Copy SMS

ԹԵՍՏ. Արդյոք շատ չե՞ս կենտրոնանում քեզ վրա

ԹԵՍՏ. Արդյոք շատ չե՞ս կենտրոնանում քեզ վրա - ԹԵՍՏ, Արդյոք, շատ ,

Ոմանք եսակենտրոն են, ոմանք` ոչ: Առաջինները միշտ և ամեն ինչում մտածում են միայն իրենց մասին` կարծելով, թե երկրագունդը պտտվում է իրենց շուրջ: Ինչպիսի՞ն  ես դու. Պարզիր այս թեստից:

 

1. Փողոց ես դուրս գալիս գեղեցկուհի ընկերուհուդ հետ, բոլորը ձեզ են նայում, դու...

ա. Մտածում ես, որ մազերիդ նոր կտրվածքը բացահայտ վանում է մարդկանց, և իզուր չէ, որ նրանք շրջում են հայացքը:

բ. Ակամա բարկանում ես. բոլորի ուշադրությունը ընկերուհուդ վրա է, իսկ դու կարծես գոյություն չունես:

գ. Մտածում ես, որ հարկավոր է հաճախ դուրս գալ նրա հետ. այդ ժամանակ նրա կողքին քեզ էլ կնկատեն:

2. Գնում ես ընկերուհուդ տուն, իսկ նա խոսում է հեռախոսով: Դու...

ա. Կանգնում ես կողքին ու անհամբեր սպասում, թե երբ է վերջացնելու, և չես կարող չարտահայտվել. «Ինչքա՞ն  կարելի  է  համբերել»:

բ. Հասկացնում  ես, որ հանգիստ կարող է խոսել, կսպասես:

գ. Չգիտես ինչ անել. հայտնվել ես անհարմար ժամանակ և խանգարում ես նրան:

3. Զբոսնում  ես  շանդ  հետ: Շունդ ո´չ շատ մեծ է, ո´չ էլ փոքր:

Հանկարծ նա վազում է դեպի դիմացի երեխան, և վերջինս սկսում է լաց լինել: Դու...

ա. Վերցնում ես շանդ ու հեռանում:

բ. Մտածում ես, որ երեխան վախկոտ է:

գ. Հեռացնում ես շանդ, ներողություն խնդրում և հանգստացնում երեխային, այնուհետև փորձում ես բացատրել, որ շունը լավն է, բարի:

4. Լավագույն ընկերուհուդ ծննդյան տոնին նվեր գնելիս դու...

ա. Ընտրում ես այն նվերը, որը քեզ է դուր գալիս:

բ. Ընտրում ես այն նվերը, որը նրան դուր կգա, չնայած վերջինս այնքան էլ սրտովդ չէ:

գ. Կաշխատես գնել թանկ նվեր, որպեսզի ընկերուհիդ չվիրավորվի:

5. Երբ ինչ-որ աղջիկ քո օգնությունն է խնդրում, դու...

ա. Ամբողջ հոգով խղճում ես նրան և հանդիմանում վիրավորողին:

բ. Փորձում ես հասկանալ` ինչ է տեղի ունեցել. գուցե թյուրիմացություն է, և չարժե նեղանալ:

գ. Պատմում ես քո դժվարությունների մասին. թող հասկանա, որ ավելի տխուր դեպքեր էլ են պատահում:

6. Եթե ինքդ ես հանդիպում նշանակում, ապա նախընտրում ես...

ա. Բացօթյա վայր, որպեսզի նա դեռ հեռվից քեզ նկատի:

բ. Ինչ-որ փակ տարածք, որպեսզի ձեզանից ոչ մեկը փողոցում չսպասի:

գ. Նույնիսկ չգիտես. այդ մասին չես էլ մտածել:

7. Երբ զանգում ես ընկերուհուդ, խոսակցությունն այսպես ես սկսում.

ա. «Լսի´ր, այնտեղ այնպիսի…»:

բ. «Ողջույն, ես եմ: Ի՞նչ ես անում: Չխանգարեցի՞»:

գ. «Ողջույն, կարո՞ղ ես խոսել»:

8. Հե՞շտ ես մերվում ընկերական շրջապատին.

ա. Ո´չ, չեմ կարողանում անմիջապես շփվել շատ մարդկանց հետ:

բ. Այո´, իհարկե, ինձ համար դա հեշտ է:

գ. Ո´չ, ես ամաչկոտ եմ:

9. Դու վիճել ես մայրիկիդ հետ: Ի՞նչ ես անում նման դեպքում.

ա. Շատ եմ խղճում նրան և ներողություն խնդրում:

բ. Երբեք ներողություն չեմ խնդրի: Ինչպես միշտ, ինքն է սկսել, թող ինքն էլ ներողություն խնդրի:

գ. Երբեմն զգում եմ, որ ես էլ եմ մեղավոր, չգիտեմ ինչ անել, բայց, միևնույնն է, առաջին քայլը նա է անում:

10. Հաճա՞խ ես մտավախություն ունենում, որ ինչ-որ բան այնպես չես անի.

ա. Երբեմն:

բ. Շատ հաճախ:

գ. Ո´չ, երբեք մտքովս նման բան չի անցնում:

11. Սիրո´ւմ ես կատակել և սրամտել.

ա. Ոչ այնքան:

բ. Իհարկե: Նաև ցավում եմ, որ որոշ մարդիկ կատակ չեն հասկանում:

գ. Երբեմն ինձ հաջողվում է դա անել:

12. Հեշտությա՞մբ ես ուրիշից օգնություն խնդրում.

ա. Այո´:

բ. Երբեմն դա ինձ համար դժվար է:

գ. Իմ սկզբունքն է` երբեք ուրիշից օգնություն չխնդրել:

13. Կոնֆլիկտային իրավիճակում դու պատրա±ստ ես զիջումների.

ա. Խուսափում եմ վեճերից:

բ. Ո´չ, դա ինձ բնորոշ չէ:

գ. Նախ փորձում եմ հանգստանալ, այո´, գոնե փորձում եմ:

14. Ի՞նչ ես կարծում, կա±ն մարդիկ, ովքեր վախենում են քեզանից.

ա. Այո´, կան, և ճիշտ էլ անում են:

բ. Չգիտեմ, հնարավոր է:

գ. Ավելի ճիշտ` ես եմ որոշ մարդկանցից վախենում:

15. Քեզ համար հաճելի՞ է բոլորին դուր գալը.

ա. Այո´, շատ:

բ. Դա խնդիր չէ ինձ համար:

գ. Ո´չ, ամենևին:

 

 

 

Հաշվի´ր միավորներդ

 

     1      2      3    4    5       6       7       8     9      10      11     12        13        14        15

ա   3      3     1    3     1       3       3      2      1      2       1       1           1          3             1

բ    2      2     3    2     2      2       1       3      3      1       3       2          3           2             3

գ    1      1     2    1     3      1       2       1      2      3        2      3          2             1           2

 

37-45 միավոր

Պրիմադոննա

Դու այնքան ես տարված քեզանով, որ ուշադրություն չես դարձնում մյուսների վրա: Երբեք չես լսում և չես փորձում հասկանալ, նաև չես կարեկցում նրանց: Այդ պատճառով էլ ամեն ինչում ուրիշներին ես մեղադրում: Ով քեզ հետ համաձայն չէ, ուրեմն սխալ է: Ով քեզ չի սիրաշահում, նա քո ընկերը չէ:

Կարծում ես` ծանոթներիդ հաճելի± է: Սակայն դու կարող ես փոխվել, եթե, իհարկե, ուզում ես, որ քեզ սիրեն:

Սկզբնական շրջանում փորձիր կառավարել մտքերդ, երբ սովորությանդ համաձայն ուզում ես խոսել քո մասին: Այդ ժամանակ ուշադրությո´ւն դարձրու նաև մյուսների մտքերին և ապրումներին: Փորձիր քեզ նայել «ուրիշի աչքերով» և ուրիշներին քննադատելու փոխարեն քեզ քննադատիր: Քո շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը ինքդ ես ստեղծում, և դու էլ կարող ես այն շտկել:

 

22-36 միավոր

Պատրաստ օգնելու

Չես էլ մտածում, որ երկրագունդը պտտվում է շուրջդ: Դու կարող ես և´  լսել, և´ խորհուրդ տալ, և´  օգնել:

Սակայն երբեմն դու էլ կարող ես մեկուսանալ և մոռանալ ուրիշների մասին: Դու շատ լավ գիտես, թե ինչ է նշանակում զոհաբերել սեփական հետաքրքրություններն ուրիշների համար, և հաճախ ես այդպես վարվում: Երբ մարդկանց մոտ ամեն ինչ լավ է, դա քեզ ուրախացնում է:

Դու լավ հարաբերությունների մեջ ես հարազատներիդ և ծանոթներիդ հետ:

Կարող ես ճիշտ գնահատել իրավիճակը և ճիշտ որոշումներ կայացնել: Դրա շնորհիվ էլ լավ ընկերներ ունես:

 

15-21 միավոր

Տանջահար

Դու քեզ զգում ես միայնակ և շրջապատի կողմից չհասկացված: Հավանաբար մանկության տարիներին ծնողներդ քեզ ո´չ փայփայել են, ո´չ նախատել:

Սակայն հիշի´ր, որ միայն դու չես այդ վիճակում, շրջապատումդ քիչ չեն քեզ պես միայանակ աղջիկները:

Փորձիր նկատել ոչ միայն  «պրիմադոննային», որ միշտ ուշադրության կենտրոնում է, այլ նաև այն աղջիկներին, ովքեր չեն փորձում ուրիշների ուշադրությունն իրենց վրա սևեռել: Նկատի´ր նրանց, ովքեր չեն նվաստանում` խուսափելով հայտնի լինելու ավելորդությունից: Հետևելով միայնակ մարդկանց` դու կհասկանաս շատ կարևոր մի բան, որ նրանք էլ անկեղծ ընկերության կարիք ունեն, և գուցե նրանցից մեկը դառնա քո լավագույն ընկերուհին: Գնահատի´ր մարդկանց ոչ թե իրենց հանրաճանաչ լինելու, այլ մարդկային բարձր հատկանիշներ ունենալու համար: Գուցե լավ մարդիկ քո օգնության կարիքն ունեն: Սովորի°ր ընկերներիդ ճի´շտ ընտրել:


6

22

1003