Copy SMS

...Իմ սիրելին հրեշտակ է...

...Իմ սիրելին հրեշտակ է... - Հրեշտակ, սեր, հրաշք


...Ձեզ եմ ներկայացնում ռուսական ,,Мой парень-ангел" ռոմանտիկ ֆիլմի աֆորիզմներն իմ թարգմանությամբ և խմբագրությամբ, և խորհուրդ եմ տալիս դիտել այն:Ուսուցողական և հուզիչ է, բոլոր ժամանակների` ինձ հանդիպած լավագույն ֆիլմը:

...Ապրել պետք է հենց այստեղ և հենց հիմա, որովհետև հետո արդեն ոչինչ չի լինի:

                                        ***

-,,Իսկ ես ի՞նչ անեմ,,-Եթե տղամարդը տալիս է նման հարց, ուրեմն նա ընդհանրապես տղամարդ չէ:

                                        ***

Այո, իմ ընկերը հրեշտակ է.առանց ճերմակ թևերի, բայց մեծ, չափազանց մեծ սիրտ ունի:

                                        ***

-Իսկ ի՞նչ է սերը:

-Սե՞րը...Սերը երկրային, հիանալի զգացմունք է, որը պահանջում է վստահություն ու համակրանք երկու տարբեր հոգիների միջև: Դու սիրել չես կարող, դու հրեշտակ ես:

-Ես սիրել չե՞մ կարող: Հապա ինչո՞ւ ես սիրում եմ քեզ, նրան, բոլորին, բոլոր բոլորին:

                                        ***

-Մենք միասին լինել չենք կարող: Գնա, քո տեղը երկնքում է, քո առաքելությունը մարդկանց փրկելն է, իսկ ես`ես սովորական մի աղջիկ եմ, ամենասովորական աղջիկը աշխարհում:Մենք երջանիկ լինել չենք կարող:

                                       ***

Իսկ ո՞վ է ասել, որ հրաշքներ չեն լինում. ուղղակի սպասելով հրաշագործին`մարդիկ միշտ կորցնում են հրաշքների`իրենց բաժին հասած միակ հնարավորությունը...

21

81

2253