իր մեջ: 
Վարունգա-ձմերուկային կանայք դատարկ բաների պատճառով սկանդալներ չեն սարքում, նրանք կուտակում են վիրավորանքներն ու մի գեղեցիկ օր ընդունակ են ջարդելու տանը եղած ողջ ամանեղենը, երբեմն նաև ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործական տիպն են: Նրանք կարողանում են մտածել, խորհել, նրանց մեջ հաճախ են հանդիպում գիտնականներն ու գյուտարարները:

Սեխ և պոմիդոր: Եթե հենց այս պտուղներն եք նախընտրում, ապա դուք հավասարակշռված և հանգիստ մարդ եք: Դուք տակտով և զգայականությամբ եք օժտված: Սիրում եք գեղեցիկ իրեր և գերազանց ճաշակ ունեք: Սեխա-պոմիդորային տղամարդիկ փոքր-ինչ կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ, երաժիշտներ, մի խոսքով` ստեղծագործելը շատ սրտամոտ է այս մարդկանց:
Այս կերտվածքի կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են և հաստատուն: Ամուսնության մեջ պոմիդորա-սեխային կանանցից նվիրված, քնքուշ և հոգատար կանայք են ստացվում: Մինչդեռ, այս տիպի տղամարդիկ  կարող են ինքնասիրահարված եսասերներ լինել:

Հ. Գ. Լավագույն ամուսնական միություններ հետևյալ զույգերի մեջ են կնքվում.<<սեխ- վարունգ>> տիպի տղամարդ և <<վարունգ-ձմերուկ>> տիպի կին<<սեխ-պոմիդոր>> տղամարդ և <<սեխ-վարունգ>> կին<<վարունգ-ձմերուկ>> տղամարդ և <<պոմիդոր-ձմերուկ>> կին<<պոմիդոր-ձմերուկ>> տղամարդ և <<պոմիդոր-սեխ>> կին:


Ամեն մրգին` իր բանջարեղենը - Ամեն, մրգին,  բանջարեղեն,

3

2

785