Copy SMS

Ինչպիսի՞ն է քո բնավորությունը. հոգեբանական թեստ

Ինչպիսի՞ն է քո բնավորությունը. հոգեբանական թեստ -  բնավորությունը, հոգեբանական թեստ, խաղ


Մեզանից ամեն մեկն ունի իր ինքնատիպ բնավորությունը: Մարդիկ տարբեր են և, իհարկե, տարբեր են նրանց բնավորությունները: Փորձիր անկեղծորեն պատասխանել այս թեստի հարցերին և որոշիր, թե ինչպիսին է քո բնավորությունը: Հարցերին պատասխանիր   այո,  ոչ   չգիտեմ  բառերով:


Այո – 2 միավոր
Ոչ - 0 միավոր
Չգիտեմ - 1 միավոր



1. Երբ դու նամակ ես ուղարկում, վերջում գրո՞ւմ ես քո հասցեն կամ որևէ տվյալ հետադարձ կապի համար:

2. Հավատարի՞մ ես արդյոք քո սովորություններին և գործածո՞ւմ ես միշտ նույն տեսակի օծանելիքը կամ ատամի մածուկը:

3. Երբ հյուր ես գնում քո մտերիմներին, ուշադի՞ր ես արդյոք մանրուքների նկատմամբ (փոշոտ սեղան, ծուռ կախված նկար և այլն):

4. Քո անձնական գրադարանում դու դասավորո՞ւմ ես գրքերն այնպես, որ առանց դժվարության գտնես ցանկացած գիրք:

5. Սովորություն ունե՞ս պահելու զանազան մանր-մունր իրեր, որոնք անցյալի հիշողություններ են արթնացնում (լուսանկարներ, բացիկներ և այլն):

6. Երեկոյան նախապես պատրաստո՞ւմ ես հագուստդ, կոշիկդ կամ պայուսակդ:

7. Տանից դուրս գալուց հետո փորձո՞ւմ ես հիշել՝ ամեն ինչ կարգին վիճակում ես թողել, թե ոչ:

8. Ստուգո՞ւմ ես արդյոք, թե հագուստիդ բոլո՞ր կոճակներն են տեղում հագնելուց առաջ:

9. Երբ ռադիոյով հայտարարում են ճիշտ ժամանակը, ստուգո՞ւմ ես քո ժամացույցի ճշտությունը:

10. Նկատողություն անո՞ւմ ես քո ընկերներին կամ ծանոթներին՝ նրանց ճաշակի վերաբերյալ:


Ինչպիսի՞ն է քո բնավորությունը. հոգեբանական թեստ -  բնավորությունը, հոգեբանական թեստ, խաղ


ՀԱՇՎԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

0 – 6 միավոր

Դու պատկանում ես այն մարդկանց թվին, որոնց համար ամեն ինչ միևնույնն է: Որևէ անհաջողության դեպքում դու համոզված ես, որ կգտնվի որևէ մեկը, ով անպայման կօգնի քեզ դուրս գալ տհաճ իրավիճակներից: Բայց սովորաբար քո հույսերը չեն արդարանում, քանի որ քո ընկերներն էլ երբեք չեն կարողանում հույս դնել քեզ վրա: Մտածիր այդ մասին:

7 – 10 միավոր

Առաջին հայացքից թվում է, թե դու կարգուկանոնի և ներդաշնակության կողմնակիցն ես: Սակայն դա միայն թվում է: Դու սովորաբար թեթև ես ապրում և թեթև ես վերաբերվում կյանքին ու քեզ շրջապատող ամեն ինչին: Դու փոփոխական մարդ ես և չես փայլում ուժեղ կամքով:

11-16 միավոր
Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ:

17 միավոր և ավելի

Դու շատ զգայուն և տպավորվող մարդ ես: Ցանկացած մանրուք քեզ կարող է հուզել և նույնիսկ հավասարակշռությունից հանել: Նման բնավորություն ունենալով՝ դժվար է մարդկանց հետ շփվելը: Աշխատիր չընկնել մանրուքների ետևից, սովորիր ավելի համբերատար լինել մարդկանց թուլությունների նկատմամբ, ավելի ուշադիր ու մեղմ:

7

17

1489

  • Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ: (ծաղիկ) ճիշտ բաներ կային բայց հավասարակշռվածի հետ ետքան ել համամիտ չեմ
  • fisik
    2013-06-17 11:05:49
    Առաջին հայացքից թվում է, թե դու կարգուկանոնի և ներդաշնակության կողմնակիցն ես: Սակայն դա միայն թվում է: Դու սովորաբար թեթև ես ապրում և թեթև ես վերաբերվում կյանքին ու քեզ շրջապատող ամեն ինչին: (բռավո) (բռավո) (բռավո) այսքանը ճիշտ էր Դու փոփոխական մարդ ես և չես փայլում ուժեղ կամքով: համաձայն չեմ :(
  • Astghik
    2013-06-17 11:29:38
    դե լավ է որ մասամբ համապատասխանեց :)
  • Molli
    2013-06-17 11:42:56
    11-16 միավոր Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ: ճիշտա ասում (լավ) :)
    • Astghik
      2013-06-17 11:49:13
      լավ էլ բաներա ասում :) :) :)
  • --Hasmik--
    2013-06-17 11:56:17
    17 միավոր և ավելի Դու շատ զգայուն և տպավորվող մարդ ես: Ցանկացած մանրուք քեզ կարող է հուզել և նույնիսկ հավասարակշռությունից հանել: Նման բնավորություն ունենալով՝ դժվար է մարդկանց հետ շփվելը: Աշխատիր չընկնել մանրուքների ետևից, սովորիր ավելի համբերատար լինել մարդկանց թուլությունների նկատմամբ, ավելի ուշադիր ու մեղմ:
    • Astghik
      2013-06-17 12:00:35
      ճիշտ էր՞ (:|
  • 2013-06-17 12:01:26
    չեկ կարող հաստակ ասել..թե համընկնում էր... բայց կասեմ որ վերջին երկու պարբերությունների միախարհնուրդն էր.... ընդհանու առմամբ լավ գրառում էր :) :) :)
  • Merishok
    2013-06-17 12:05:52
    Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Normal is boring
    2013-06-17 12:06:03
    Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ:
  • Astghik
    2013-06-17 12:06:29
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • MaSh
    2013-06-17 12:18:12
    ճիշտ չեր .. :'( :'( բայց լավնա (ծաղիկ)
  • ⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
    2013-06-17 12:34:43
    Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ: (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ℳⒶSh ➋⓪➊➌
    2013-06-17 15:07:32
    Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ: :) :) :) :) :) մի բան սխալա ես հանգիստ չեմ
  • Astghik
    2013-06-19 09:49:46
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)