Copy SMS

Ինչ է ասում Ձեր սիրած գույնը Ձեր բնավորության մասին

Ինչ է ասում Ձեր սիրած գույնը Ձեր բնավորության մասին - Ինչ, ասում ,Ձեր ,սիրած,

Մարդու սիրած գույնից շատ բան կարելի է իմանալ նրա բնավորության մասին: Եվ այսպես, փորձենք ճանաչել մեզ և մեր շրաջապատի մարդկանց գույների աշխարհում.

Սև

Սև գույնը շատերն են սիրում: Այս գույնն ընտրող մարդը միշտ պատրաստ է կռվի, նա լի է կրակով ու կրքով: «Սևի» զգացմունքները լիովին կլանում են նրան: Սա դիմադրության գույնն է, որը առաջ է գալիս ոչ թե սեփական ցանկությամբ, այլ թելադրված է հանգամանքներով կամ այլ մարդկանց կողմից: Ցավոք, սև գույնի սիրահարը միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի պատճառով պարտվում է և շատ ցավալի տանում պարտությունը: Անկախ դրված նպատակից` նա մինչև վերջ գնում է դեպի այն:

Մոխրագույն

Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից:

Դարչնագույն

Դարչնագույնի սիրահարները հավասարակշռված են: Նրանք բծախնդիր են և ձգտում են իրագործել միայն ծրագրված պլանները: Նախընտրում է հանգիստ մթնոլորտ, մենակություն և լռություն: Այսպիսի մարդուն բնորոշ են խստությունը հարաբերություններում, հաստատունությունն ու չափավորությունը: Նա սիրում է իշխանությունն ու ձգտում է դրան: Նրա համար ամենակարևորը գետնի վրա ամուր կանգնած լինելն է: Նա հազվադեպ է շրջապատի վրա լավ ազդեցություն թողնում, սակայն դժվար պահին նրա վրա կարելի է հույս դնել:

Կանաչ

Մուգ-կանաչի սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական հարստության: Նման մարդը վայելու է մյուսների վստահությունը:

Կարմիր

Միանշանակ սա կրքոտ մարդ է: Նա խենթանում է առաջնորդ լինելու մտքից: Եվ դա նրան կհաջողվի, եթե միայն նրա էմոցիաները գլուխ չբարձրացնեն: Նա հազվադեպ է տառապում խղճի խայթից, ուստի անիմաստ է նրա գլխին քարոզ կարդալը. նա միայն կզայրանա դրանից: Նա սիրում է կյանքն և շատ հաճախ հասնում է նրան, ինչին ձգտում է:

Մանուշակագույն

Նա, ով սիրում է մանուշակագույնը, արտասովոր մարդ է: Նա ձգտում է ազատության և անկախության, սիրում է անակնկալներ և զիգզագներ: Նա կարող է պասիվ մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում երազում է թևերի մասին, որպեսզի թռչի որքան հնարավոր է բարձր: «Մանուշակագույնը» շատ բարձր ինտելեկտ ունի և սիրում է ամեն կախարդականն ու անհասկանալին:

Վարդագույն

Այն մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ: Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ, քան հասցնում է իրականացնել դրանք:

Դեղին

Դեղին գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների հասնել և գիտության ասպարեզներում, և անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ, այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն:

Կապույտ

Եթե մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:

Սպիտակ

Այսպիսի մարդու երևակայությունը շատ լավ է զարգացած: Նա կարող է հեքիաթ հորինելով ապրել: Սպիտակի սիրահարը երևակայության մեջ ստեղծում է հեքիաթային արքայադստեր կամ արքայազնի կերպար և ուժերը չխնայելով փնտրում է նրան: Նա երազկոտ է: Եթե մի բան նրա դուրը չի գալիս, ապա նա կսկսի ամեն կերպ խուսափել դրանից:


5

31

1008

  • 2013-06-16 11:22:14
    կապույտ, մանուշակագույն, դեղին, վարդագույն (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
  • Suren2013
    2013-06-16 11:23:43
    ...Կապույտ Եթե մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:...Ճիշտ ա (բռավո) (բռավո) (բռավո)...
  • Chupa Chups
    2013-06-16 11:36:24
    կապույտ (լավ) (լավ) լռիվ իմ մասին էր (լավ) (լավ) (լավ)
  • Normal is boring
    2013-06-16 11:39:41
    սև,սպիտակ,մոխրագույն
  • Դեղին գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների հասնել և գիտության ասպարեզներում, և անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ, այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն: :) :) :) :) :) :) լրիվ ճիշտա
    • narebadalyan
      2013-06-16 11:50:55
      (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • բայց ուրա գազարագույնը :( ես ետ գույնը շատ եմ սիրում
      • narebadalyan
        2013-06-16 11:56:02
        չկա ոչինչ ետ ել հաջորդ անգամ :) :) :) :)
  • ❣Maria H❣
    2013-06-16 11:59:29
    կապույտ :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) սպիտակ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • դեղին (խփո) (խփո) ապրես, ամբողջովին ճիշտ էր (ծաղիկ)
  • AshBarca
    2013-06-16 16:46:04
    կարմիրր
  • Tina G.
    2013-06-16 16:47:29
    SEV...........SPITAK...........MOXRAGUYN
  • Твой Ангел :)
    2013-06-16 17:38:48
    Վարդագույն Այն մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ: Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ, քան հասցնում է իրականացնել դրանք:
  • ϯ
    2013-06-19 19:58:23
    Կանաչ Մուգ-կանաչի սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական հարստության: Նման մարդը վայելու է մյուսների վստահությունը: (լավ) (լավ)
  • Arm9
    2013-06-19 20:00:35
    Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից: :O :O :O :O :O :O չեմ հավատում :D :D :D :D :D
    • narebadalyan
      2013-06-19 20:01:15
      :( :( :( :(
      • Arm9
        2013-06-19 20:02:02
        յաաա ինչ ես կպել էդ տխուր սմայլիկներին, մի հատ ժԸպԸտա :)
      • narebadalyan
        2013-06-19 20:03:24
        դե ասեցի :( :( դնեմ չասես ...
      • Arm9
        2013-06-19 20:04:20
        վաաայյյյյ ինչ պիտի ասեմմմմմ,,,,դավայ, մի հատ ուրախ սմայլիկ :)
      • narebadalyan
        2013-06-21 17:41:41
        ես էլ ուրախ (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)