Copy SMS

Էռնեստո Չե Գևարա

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն


Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

Էռնեստո Չե Գևարան` 20-րդ դարի ամենակատարյալ մարդը,  ծնվել է 1928 թվականի հունիսի 14-ին Արգենտինայի Սանտա ՖԵ նահանգի ամենամեծ քաղաքում`Ռոսարիոյում: Արգենտինացի մարքսիստ հեղափոխականը հանրությանը հայտնի է իր Չե համեստ մականունով: Ըստ Չեի ծնողների խոսքերի, թերևս փոքր տարիքից Չեն ունեցել է միայն մեկ երազանք` հավասարություն: Այսօր (երեկ) 20-րդ դարաշրջանի ամենանշանավոր ու լեգենդար դեմքերից մեկի` Էռնեստո Չե Գևարայի ծննդյան օրն է. նա կդառնար 85 տարեկան: Շնորհավոր ծնունդդ մեծ հեղափոխական և ամենակարևորը` ՄԱՐԴ:

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

Էռնեստոյի խոսքերից

Եթե ես պարտվեմ, ապա դա չի նշանակի, որ անհնար էր հաղթել։ Շատերը, ձգտելով հասնել Էվերեստի գագաթին, պարտվեցին, սակայն այն ի վերջո հաղթահարվեց…

*** 

Ես միշտ կշարունակեմ երազել և չեմ դադարի մինչև չդադարեն փամփուշտները…

*** 

Տխուր է ընկերներ չունենալ, սակայն ավելի տխուր է թշնամիներ չունենալ...

*** 

Եթե կան կասկածներ, հարկավոր է սպանել…

 ***

Ես գիտեմ, որ դու եկել ես ինձ սպանելու: Կրակի'ր, վախկո'տ, դու միշտ էլ կսպանես մարդկանց…

 ***

Ես այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտությունը…

 

Դժվարություններն ու տառապանքը տապալում են ոմանց, բայց ոմանց էլ հաջողության են հասցնում…

 ***

Եթե դուք ամեն անգամ անարդարություն տեսնելիս սկսում եք դողալ, ուրեմն դուք իմ բարեկամն եք…

 ***

Եթե դուք կարող եք գտնել ուղի առանց որևէ խոչընդոտների, ապա այն, ամենայն հավանականությամբ, ոչ մի տեղ չի տանում…

*** 

Հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերս ու հոգնած թոքերս…Ես կհասնեմ իմ նպատակին…

*** 

Ես գործում եմ համաձայն իմ հայացքների և անկասկած ապրում եմ իմ համոզմունքներով…

 ***

Հեղափոխությունից կամ դուրս ես գալիս հաղթանակած կամ մահացած…

 ***

Հայրենիք կամ մահ…

 ***

Լռությունը բանավեճի շարունակությունն է այլ միջոցներով…

***

Արամ Խաչատրյանի երաժշտությունը անմահ է. Նրանում հայ ազգի ոգին է. Պայքարի և հաղթանակի ոգին…

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

#!

Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին

Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի: Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:
Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

Չե Գևարայի վերջին նամակը ծնողներին

Թանկագին ծերուկներ, ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում: Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:
Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:
Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:
Երբեմն հիշեք XX դարի այս համեստ կոնդոտիերին:

Համբուրեք Սելիային, Ռոբերտոյին, Խուան-Մարտինին և Պոտոտինային, Բեատրիսին, բոլորին:

Ամուր գրկում է ձեզ ձեր անառակ և անուղղելի որդի Էռնեստոն:

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

 

 

Չեին սպանում են Լա Իգերա գյուղում (Բոլիվիա)` կանգնած վիճակում:

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

(Չեի վերջին լուսանկարը)



 

Էռնեստո Չե Գևարա - Էռնեստո, հեղափոխություն, ազատություն

Ալբերտո Կորդա՝ Չե Գևարաի հայտնի լուսանկարի հեղինակը, ով Ֆիդել Կաստրոյի անձնական լուսանկարիչն էր: Նա Չեին լուսանկարել է 1960 թ Հավանայում: Այս նկարը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես 20րդ դարի ամենճանաչված նկար: Նկարում Ալբերտո Կորդան է Չեի լուսանկարի հետ:

26

218

3863

  • nean
    2015-03-16 20:15:18
    Նուն (ծաղիկ) :D
    • [☁]
      2015-03-16 20:16:42
      քեզ սպանելը քիչ ա :@ :D
      • nean
        2015-03-16 20:17:23
        ես էլ եմ ինձ սիրում (ծաղիկ) :D
      • [☁]
        2015-03-16 20:19:49
        մեծ սիրո դրսևորում (ծաղիկ) :D
      • nean
        2015-03-16 20:21:35
        լսի էն իմ արձանիկը,որ տվել էի քեզ,պահում ես ու ամեն քնելուց երկրպագում չէ՞ O:) :D
    • [☁]
      2015-03-16 20:24:03
      որ արձանիկ ես ասում էն "ներսը և դուրսը"ն եմ հիշում ու վախենում եմ մի տեսակ (ծաղիկ) :D
      • nean
        2015-03-16 20:27:03
        հա,կարդացիր վերջը՞ (:| :D
      • [☁]
        2015-03-16 20:28:18
        այո, բայցշուտ էր O:) :D
      • nean
        2015-03-16 20:29:22
        լավ պահի տվածս (ծաղիկ) :D
      • [☁]
        2015-03-16 20:32:45
        ինչ ես տվել՞ (:| :D
      • [☁]
        2015-03-16 20:36:45
        սխալ բան չմտածես, ոչ, ես իհարկե հիշում եմ մեր Պետրոսիկին (ծաղիկ) :D :D
      • nean
        2015-03-17 13:56:17
        վայ,մոռացել էի որ սրա պատասխանը նամակով ուղարկեցի :D գրեմ ստեղ՞ (ծաղիկ) :D Պետրոսիկ,ի,լավ էլի (:| :D ես Դանթե եմ դնելու