Copy SMS

Գեղեցկուհին ( մաս առաջին )

Լիվերպուլ քաղաքում ապրում էր տասնհինգամյա Զառան: Նա հաճախում էր տեղի դպրոցը: Զառայի մոտ ընկերուհու անունը Ջեսսի էր:  Զառան ուներ գանգուր մազեր, կրում էր ակնոցներ և ատամներին էլ բրեկետներ կային: Նա շատ էմոցիոնալ, ամաչկոտ աղջիկ էր, նաև պարտաճանաչ: Նա ատում էր մեծամիտ տղաներին: 

Նա երբեք չէր սիրահարվել և այդ հարցում մի քիչ քարսիրտ էր: Սակայն Նիքոլասն ամեն ինչ փոխեց: Զառային սկզբից գերեց Նիքի գեղեցկությունը, հետո՝ պահվացքը իսկ վերջում ՛՛համեստությունը,,: Նա սիրահարվել էր մինչև ականջները, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում խոստովանել Նիքին այդ մասին:

Ջեսսին դա շատ լավ էր տեսնում և մի օր էլ ասաց.

-Զառա՛, դու ճիշտ չես, պետք է ասես այդ մասին նրան:

-Ե՞ս: Ես չեմ կարող ասել նրան այդ մասին: ես... ես անզոր եմ:Հետո էլ, նա ինձ չի նկատում,- ասաց Զառան:

- Կնկատի՛: Դու աննկատ չես: Դու շատ անուշիկ ես սակայն... դու արդեն մեծ ես և պետք է մի քանի փոփոխություններ կատարես քո արտաքինի մեջ,- ոգևորեց Ջեսսին:

- Լա՛վ: Իսկ ի՞նչ անեմ,-հարցրեց Զառան:

- Ե՛կ սկսենք մազերից: Համաձա՞յն ես ուղիղացնել մազերդ,- մի փոքր մտածելով հարցրեց Ջեսսին:

- Համաձա՜յն եմ,- ուրախ պատասխանեց Զառան և նրանք միասին ուղևորվեցին դեպի գեղեցկության սրահ:

Ամբողջ ճանապարհին Զառան մտածում էր իր նոր վարսահարդարման մասին, մտածում էր ու ժպտում: Իսկ Ջեսսին, որ հենց սկզբից էլ չէր հավանել Նիքին, կասկածով նայում էր Զառայի ուրախ դեմքին և ստիպված ժպտում:

Վերջապես նրանք հասան տեղ: Արդյունքում Զառան ավելի նրբացավ և սկսեց իրեն ավելի նուրբ պահել:


Գեղեցկուհին ( մաս առաջին ) - գեղեցիկ, աղջիկ, սերՄի քանի օրից այցելեց նաև ատամնաբույժին և հանեց բրեկետները:

Հիմա Զառան շա՜տ գեղեցիկ էր, բայց... Բայց Նիքը նրան ընդհանրապես չէր նայում: Նիքի այդ ռեակցիայից Զառան շատ վիրավորվեց, գնաց տուն և սկսեց լաց լինել: Հետո անսպասելի հյուր եկավ Ջեսսին՝ մի մեծ տորթ ձեռքին: Նա անմիջապես տեսավ,որ Զառան լաց է լինում և տորթը դրեց սեղանին ու վազեց Զառայի մոտ:

- Ի՞նչ է եղել,- անհանգստացած հարցրեց Ջեսը:

- Դու տեսա՞ր, որ Նիքը վրաս էլ չնայեց: Ես... Աաաաաաաաաաախ,- բղավեց նա և սկսեց ողբալ:

- Մի՛ տխրիր, Զա՛ռ, հիմարիկը նա է, որովհետև քեզ նման նրբիկ, գրագետ, գեղեցիկ աղջկա վրա ուշադրություն չի դարձնում: Մի՛ տխրիր, նրանից լավերն էլ կան,- առանց վիրավորելու մխիթարեց Ջեսը:

Զառան Ջեսի այդ խոսքերից հետո մաքրեց արցունքները և հպարտ ասաց.

- Եվ ո՞վ է նա, որ լացում եմ: Արժանի չէ՛: Արի մոռանանք նրա մասին:

Հետո Զառան պտտվեց և տեսավ այն մեծ տորթը, որ Ջեսն էր բերել:

- Ի՞նչ է սա,- զարմացած հարցրեց  Զառան:

- Մոռացե՞լ ես, թե այսօր ինչ օր է,- աչքերը լայնացրած խոսեց Ջեսը:

- Օ՜: Ինչպե՞ս էի մոռացել: Այսօր մեր ընկերության օրն է: Մենք արդեն 9 տարի է  ճանաչում ենք իրար,- ուրախ հիշեց Զառան և վազեց խոհանոց:

Նա մի քանի վայրկյանից հետ եկավ՝ ձեռքին երկու բաժակ հյութ:

- Դե ինչ , մեր կենա՜ցը,- միաձայն ասացին նրանք:

Նրանք պարեցին, երգեցին, նայեցին հին նկարները և Զառան որոշեց, որ Ջեսը պետք է գիշերի իրենց տանը, և քանի որ մյուս օրն էլ շաբաթ էր, Ջեսը համաձայնվեց:

Մի քանի ժամից տուն վերադարձավ Զառայի մայրիը, նրանք պատմեցին, թե ինչ են արել այդ օրը, հետո ասացին իրենց որոշման մասին, և մայրիկն էլ տվեց իր համաձայությունը և Ջեսը գիշերեց իրենց տանը:

Այդ մեկ օրը շատ հետաքրքիր անցավ, երկուսն էլ մեծ բավականություն ստացան և մոռացան Նիքի մասին:


Բոլոր դեմքերն ու դեպքերը հորինված են, սակայն մի քանի մաս էլ վերցված է ՛՛ Արքայադստեր օրագրերը,, ֆիլմից, ինչպես նաև նկարները:


Սիրով՝ directionerforever- Արինա :D

8

6

984

  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-18 18:28:28
    (լավ)
  • Քրիստինե
    2013-06-18 19:32:39
    ուզում էի ասեի որ ինչ որ կինաոյի հիշացնումա բայց վերջում արդեն գրել էիր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ապրես պոստի համար լանվ էր :) :) :)
    • directionerforever
      2013-06-18 21:47:48
      շնորհակալեմ (ժպիտ) հա էդ կինոն շատ եմ սիրում ու ֆանտազյա էլ չունեմ, դրա համար կինոյից վերցրել (ուրախ)
  • ⇘ NO FATE⇙
    2013-06-18 19:37:57
    (լավ) (լավ)