Copy SMS

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյները

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյները - xelaci mtqer, harust dijeyner,ashxataser,mtqer


Լուրջ կարողություն կուտակելը միայն նավթային մագնատների և լուրջ գործարարների մենաշնորհ չէ: Պարզվում է, որ լավ ժամանցի պատասխանատուները ևս կարող են իրենց դա թույլ տալ: Տվյալ դեպքում խոսքը դիջեյների մասին է: Այս մասնագիտության տեր մարդիկ նույնիսկ առաջին անգամ հայտնվել են Forbes ամսագրի ցուցակներում:

Ականջակալների և սկավառակների միջոցով գումար վաստակողների ցուցակում առաջտարը հոլանդացի Տիեստոն է, ով անցյալ տարվա ընթացքում վաստակել է 22 մլն դոլար: Մեկ ելույթի համար նա միջինը ստանում է 250 000 դոլար: Մեծ գումարներ վաստակելու՝ Տիեստոյի հաջողությանը նպաստել է նաև Կալիֆոռնիայում ընթացող Coachella Valley Music and Arts Festival-ին որպես առաջատար դիջեյ հանդես գալը:

Երկրորդ տեղում է ամերիկացի 24-ամյա Սկրիլեկսը, ով 2011 թ. վաստակել էր 12 մլն դոլար: Այս դիջեյը հայտնի է իր սանրվածքով և անցյալ տարի ստացած երեք «Գրեմմի» մրցանակներով:

Եռյակը եզրափակում է Swedish House Mafia դիջեյների խումբը, որը 2011 թ. վաստակել է 14 մլն դոլար: Չնայած այս ամենին երիտասարդները լրագրողներին հայտարարել են, որ նախատեսում են դադարեցնել իրենց գործունեությունը, քանի որ ստեղծագործական փակուղու առաջ են կանգնած:

Ֆրանսիացի դիջեյ Դևիդ Գետտան անցյալ տարի աշխատել է 13,5 մլն դոլար:

Հաջորդը 34-ամյա ամերիկացի դիջեյ Սթիվ Աոկին է, ով անցյալ տարի ունեցել 12 մլն դոլար եկամուտ: 

Ամենաբարձր վարձատրվող դիջեյների շարքում «ամենաաղքատը» շվեդ Ավիչին է: Նա մեկ տարվա ընթացքում վաստակել է 7 մլն դոլար:

8

5

1014

  • directionerforever
    2013-06-19 17:03:27
    քրիստոս ֆորկիսն ամենալավն աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա
    • (L)...(A)...♥```
      2013-06-19 17:03:49
      (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • sssooo
    2013-06-19 20:51:11
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ես Դովիդ Ջետտային ու Սկիրլեքսին եմ շատ սիրում