Copy SMS

Ինչպե ճիշտ նկարվել

Ինչպե ճիշտ նկարվել - Օր՝հետաքրքիր, բացահայտող, գաղափար

Մեր ժամանակներում լուսանկարվելն ուղղակի պարտադիր է դարձել: Նկարները մեզ պետք են տարբեր նպատակներով ,բայց անկախ նպատակից մենք բոլորս ցանկանում ենք «լավ դուրս գալ» նկարներում: Մենք կփորձենք մի քանի խորհուրդ տալ լավ նկարներ ունենալու համար: Լավ նկար ունենալու համար մենք առանձնացնում ենք 3 փուլ` 1 փուլ Նկարահանվելուց առաջ ձեզ կարգի բերեք ` ընտրեք լավ հագուստ, աղջիկները շպարվեն (մի քիչ ավելի բաց քան սովորաբար, բայց ոչ շատ բաց քանի որ վուլգար տեսք է տալիս աղջկան ): Շպարի մեջ մի օգտագործեք մանուշակագույն գույնը: Նկարի գունային երանգում դրանք այդքան էլ լավ չեն երեւում Ճիշտ ընտրեք աքսեսուարները (նույնիսկ աքսեսուարների ձեւը կարող է ձեր դեմքին հմայք հաղորդել) 2 փուլ Լավ ընտրված դիրքը կարող է ուղղակի հրաշքներ գործել: Մի նայեք ուղիղ օբյեկտին: Ուղիղ նայելով լավ են «դուրս գալիս» միայն դերասաններն ու մոդելները, որոնք տիրապետում են դրան: Եթե ցանկանում եք, որպեսզի աչքերը մեծ երեւան նայեք վերեւ: Մի կանգնեք ուղիղ, կանգնեք թեքությամբ մի քիչ: Գլուխը մի փոքր թեքությամբ պահեք. դա հմայք է հաղորդում: Իսկ հիմա ամենամեծ գաղտնիքը ` երբ նկարողը սկսվում է հաշվել 1 հաշվին նայեք ոտքերին 2 հաշվին նայեք օբյեկտին 3 հաշվին ժպտացեք 3 փուլ Կարիք չկա կրկնորինակել մոդելների դիրքերը , դեմքի արտահայտությունները եւ սանրվածքները. գուցե դա ձերը չէ: Կարեւորը վստահ եղեք ձեր գեղեցկության վրա: Մի՛ ժպտացեք անբնական, շուրթերին անբնական տեսք մի՛ հաղորդեք: Եղե՛ք ՛ բնական եւ վստահ: 

այսքանը, by`me

11

3

1293