ԸՆՏԱՆԻՔ Ընտանիքն ամուսնությամբ կամ ազգակցական կապով միավորված մարդկանց սոցիալական փոքր խումբ է. ունի պատմականորեն ձևավորված կառուցվածք, անդամների կենցաղավարության ընդհանրություն՝ փոխադարձ օգնությամբ ու բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքը սերնդի վերարտադրության հիմնական բջիջն է:
Ընտանիքը նախնադարյան հասարակության մեջ մարդկանց այնպիսի խումբ էր, որի ներսում թույլատրվում էին սեռական հարաբերություններ: Ուշ հին քարի դարում առաջացել է մայրիշխանությունը, երբ մի տոհմի բոլոր կանայք համարվում էին մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց կանայք, տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում, երեխաները ճանաչում էին միայն մորը և համարվում նրա տոհմի (ընտանիքի) անդամը: Խմբամուսնության շրջանակներում աստիճանաբար առաջացել է մենամուսնությունը, երբ առանձին զույգեր սկսել են առանձին ապրել, և երեխան ճանաչել է նաև հորը:
Տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջացել է հայրիշխանությունը. կնոջ և երեխաների վրա հաստատվել է տղամարդու իշխանությունը. երեխաներն ստացել են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք: Ձևավորվել է նահապետական ընտանիքը կամ գերդաստանը: Այն նախապես ընդգրկել է հայրական կողմից միևնույն նախնուց սերած 4–5, երբեմն` ավելի սերունդ: Գերդաստանի ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտեսական նոր ձևերի առաջացմամբ, երբ գերադասելի էր տնտեսությունը մարդկանց մեծ խմբերով վարելը: Հայկական առանձին գերդաստաններ բաղկացած էին 70–100 մարդուց: Համեմատաբար փոքր կազմ (20–30 հոգի) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեզուրի գյուղերի գերդաստանները: Գերդաստանին վերաբերող տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում: Ժամանակակից ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է որոշակի սոցիալական նորմերի, վարքի կանոնների, ունի իրավունքների ու պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորվում են հարաբերություններն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև:
Հայ ժողովրդի համար ընտանիքը սրբություն է, ավանդույթների, սովորույթների, մշակույթի, դաստիարակության և բազմաթիվ այլ հատկանիշների կրողն ու փոխանցողը:
Իսկ հիմա մի քանի աֆորիզմներ .. Որոնք ասել են փիլիսոփաները,,,,,Բոլոր ամուսնությունները նման են իրար,իսկ ամունսալուծությունները յուրովի հետաքրքիր են: Ուիլ Ռոջերս
Տղամարդն իրեն զգում է յոթ տարով ավելի մեծ ամուսնության հաջորդ օրը:
Ֆրենսիս Բեկոն
Եթե վախենում ես միայնությունից,ապա ավելի լավ է մի ամուսնացիր:
Անտոն Չեխով
Ես չգիտեի,թե ինչ է երջանկությունը մինչ ամուսնանալը:Իսկ հետո արդեն ուշ էր:
Մաքս Կաուֆման
Առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է:
Անանուն հեղինակ
Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ,ում հետ կարելի է ապրել:Ամուսնացիր այն կնոջ հետ,առանց ում հնարավոր չէ ապրել:
Անանուն Հեղինակ
Այսքանը ... Հուսով եմ դուր եկավ և թեման և գրառումը..սպասում եմ քոմենթներին և գնահատականներին...Սիրով Մաշիից..
VIDEO
❣Maria H❣
2013-06-16 11:06:37MaRiSh ( Виззи )
2013-06-16 11:08:58Suren2013
2013-06-16 11:24:27MaRiSh ( Виззи )
2013-06-16 13:51:58Molli
2013-06-16 17:54:22MaSh
2013-06-16 19:39:36L.S.H.™
2013-06-17 13:09:31MaSh
2013-06-18 11:45:56L)))
2013-06-17 15:49:15MaSh
2013-06-18 11:46:04