Copy SMS

Տրամաբանությո՞ւն, թե՞ զգացմունքներ. (հոգեբանական թեստ)

Տրամաբանությո՞ւն, թե՞ զգացմունքներ. խառնվածքի 16 տիպերը (հոգեբանական թեստ)


Տղամարդիկ սիրում են յուրաքանչյուր առիթի դեպքում շեշտել, որի տարբերություն կանանց, որոնց խելքը հիմնականում հիմնված է ինտիուիցիայի վրա՝ իրենց միտքն առավել զարգացած եւ վերլուծական է… Այդպե՞ս է արդյոք իրականում: Եթե այո, ապա պետք է որ կանանց մոտ ավելի զարգացած լինեն աջ կիսագնդի ֆունկցիաները, իսկ տղամարդկանց մոտ՝ ձախ:

Եկեք մի քանի վարժությունների միջոցով փորձենք պարզել իրականությունը:

Վարժություն 1: Երկու ձեռքերի մատները խաչեք եւ տեսեք, թե որ ձեռքի բթամատն է վերեւում: Եթե աջն է, ապա թղթի կտորի վրա նշեք «Ա» տառը: Դա նշանակում է, որ խանվածքով դուք հիմնականում զգացմունքային եք: Իսկ եթե ձախն է, նշեք «Ձ» տառը եւ ի նկատի ունեցեք, որ դուք հիմնականում առաջնորդվում եք տրամաբանությամբ:

Վարժություն 2: Ձեր առջեւում ընտրեք որեւէ նշանակետ եւ երկու ձեռքերի ցուցամատները միաժամանակ պարզեք դեպի այդ կետը այնպես, կարծես պատրաստվում եք կրակել: Հիմա փակեք նախ աջ աչքը, ապա՝ ձախը, եւ տեսեք, թե ո՞ր դեպքում եք ավելի դիպուկ պահել մատը (ընդ որում, աջ աչքով հետեւեք աջ ձեռքի ցուցամատին, իսկ ձախ աչքով՝ ձախին): Եթե կետը համընկնում է ձեր նշանառության հետ աջ աչքը փակելիս, ապա թղթի վրա նշեք «Ա» տառը: Դա խոսում է բնավորության մեջ ագրեսիայի տարրերի առկայության մասին: Հակառակ դեպքում նշեք «Ձ» տառը: Դա բնորոշում է ձեզ՝ որպես կայուն, հաստատակամ մարդ:

Վարժություն 3: Ձեռքերը խաչեք կրծքի վրա եւ ուշադրություն դարձրեք: Ո՞ր ձեռքն է հայտնվում վերեւում: Համապատասխանաբար ձեր նշումներում ավելացրեք «Ա» (սիրում եք սեթեւեթել) կամ «Ձ» (պարզամիտ մարդ եք) տառը:

Վարժություն 4: Ծափահարեք եւ ուշադրություն դարձրեք: Որ ձեռքն է ծափահարության ժամանակ գտնվում վերեւում: Եթե ձախն է, ուրեմն դուք վճռական բնավորություն ունեք, իսկ եթե աջն է՝ ընդհակառակն, անվճռական եք: Եզրափակեք ձեր նշումները եւս մեկ տառով՝ «Ա» կամ «Ձ»:

Հիմա եկեք անդրադառնանք ձեր նշումներին եվ պարզենք, թե բնավորության 16 տիպերից ո՞րն է Ձեզ համապատասխանում.

ԱԱԱԱ

Պահպանողական եք, կարեւորություն եք տալիս հասարակական կարծիքին եւ ունեք կայուն, կարգուկանոնին ենթարկվող վարքագիծ:

ԱԱԱՁ

Թույլ խառնվածք ունեք, անվճռական եւ անվստահ եք, միաժամանակ՝ պահպանողական:

ԱԱՁԱ

Ընդունակ եք սեթեւեթելու, վճռական եք, ունեք հումորի զգացում, արտիստիկ եք, ակտիվ, էներգիայով լի: Չեք սիրում թույլ խառնվածք ունեցող մարդկանց, մարդկանց մեջ գնահատում եք հումորի զգացումն ու վճռականությունը:

ԱԱՁՁ

Բացառիկ եւ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եւ հակված եք սեթեւեթելու: Ձեր բնավորության հակասականությունը հաստատակամության եւ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:

ԱՁԱԱ

Գործնական եք, եւ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եւ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեւակի սառնություն ունեք:

ԱՁԱՁ

Բացառիկ հանդիպող տիպ է: Ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե Ձեր նշումները համընկել են այս տիպին, ապա դուք թույլ եք, անօգնական եւ ենթակա եք արտաքին ազդեցությունների:

 

ԱՁՁԱ Այս տիպը եւս հիմնականում բնորոշ է կանանց: Սիրում եք նոր տպավորություններ, կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից, երբեմն անկայուն եք, կարողանում եք տրամաբանորեն սեթեւեթել եւ շատ մեղմ եք: Պարզ մարդ եք եւ համարձակ շփումներում: Ընդունակ եք փոխելու ձեր արտաքին տիպը:

ԱՁՁՁ

Բացառիկ հանդիպող տիպ է: Անկայուն եւ անկախ խառնվածք ունեք: Աառջնորդվում եք տրամաբանությամբ:

ՁԱԱԱ

Հաճախակի հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվելու ուժեղ ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, ինչը հատկապես արտահայտվում է կյանքի ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ (մասնագիտության ընտրություն, ամուսնություն եվ այլն): Մեծապես ենթակա եք օտար ազդեցությունների: Հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ: Այս տիպի տղամարդիկ սակավ զգացմունքային են եւ հակված ֆլեգմատիզմի:

ՁԱԱՁ

Թույլ հաստատակամություն ունեք, մեղմ եք, զգույշ ազդեցությունների հանդեպ զիջող եք եւ միամիտ: «Փոքրիկ թագուհու» նման եք եւ սիրում եք, երբ ձեզ վերաբերվում են յուրահատուկ կերպով:

ՁԱՁԱ

Ամենաուժեղ տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Հաստատակամ եք, բայց երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եւ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Որոշ չափով պահպանողական եք, որը պայմանավորված է ուրիշի կարծիքի նկատմամբ բավարար ուշադրությամբ: Չեք սիրում մանկամտությունը:

ՁԱՁՁ

Ուժեղ եւ չպարտադրող բնավորություն ունեք: Գրեթե բոլորովին համոզվելու ընդունակ չեք: Ներքուստ որոշ ագրեսիվություն ունեք, որը շղարշում եք արտաքին մեղմությամբ եւ զգայականությամբ: Արագ փոխազդում եք մարդկանց հետ, սակայն փոխըմբռնման հասնում եք դանդաղ:

ՁՁԱԱ

Ընկերասեր եք եւ պարզ: Հետաքրքրությունների որոշ ցրվածություն ունեք:

ՁՁԱՁ

Այս տիպը մոտ 1% հանդիպում է կանանց շրջանում, իսկ տղամարդկանց մոտ սովորաբար բոլորովին չի հանդիպում: Պարզամիտ եք, մեղմ, վստահող:

ՁՁՁԱ

Ձեր հիմնական բնութագրական գիծը զգայականության եւ վճռականության համատեղումն է: Լի եք էներգիայով: Թեթեւակի ցրված եք, ինչը երբեմն հանգեցնում է որոշումների զգայական, չմտածված, արագ կայացման:

ՁՁՁՁ

Հակապահպանողական եք, ունեք իրերին նորովի հայացք գցելու հատկություն: Գերզգացմունքային եք, էգոիստ, համառ: Չափից ավելի պաշտպանվելու բնազդը երբեմն հանգեցնում է ինքնամփոփության: Ունեք շլացուցիչ ժպտալու ունակություն:

Ani
5

40

3462

  • Tony Montana
    2013-06-18 08:14:24
    (լավ)
    • Ani
      2013-06-18 08:15:16
      Մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ)
      • Tony Montana
        2013-06-18 08:18:16
        (ծաղիկ) խնդրեմ պօստ լավնա
      • Ani
        2013-06-18 08:19:17
        կրկին մերսի իսկ քեզ օգնեց (գինի)
      • Tony Montana
        2013-06-18 08:20:00
        լռիվ չեմ կարդացել (ծաղիկ)
      • Ani
        2013-06-18 08:21:03
        դե կարդա հետաքրքր է :)
  • Tony Montana
    2013-06-18 08:22:14
    :) ՝տքան որ կարդամ կմեռնեմ
    • Ani
      2013-06-18 08:25:15
      մենակ առաջի մասն կարդա կհասկանաս բա չհասկացա որ դու ալարում ես կարդաս բա ես ինչ ասեմ (խոնարհվել)
      • Tony Montana
        2013-06-18 08:26:51
        դու պօստերտ կարճ սարգի (ծաղիկ)
      • Ani
        2013-06-18 08:27:40
        լավ տենց հետաքրքիր չի չեն հավանում (ծաղիկ)
      • Tony Montana
        2013-06-18 09:18:04
        եսիմ
  • NELLI ^_^
    2013-06-18 11:28:52
    կոմենտս ես ե՞րբ հասցրիր ջնջես....մալադեց
    • Ani
      2013-06-18 12:25:55
      կներես նորից կգրես միամիտ ջնջվեց չհասցրեցի կարդալ :( :( :(
      • NELLI ^_^
        2013-06-18 12:37:07
        աա ես ասեցի ինադու ես ջնջե որ գրել էի եղել ա
      • Քրիստինե
        2013-06-18 14:26:38
        չէ ետքան էլ նման չէր :) :) :) ճիշտա դեմից ինձ էլ թվաց որ եղելա բայց որ մինչև վերջ կարդացի պարզվեց մասամբ սխալվում էի :) :)
      • Ani
        2013-06-18 14:28:47
        չէ փաստորեն նման պոստ եղելա ես չգիտէի :O :O :O
  • 2013-06-18 11:42:59
    ԱԱՁՁ Բացառիկ եւ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եւ հակված եք սեթեւեթելու: Ձեր բնավորության հակասականությունը հաստատակամության եւ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:
  • Vard
    2013-06-18 12:18:07
    Թույլ խառնվածք ունեք, անվճռական եւ անվստահ եք, միաժամանակ՝ պահպանողական:
  • Normal is boring
    2013-06-18 12:20:40
    ԱԱՁԱ :)
    • Vard
      2013-06-18 12:21:41
      ՁԱՁԱ :D :D
      • Ani
        2013-06-18 12:23:05
        շատ լավա (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Ani
      2013-06-18 12:23:48
      հումորասաեր մարդ բրավո ոչ բոլորն ունեն (գինի)
  • tamarakhojoyan
    2013-06-18 15:15:37
    մի քանի օր առաջ ես հենց սա են փոստել http://www.copypaste.am/2013/06/15/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%BD%D5%BF-%D5%B8%D5%BE-%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%BD/
  • tamarakhojoyan
    2013-06-18 15:15:50
    (ոչոչ)
    • Ani
      2013-06-18 15:17:05
      բայց հեչ իմնի նման չի
  • Astghik
    2013-07-11 14:27:10
    վերևի գրածները համապատասխանեցից իսկ ներքևի ընդհանուրը ոչ (:| (:| (:| բայց պոստտ հետաքրքիր էր լավը ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)