Մետալ
Նախ` պարզենք, թե ինչ է մետալը: Մետալը երաժշտության ժանր է, որը սովորաբար ասոցացվում է զայրույթի և ատելության հետ, կենտրոնանալով ծակող, բիրտ վոկալի և անսովոր գործիքային ռիթմի համակցության վրա: Վերը նշված հետազոտության ժամանակ պարզ դարձավ, թե ինչու է ուսանողների այդքան մեծ տոկոսը նախընտրում և լսում այդ ժանրը:
Heavy Metal-ի երկրպագուների հոգեբանության հետազոտությունը
Հոգեբան Ստյուարտ Քեդվալադերը և պրոֆեսոր Ջիմ Քեմպբլի ուսումնասիրությանը մասնակցել են 11-18 տարեկան 1,057 ուսանողներ` բոլորն էլ Ազգային ակադեմիայի տաղանդավոր և շնորհալի երիտասարդության անդամներ: Նրանց հարցեր են տվել դպրոցի, ընտանիքի, ընկերների և այլ բնագավառների մասին` ներառելով նաև երաժշտության ամենասիրած ժանրը:
Արդյունքները անակնկալի բերեցին Քեդվալադերին և Քեմպբլին` բացահայտելով, որ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են դասական և և ջազ երաժշտությունը, ամենաքիչ տարածումն ունեն ուսանողների շրջանում, իսկ ուսանողների մեկ երրորդ մասը նշել է Heavy Metal-ը` որպես երաժշտության ամենասիրելի ժանր: Թեև ռոք և փոփը ամենատարածվածն են ուսանողների շրջանում, այնումանեայնիվ` մետալը ամենատարածվածն է, որով ուսանողները փորձում են արտահայտել իրենց զայրույթը ընդդեմ տաղանդավոր և շնորհալի ու հաջողակ լինելու ճնշման դեմ:
Ինչո՞ւ են տաղանդավոր երիտասարդները լսում Heavy Metal
Մի ուսանող, խոսելով ռոքից, ասել է հետազոտողներին. «Դու չես կարող ցատկել հատակին ու լսել այդ երաժշտությունը միաժամանակ երաժշտության մյուս տեսակների հետ», - ինչը բնութագրում է մետալը որպես եզակի և խորը ազդեցություն ունեցող երաժշտություն: Զգացմունքները և զայրույթը երևան հանելու կարողությունը բարձր և բարկացած աղբյուրի միջոցով շատ ազդեցիկ է այն մարդկանց համար, ովքեր ապրում են անընդհատ ստրեսի, ճնշման տակ, մասնավորապես օժտված և մյուսներից ավելի խելացի երեխաները, ովքեր շարունակական ստրեսի տակ են պահանջկոտ ծնողների և ուսուցիչների պատճառով, ինչի հետևանքով այդքան այդ երեխաները փոքր տարիքում ավելի մեծ փորաձառություններ ունեն, քան շատ-շատերը: Դա էմոցիոնալ մեծ ծանրաբեռնավածություն է այդ երիտասարդների և երեխաների համար:
Մեկ այլ ուսանող բացատրում է. «Երբ նվագում ես կիթառ կամ պարզապես լսում ես Heavy Metal, դա կարծես թուլացնում է, հանգստացնում, ինչը հրաշալի է, երբ դրա կարիքն ես ունենում»,- ցույց տալով, որ հնարավոր չէ միշտ լսել Heavy Metal, բայց երբ դրա կարիքը զգացվում է, այն կարող է լինել ուժեղ գործիք և երաժշտության միակ ժանրը, որն այդքան արդյունավետ կերպով ոչնչացնում է լարվածությունը:
Իսկ հիմա բոլորի կարծիքները մի կողմ դնելով անցնենք ավելի կարևոր գործի...խոսենք մետալ խմբերի մասին: Հիմա ձեզ կներկայացնեմ 10 ամենահանրահայտ խմբերին ըստ Rolling Stone ամերկյան ամսագրի:
Իհարկե առաջին տեղը ոչ ոք չէր կարող լինել բացի Metallica խմբից:2-րդ տեղը`Dream Theater,3-րդ տեղը`Black Sabbath,4-րդ տեղը Iron Maiden,5-Slayer,6-Megadeth,7-Judas Priest,8-Led Zeppelin,9-Pantera,10-Tool:
Vard
2013-06-16 21:11:08Superstar
2013-06-17 06:30:59♪♫] ♫♪ MR.ROCKER♪♫] ♫♪
2013-06-17 08:16:59