Copy SMS

Դորիանս

Դորիանս - Հիթեր, ռոք, երաժշտություն

Հույս ունեմ քոփիում կգտնվեն հայկական ռոք սիրողներ: 

Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին: Խմբի անդամներեն են` Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ):

2009թ-ի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Տարվա Բացահայտում” մրցանակին:Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում:

Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին:

2010թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում: Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011թ-ին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները: 

Դորիանս - Հիթեր, ռոք, երաժշտություն

2011թ-ի ապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios),իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio):

2011թ-ի օգոստոսին Դորիանսը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը: 

2011թ-ի դեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One” , “Man Number One” մրցանակներին:

Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թ-ի դեկտեմբերի 22-ին: 

2012թ-ի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոքերաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ: Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը:

2013թ-ի մայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում, և եզրափակչում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը 41 միավորով:


Դորիանս - Հիթեր, ռոք, երաժշտություն

Դորիանսի Եվրատեսիլի երգի շուրջ լսել եմ շատ կարծիքներ, որոնք հաճախ հասել են հիմարության վերջին աստիճանին...Երգը ընտրել ենք մենք, դա եղել է մեր ցանկությունը, որպեսզի նրանք ներկայանան  "Lonely Planet" երգով և ավելացնեմ մի բան, նրանք ամենևին մեզ խայտառակ չեն արել, այլ ընդհակառակը, մեր պատիվը, հայի պատիվը բարձր են պահել, մի պահ հիշեք մեր բոլոր եվրատեսիլյան երգերը հերթականությամբ ու վստահ եմ կհամոզվեք, որ մինչ այսօր ոչ մի Հայաստանյան մասնակիս այնպես չի ներկայացրել մեր երկիրը ինչպես այս տարի ներկայացրեց Դորիանսը...

8

8

905

  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-20 12:47:26
    (լավ) (լավ)
  • Մարիամ
    2013-06-20 12:49:41
    իրանք լավն են (լավ) ապրես պոստտ լավն էր (լավ)
  • Normal is boring ∞
    2013-06-20 12:56:57
    ֆլայն ու ես կուլամը իրոք արժանի գործեր են (լավ)
    • NELLI ^_^
      2013-06-20 13:34:22
      հա ես կու լամը շատ լավն ա իրոք
      • Էլմիրա ✔
        2013-06-20 13:37:32
        ես էլ եմ էտ երգերս շատ սիրում, բայց Life Is Really Beautiful մեկել Sleepless Nights երգերն էլ են շատ լավը...
  • Suren2013
    2013-06-20 13:18:39
    ...Լավն էր պոստդ Էլմիրոչկա ջան (բռավո) (բռավո) (բռավո)...