Copy SMS

Առողջություն...

1.Առողջությունը մարդու կյանքի կարևոր նաղադրյալներից մեկն է : Բոլորըչեն, որ ճիշտ ապրելակերպ են վարում : Ինչպես ասում են առողջության հետ խաղ անել պետք չէ : Երիտասարդ տարիներից սկսած մարդը ճիշտ ապրելակերպ պետք է վարի : Ինչու՞ երիտասարդ տարիներից Քանի որ հենց մանկուց է , որ աստիճանաբար երեխան հասունանալու հետ մեկտեղ ,կարողանում է արդեն ինքնուրույն , ճիշտ ապրելակերպ վարել,իհարկե միջնորդությունը պարտադիր է: Այնուամենայնիվ հետևելով մեր կյանքին, մեր ապրելակերպին, ապա շատ ժամանակ զերծ կմնանք վատ անդրադարձումներից:

Առողջություն... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,


Գրեթե բոլորս էլ ցանկացել ենք մի փոքր նիհարել, որովհետև ավելորդ քաշը մեզ շատ է խանգարել: Ցանկացա ինքս ազատվել ավելորդ քաշից և իմացա այն, որ 1 շաբաթում կարելի է նիհարել 7 կգ-ով:

Եթե սա ձեզ հետաքրքրեց, ապա ուշադիր կարդացեք, թե ինչ է ձեզ հարկավոր նիհարելու համար:

Այս դիետան կոչվում է "Հերկուլեսի դիետա": Ինչպես հասկացաք, ձեր սննդակարգը պետք է լինի միայն և միայն հերկուլեսից: Ճաշի փոխարեն կերեք հերկուլես, ցանկանու՞մ եք մի կտոր հաց ուտել, դրա փոխարեն հերկուլես կերեք...

1 շաբաթ առաջ ես ցանկացա անցնել այս սննդակարգին, սակայն հերկուլեսի տհաճ հոտը իր գործը արեց: Սննդակարգին հետևեցի 2 օր, սակայն հիմա արդեն աշխատում եմ սննդակարգս փոխել, ուտելով շատ միրգ և բանջարեղեն /գազար, լոլիկ, վարունգ/: Խորհուրդ կտամ նաև ուտել լավաշ կամ սև հաց, ինչպես նաև կերեք բանջերեղենից պատրաստված սալաթներ:

2 օրվա ընթացքում ես կորցրեցի 1,3 կգ ավելորդ քաշ:

Եթե դուք անցնեք Հերկուլեսյան սննդակարգին, ապա խորհուրդ կտամ ջուր խմելու փոխարեն խմել բնական լիմոնադ, որը կարող եք տնային պայմաններում պատրաստել:

Բնական լիմոնադը պատրաստելու ձևը. Բաժակի մեջ, կիսով չափ լցնում եք ջուր, այնուհետև բաժակի մնացած մասը լցնում եք լիմոնի թարմ հյութով: Չի կարելի ավելացնել շաքար կամ մի այլ բան: Թողնում եք մի փոքր թթվի և խմեք /կարող եք խմել սառը/:


2.

Գեղեցիկ և փարթամ մազերը գեղեցկացնում են ցանկացած կնոջ:Այսօր ես կներկայացնեմ ձեզ մազերն արագ աճեցնելու օգտակար և արդյունավետ միջոց:

Յուղոտ մազերի համար կարելի է 2 ճաշի գդալ մեղրը խառնել 2 հատ ձվի դեղնուցի հետ, այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Մատների ծայրով այս խառնուրդը վերցնել 

ու մերսելով քսել մազարմատներին: Այս դիմակը գլխին պետք է մնա գոնե 1 ժամ: 1 ժամից հետո գլուխը լվանալ տաք ջրով: Իսկ եթե ուզում եք արդյունքն ավելին լինի, պետք է դիմակը թողնել գոնե ամբողջ գիշեր:

Չոր մազերի համար Կարելի է վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին և քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու այս ամենը լավ խառնել: Այս խառնուրդը նույն ձևով քսել մազարմատներին ու թողնել 40 րոպե: Վրայից պետք է դնել պոլիէթիլենային գլխարկ, իսկ հետո սրբիչով լավ փաթաթել: 40 րոպե հետո մազերը լվանալ շամպունով:


Շատ օգտակար է չիչխանի ձեթով դիմակը: 1 թեյի գդալ չիչխանի յուղին խառնել 2 ճաշի գդալ կոսմետիկական կավ, 1 թեյի գդալ մեղր և 1 ձու: Նույն ձևով քսել մազերին և լվանալ 40 րոպե հետո:Մազերի որակը բարելավելու համար կարելի է նաև հինայով դիմակ օգտագործել:Նրա համար մեզ պետք է 1 ձու, զեյթունի ձեթ, հինա, կոնյակ և մեղր: 1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար և նորից մերսելով քսել գլխին և 40 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Հատկապես այս դիմակը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ:







Առողջություն... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,

6

3

2518

  • ♥ SaRa ♥
    2013-06-16 16:30:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) լավն էր իրոք օգտակար բաներ շատ կային (բռավո)
  • Lil♥GjUk
    2013-06-16 18:30:33
    մերսիներ
    • narebadalyan
      2013-06-16 20:11:18
      ես դիետա չեմ պահում ափսոս :( :) :) :)