Copy SMS

Ժամանակ...

Ժամանակ... - ժամանակ, մտքեր, բանաստեղծություն

          Տար ինձ ժամանակ...    

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:                                             

Ժամանակ... - ժամանակ, մտքեր, բանաստեղծություն  Ժամանակ գտեք աշխատանքի համար, սա հաջողության պայմանն է.

 Ժամանակ գտեք մտածելու համար, սա ուժի աղբյուր է.

 Ժամանակ գտեք խաղի համար, սա երիտասարդ մնալու գաղտնիք է.

 Ժամանակ գտեք կարդալու համար, սա գիտելիքի հիմքն է.

 Ժամանակ գտեք բարեկամության համար, սա երջանկության պայման է.

 Ժամանակ գտեք երազելու համար, սա ճանապարհ է դեպի աստղեր.

 Ժամնակ գտեք սիրո համար, սա կյանքի իրական ուրախությւնն է.

 Ժամանակ գտեք ուրախությունների համար, սա հոգու երաժշտությունն է:

ϯ
8

13

1655

  • narebadalyan
    2013-06-20 20:39:32
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ϯ
      2013-06-21 11:08:56
      :) :) :)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-20 20:40:57
    լավնա ,,,ուղակի վերևի բանաստեղծության չափեր փոքրացրու...
    • ϯ
      2013-06-21 11:08:43
      մերսի :) :)
  • ⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
    2013-06-20 20:43:51
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ϯ
      2013-06-21 11:08:51
      (ծաղիկ) :) :)
  • ♥ SaRa ♥
    2013-06-20 20:49:12
    հրաշքա ոտանաորըըըըըըըը :( :( :( (լավ)
    • ϯ
      2013-06-21 11:08:32
      մերսի :) :)
  • Arm9
    2013-06-21 07:12:23
    Ժամանակ գտեք երազելու համար, սա ճանապարհ է դեպի աստղեր...........................իսկ բոլո՞րն են ուզում գնալ դեպի աստղերը.........
  • A )
    2013-06-21 11:09:19
    (լավ) (լավ) (լավ)
    • ϯ
      2013-06-21 11:10:01
      մերսիիի :) :)