Copy SMS

Կիմային ու Մարիամ-ին ...

Կիմային ու Մարիամ-ին ... - Հետաքրքիր, ուսուցանող, բարի


Սպունգ Բոբի մասին մուլտֆիլմը առաջին անգամ հայտնվեց էկրաններին 1999 թվականի մայիսի 1-ին և անմիջապես գտավ իր երկրպագուներին: Մեծ կապույտ աչքերով Բոբը չափազանց լավատես մի սպունգ է: Ապրում է անդրծովյան մի քաղաքիկում, որ կոչվում է Բիկինի Բոթթոմ, Խեցու փողոցի 124-րդ տանը: Հենց այս քաղաքում էլ տեղի են ունենում մուլտֆիլմի գործողությունները:


Այստեղ ապրում են տարբեր ծովային արարածներ՝ ութոտնուկ Սկինվարդը, Սենդի սկյուռիկը, Պատրիկ ծողաստղը և այլն: Ինքը Սպունգ Բոբը աշխատում է որպես խոհարար պարոն Խեցգետնի ճաշարանում և երազում է պաշտոնի բարձրացման մասին:


Սպունգ Բոբի վարորդական իրավունքի մեջ գրված է, որ նա ծնվել է 1986թ. հուլիսի 14-ին: Բոբը ցանկության դեպքում կարող է փոխել իր ձեռքերի երկարությունը: Կրում է սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ, շագանակագույն անդրավարտիք և մաքրությունից փայլող կոշիկներ: Իհարկե, երբեմն Սպունգ Բոբին կարելի է տեսնել միայն ներքնազգեստով:


Սպունգ Բոբին ստեղծել է ամերիկացի մուլտիպլիկատոր Սթիվեն Հիլլենբուրգը: Դեռ մանկուց Սթիվենը հետաքրքրվում էր ծովային կյանքով, իսկ 15 տարեկանից սկսեց լրջորեն զբաղվել «օվկիանոսագիտությամբ»: Ի դեպ, ինչպես և իր հերոս Սպունգ Բոբը, Սթիվենն էլ որոշ ժամանակ աշխատել է ծովային ուտեստների ռեստորանում որպես խոհարար:
 


Կիմային ու Մարիամ-ին ... - Հետաքրքիր, ուսուցանող, բարի
Ծովից բացի նրան մի բան էլ էր շատ գրավում՝ արվեստը: Սկզբում դա Սթիվենի համար միայն հոբբի էր, նա լրջորեն զբաղվում էր գիտությամբ, բայց արվեստների դպրոց ընդունվելով՝ հասկացավ, որ իր կոչումը մուլտիպլիկացիան է: Շուտով նա աշխատանքի ընդունվեց Nickelodeon մուլտստուդիան և սկսեց աշխատել մուլտֆիլմերի պատրաստման վրա՝ երազելով օվկիանոսի բնակիչների մասին իր սեփական մուլտը ստեղծելու մասին:


Գլխավոր հերոս նա ընտրեց Սպունգին, ապա հորինեց նաև մյուս մուլտհերոսներին: Շուտով Սթիվենը մի ամբողջ քաղաք ստեղծեց ջրի հատակին: Մնում էր միայն Nickelodeon ընկերության համաձայնությունը ստանալ: Երբ նա ցույց տվեց Սպունգ Բոբի էսքիզը ղեկավարությանը, նրանք անմիջապես համաձայնեցին: Սպունգ Բոբին նրանք, իհարկե, հավանեցին, սակայն չէին սպասում նման մեծ հաջողության: Ի դեպ, գլխավոր հերոսին նախապես կոչում էին Սպունգ տղա, բայց Սթիվենը շուտով ընտրեց Սպունգ Բոբ տարբերակը: Այս մուլտֆիլմը մի քանի տարի անց ճանաչվեց բոլոր ժամանակների ամենալավ մուլտսերիալներից մեկը, նվաճեց բազմաթիվ մրցանակներ և մինչև օրս շարունակում է շրջել աշխարհով և գտնել նոր երկրպագուների:


Ես, իհարկե, սիրով պատմեցի քեզ Սպունգ Բոբի մասին, բայց պետք է ասեմ նաև, որ շատ գիտնականներ այնքան էլ չեն խրախուսում այս մուլտֆիլմը, հատկապես մինչև 6 տարեկան երեխաների համար: Այնպես որ հիշիր, մուլտֆիլմերը հրաշալի բաներ են, բայց և այնպես նրանց (այդ թվում և Սպունգ բոբի մուլտերը) չի կարելի դիտել  առանց դադարի և ժամեր շարունակ: Պայմանավորվեցինք, չէ՞…


 

  • (Ք.Փ. ChuuuuT)
    2013-06-15 17:58:10
    :D :D :D :D :D :D :D :D
  • puchik
    2013-06-15 18:24:16
    մերսիիիիիիիի Ան ջաննննննն (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) եսել ունեմ իրա մասին պոստ O:) O:) O:)
  • miley-smiley
    2013-06-15 18:25:43
    ապրեք շատ լավն ա (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ]:) ]:) ]:)
  • ♥ SaRa ♥
    2013-06-15 18:30:16
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Սուսաննա♥
    2013-06-15 19:11:32
    :) (ժպիտ)
  • Kima♥
    2013-06-15 19:43:22
    վուուուույ իմ համարաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա ես ինչ լավնա մեռսի Նան ջան Սպունգիս շատեմ սիրում...........մինչև հիմա որ երեխեք են գալիս մեր տումը ես մուլտը նայում ենք առաջինը ես եմ դերերը բաշխում ասում եմ ես Սպունգբոբնեմ ես մուլտիկի մեջ ու նոր նայում :D
    • Kima♥
      2013-06-15 19:50:21
      • puchik
        2013-06-15 20:04:22
        իի եսելեմ իրա համար գժվումմ (խփո) (խփո) (խփո) սախ ասումեն մեծացելես մի նաայի ես նաումեմ (խփո) (խփո) (խփո)
      • Kima♥
        2013-06-15 21:20:05
        ախր ես ոնց կարամ ես մուլտը չնայեմ ինձ ես կյանքում չեմ ների :)
      • puchik
        2013-06-15 21:25:31
        Կիմմմ ուտեեեեեեեմմմմմմմմմմմմմ սպունգ Բոբին...չէէ Սպունգին քեզ չէէ :D
      • Kima♥
        2013-06-15 21:30:44
        :@ :@ :@ արա բայց դու ինչ դեբիլը դուռս եկար այ զզվելի տականք :P
      • puchik
        2013-06-15 21:31:16
        :'( :'( :'( :'( լավ :'( :'( :'(
      • Kima♥
        2013-06-15 21:32:42
        ել քեզ չեմ հավատում ելի խաբում ես ետ լացելու սմայլերով
      • puchik
        2013-06-15 21:33:32
        տո քեզ խաբել կլինի՞ :D :D
      • Kima♥
        2013-06-15 21:34:15
        բա դու իննձ չես կարա խաբես :D
      • puchik
        2013-06-15 21:34:55
        բայց տրամ չունեմ :'(
      • puchik
        2013-06-15 21:35:17
        չէ արդեն ունեմ :D
      • Kima♥
        2013-06-15 21:35:35
        խի սմս-ով գրի (ծաղիկ) ելի խաբումես ճանճի օյինը չհանես (ոչոչ)
      • puchik
        2013-06-15 21:38:10
        չէէէ գրելեմ ճանճինը չի...կջոգես (ծաղիկ)
      • Kima♥
        2013-06-15 21:38:52
        հաաա ջոգի լավա ոիրախեմ քո համար :)
  • Merishok
    2013-06-15 20:51:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 2013-06-15 21:23:05
    իիիիիիի Կիմայի ու Մարիամի կողքը.... իմ աննուն էլ պիտի գրեյիր (պարել) (պարել) (պարել)
    • Kima♥
      2013-06-15 21:24:13
      Նառ դուելես սիրում՞ (խփո)
      • 2013-06-15 21:32:35
        հըբը :)
      • Kima♥
        2013-06-15 21:34:23
        (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • ոյ ներող չիգիտեյիիի :) :) :)