Copy SMS

Մազեր...

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,


Գրասենյակից խնջույթ. Ինչպե՞ս կարգի բերել մազերդ

Անմիջապես գրասենյակից ճաշկերույթի կամ որևէ խնջույքի ես հրավիրվա՞ծ: Օգտագործիր հետևյալ հնարքները՝ քո աշխատանքային տեսքը երեկոյանի վերափոխելու համար:

1. Նախ ձեռքի լոսյոնի միջոցով մազերիդ ծայրերին ալիքներ հաղորդիր:

2. Ապա մի վառ մատիտի օգնությամբ մազերդ թեթևակի հավաքիր:

3. Մազակալների փոխարեն կարող ես թղթի ամրակ օգտագործել, որպեսզի սանրվածքդ չքանդվի:

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,


Խոպոպներ

Ինչպես գիտես, խոպոպները լինում են միմյանցից շատ տարբեր: Տարբերվում են նաև դրանց «ստեղծման» եղանակները: Այդ իսկ պատճառով ուսումնասիրում ենք ձեռքի տակ եղած բոլոր «զենքերը»` տարբեր շլացուցիչ կերպարներ ստանալու համար:

Barrel Tong (Щипцы)

Այս հրաշալի սարքն օգտագործվում է երկու դեպքում` երբ ցանկանում ես ստանալ խիտ գանգուրներ և երբ մազերին պատրաստվում ես հաղորդել թեթև ալիքներ: Դրա օգտագործումը պարզ է և դյուրին: Հարկավոր է վերցնել մազի մի փոքր փունջ և փաթաթել երկայնքով: Ուղիղ 10 վայրկյան հետո դու կունենաս իդեալական գանգրացած մազափունջ: Արագ և պարզ եղանակ:

Cosmo խորհուրդ

Մազերի ծայրերը հարկավոր է մշակել հատուկ պաշտպանիչ քսուքով` ճյուղավորվածությունից խուսափելու համար:

Hot Rollers

Այս եղանակն առավել ժամանակատար է, սակայն շատ ավելի արդյունավետ: Այս դեպքում դու կստանաս հրաշալի առաձգական խոպոպներ, որոնք երկար ժամանակ կպահպանեն իրենց տեսքը: Հարկավոր է մազերը հորիզոնական ուղղությամբ փաթաթել գլանակների վրա, պտտեցնել դրանք մինչև մազարմատները, և կոկիկ գանգուրները պատրաստ են:

Cosmo խորհուրդ

Որպեսզի մազերն այսպիսի ջերմային միջամտության արդյունքում չչորանան, հարկավոր է դրանք մշակել գիշերային սնուցող շիճուկով կամ ջերմապաշտպանիչ միջոցներով:

Iron Maiden

Տաք արդուկը հրաշալի տարբերակ է թեթև գանգուրներ ստանալու կամ մազերին պարզապես ալիքներ հաղորդելու համար: Հարկավոր է վերցնել մազի մի փունջ և մազարմատին մոտ տեղադրել այն արդուկի մեջ: Շրջանաձև շարժումներով հարկավոր է արդուկել մազը մինչև ծայրը: Այս հնարքի շնորհիվ կարող ես ստեղծել յուրահատուկ կերպար:

Cosmo խորհուրդ

Մազի արդուկի հաճախակի օգտագործման հետևանքով ներկած մազերը կարող են գունազրկվել: Այս դեպքում հարկավոր է դիմել մազի գույնը պաշտպանող և փայլը վերականգնող շամպունի օգնությանը:

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,


թագուհուն վայել սանրվածք

Նշանակված օրից դեռ մի քանի ամիս առաջ մանրամասնորեն նախապատրաստում ես զգեստդ, կոշիկդ, այլ աքսեսուարներ, որովհետև ամբողջ կյանքում հստակ իմացել ես, թե քո հարսանեկան ոճն ինչպիսին է լինելու: Գուցե վերջնականապես կողմնորոշվելու համար մի քանի թարմ տարբերա՞կ է հարկավոր: Մենք առանձնացրել ենք չորս ոճական ուղղվածություն, որոնք քեզ կօգնեն որոշում կայացնել:

Հավերժ դասականը

Փա՛ռք Աստծո, ճարտարապետական բարդ կառույցներ հիշեցնող սանրվածքներն արդեն վաղուց անցյալում են: Այսօր ոճաբաններն օգտագործում են հատուկ աքսեսուարներ՝ անհրաժեշտ տեղերում լրացուցիչ ծավալ ստանալու համար: Այնպես որ, նույնիսկ ոչ այնքան խիտ ու երկար մազեր ունենալու պարագայում սանրվածքդ ճոխ տեսք կունենա:

Առավելությունը։ Դասական ոճը միշտ գեղեցիկ է. սխալվելու հավանականություն պարզապես չկա:
Թերությունը։ Ամեն դեպքում դասականությունը մշտապես նույնացվում է պահպանողականության հետ. այնպես որ, նոր ու համարձակ բան արած չես լինի:

Ազատ թռիչքի մեջ

Ազատ թափված, մեղմ ալիքներով, երբեմն մանր ծաղիկներով զարդարված մազերը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են տեղ գտնում հարսնացուների կերպարներում: Մյուս կողմից, եթե մի ժամանակ նորաձև էին խիտ խոպոպները, ապա հիմա գեղեցիկ են համարվում թեթև, համարյա ամբողջությամբ բացված ալիքները:

Առավելությունը։ Ալիքաձև երկար մազերը քո ամենագեղեցիկ աքսեսուարը կլինեն՝ օդով ու կենսուրախությամբ լցնելով կերպարդ:

Թերությունը։ Այս սանրվածքը մի քանի ժամ հետո գզգզվելու վտանգի տակ է. այնպես որ, օգտագործիր ճիշտ ֆիքսող գել կամ դիմիր «ճիշտ» ոճաբանի օգնությանը:

Անմեղ ռետրո՞, թե՞ համարձակ ապագա

1950-ական թթ. ձևավորված ռոքաբիլլի երաժշտական ուղղությունը մեծ ազդեցություն ունեցավ նորաձևության վրա: Նույնանուն սանրվածքն այսօր նորից մեծ ճանաչում է ստացել աստղերի շրջանում, և, բնականաբար, այսօր՝ 21-րդ դարում, այն հարմար է հանդիսավոր առիթների համար: Թող քո «ռոքաբիլլի»-ն դառնա յուրօրինակ անհատականության բարձրաձայնումը:

Առավելությունը։ Վստահ եղիր, որ այս սանրվածքով դու կդառնաս հարսանեկան սեզոնի սենսացիան, ու բոլորը կքննարկեն քո կերպարը:

Թերությունը։ Ցանկացած համարձակ քայլ պետք է ճիշտ կատարում ունենա, համապատասխանի քո դիմագծերին ու կյանքի կոչվի մասնագետի կողմից:

Հյուսված պատմություն

Գագաթին ու քունքերին կիպ հավաքված մազերի փոխարեն փորձիր հյուսերով թույլ սանրվածքի բազմաթիվ տարատեսակներից մեկը: Մազերի մանր ու մեծ ոլորանների փայլը, մազափնջերի սեթևեթ խաղը հատկապես գեղեցիկ են շագանակագույն, դարչնագույն և խարտյաշ մազերի վրա:

Առավելությունը։ Ավելի նուրբ, կանացի, եթերային սանրվածք դժվար է մտածել. այն, ի տարբերություն դասականի, մշտապես հաջողված լինելով հանդերձ` նաև շատ նորաձև է:

Թերությունը։ Հյուսերով սանրվածքները ևս հեշտությամբ քանդվելու հատկություն ունեն. այնպես որ, մի քանի լրացուցիչ մազակալը չի խանգարի:

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,


Մի քանի րոպե և քո երկար վարսերը հարդարված են...

Առավոտյան զարթուցիչի ձայնից «կատաղած» բացում ես աչքերդ և «ի՞նչ հանգնելուց հետո» երկրորդ հարցը «ի՞նչ անել մազերիս հետ»-ն է։ Դե´ ինչ, Cosmo-ն քեզ երկար սպասեցնել չի տա, հատկապես, որ ունի քեզ տանջող խնդիրների լուծումները...;)

Ըստ՝ Գայանե Ասրյանի
Խորհրդատու՝ Արմինե Ծառուկյան

Մենք՝ կանայքս, լավ գիտենք մեր զենքերի մասին, ավելին՝ երկար և հարդարված մազերը գործադրում ենք որպես դրանցից ամենազորեղը։ Քո գեղեցիկ և գայթակղիչ տեսքն ամեն օր ապահովելու համար առաջարկում ենք արագ մազահարդարման 5 տարբերակ։

Հյուսքով պոչիկ

Մազերը պինդ պոչիկ կապել գլխավերևում։ Այնուհետև պոչիկն առաջ բերել, որպեսզի հեշտ ստանալ դասական հյուսք։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի հյուսքն անթերի լինի։ Արդեն պատրաստ հյուսքին գեղեցիկ տեսք է հաղորդում մազերի համար ուղիղացնող նյութ օգտագործելը։ Վարսահարդարը այս հարդարումը խորհուրդ է հատկապես տալիս ազատ ոճի աղջիկներին։

Նոր շեշտադրություններով դասական կոս

Դասական «կոսը» վարսահարդարման մեջ միշտ եղել է նորաձև։ Որոշակի դետալներ ավելացնելով՝ այն կարելի է դարձնել ամենաերեկոյան վարսահարդարումը։ Իսկ առօրյայում խորհուրդ է տրվում այն համադրել գունավոր ժապավենների և փոքր մազակալների հետ։ Առավոտյան ընդամենը 5 րոպեում կարելի է ստանալ կոկիկ և կրեատիվ այս վարսահարդարումը։ Մազակալներն ամրացնելով կոսի շուրջ՝ կարելի է ստանալ հետաքրքիր լուծումներ։ Նույնը՝ ժապավենով։

Հյուսք կողքից

Կողքից հյուսք ստանալու համար պետք է նախօրոք մազերը գանգուր կամ կիսագանգուր թողնել, այսինքն՝ առանց ուղիղացման՝ կախված մազերի որակից։ Մոտավորապես ուսի վերևի հատվածից պետք է սկսել հյուսել մազերը, ավելի արտահայտիչ տեսք ապահովելու համար խորհուրդ է տրվում մազերը հյուսել ժապավենով՝ կախված, թե ինչ զգեստ կամ աքսեսուար պետք է կրես։ Այս վարսահարդարումը ճիշտ է համադրել հատկապես երկար փեշի հետ։

Խոշոր գանգուրներ

Երեկոյան նախքան քնելը տաս րոպե կպահանջվի, որպեսզի դու պտտելով կիսախոնավ մազերդ ամրացրես գլխավերևում։ Կիսախոնավ մազերիդ նախքան պտտելը քսիր մուս, որպեսզի առավոտյան արձակելով այն, ստանաս գեղեցիկ խոշոր գանգուրներ։ Ի դեպ, կարող ես մազերդ արձակել կամ պոչիկ կապել։ Երկու ձևով էլ մազերդ հարդարված և ծավալուն կլինեն։

Ալիքներ...

Մուս քսելուց հետո կիսախոնավ մազերը հյուսել։ Երկու հյուսերը քեզ հնարավորություն կտան առավոտյան դրանք արձակելուց հետո ունենալ գեղեցիկ ալիքներ։ Վարսահարդարը խորհուրդ է տալիս մազերի այս ծավալն օգտագործել և հունական «կոս» ստանալ։

ՀԳ. Եվ դու հարդարված վարսերով մտնում ես աշխատավայր, իսկ տարբեր կողմերից բազմաթիվ հաճոյախոսություններ։ Օ՜ դու արժանի ես դրան...

1.

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,

2.

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,3.

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,

4.Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,5.

Մազեր... - gexecik, partam mazer,aroxchutyun,kyanq,

6

6

5967