Copy SMS

Մի կյանքի պատմություն...

Կներկայացնեմ մի կյանքի պատմություն բաղկացած մի քանի մասից ...հուսով եմ դուր կգա...

Մի կյանքի պատմություն... - սեր , ցավ , կյանք


Ես սիրում էի մեկին , ով ինձ չէր սիրում … Ես նրան հանդիպել էի դպրոցում շատ պատահաբար ու անհրաժեշտաբար էլ հրաժեշտ տվեցի… ես դեռ երեխա էի , բայց իմ ամբողջ հոգով զգում էի շատ մեծ սեր , որը օրեցօր  ավելի էր ուժեղանում , բայց ես միևնույն ժամանակ զգում էի նաև ցավ … ցավ , քանի որ նա չգիտեր իմ գոյության մասին … ես տառապում էի , տառապում մեկի համար , ով չէր ճանաչում ինձ , ով անգամ անունս չգիտեր …ես շարունակում էի սիրել նրան , սիրել ու տառապել , ամեն օր արցունք թափել այդքան հարազատ , բայց միևնույն ժամանակ այդքան անծանոթ մեկի համար… Անցնում էինք մենք փողոցով ու ես սկսում էի նայել նրա ետևից կարոտով , սիրով ու լացել , բայց հուսալով , որ գոնե մի օր կճանաչի ինձ…ու դա եղավ , բայց դրա մասին հետո … նրա աչքերը … այդպիսի աչքեր չէի տեսել երբևէ … նա իմ առաջին իսկական սերն էր …


Եկավ ժամանակը , երբ նա պետք է հեռանար դպրոցից … կանգնած դահլիճում հրաժեշտ էինք տալիս ավարտողներին , այդ թվում նրան … այնքան գեղեցիկ էր , իսկ ես լացում էի ու այդպես էլ ոչ-ոք չիմացավ այդ արցունքների պատճառը…արցունքներ , որոնք դարձան մի մեծ պատմության սկիզբ …


Արձակուրդներ , որոնք այնքան ցավ պատճառեցին ինձ … ես մենակ էի , կիսվում էի միայն ինքս ինձ հետ ՝ փակվելով իմ մեջ ու սպասելով այն միակին , ում համար ապրում էի …


Ես վախենում էի , բայց քանի որ այդքան ուժեղ էր իմ սերը , ես որոշեցի դիմել ռիսկի ու գրել նրան … վախենում էի մերժումից ու նորից ցավ զգալուց …ես գիտեի նրա անունը միայն , որը կհայտնեմ պատմության վերջում և մի շատ կարևոր փաստ … նա ինչպես ես երկրպագում էր Բարսելոնա ֆուտբոլային թիմին…ՈՒ ես գրեցի…


Ահա մեր առաջին երկխոսությունը՝


-Բարև ….. , այսօրվա խաղը նայելու ես ?


Ու նրա կողմից պատասխան , որը ես այդքան սպասում էի …


-Բարև ,  նայելու եմ , իսկ մենք ծանոթ ենք ?


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...


Մի կյանքի պատմություն... - սեր , ցավ , կյանքև մի երգ , որը ես շատ եմ սիրում ...


7

15

3754

  • հոլովակը մի տեսակ չի բացում (:| :D
    • Superstar
      2013-06-21 07:40:04
      իմ մոտ բացում ա (:| , իսկ պատմությունը լավն էր ՞
      • լավ, իմ մոտ էլ բացեց (ծաղիկ) հիմա կարդում եմ, հեսա կգրեմ կարծիքս
      • Արամ Ռոսսոներո Jr.
        2013-06-21 07:50:46
        Ինձ շարունակություննա հետաքրքրում, շարադրությունը լավ ես գրել (լավ)
      • Superstar
        2013-06-21 07:51:34
        մերսի ասեմ , որ իմ կյանքից ա
      • Արամ Ռոսսոներո Jr.
        2013-06-21 07:54:26
        Կարդալուց էդ հասկացել էի :) հիմա իրար հետ եք՞ թե ...
      • Superstar
        2013-06-21 07:55:23
        չէ , շարունակությունը վաղը կգրեմ կկարդաս
    • Արամ Ռոսսոներո Jr.
      2013-06-21 07:45:25
      :D տխուր երգերը չեն բացում, այլ փակվում են
      • բայց տենց էլ չեղավ լսել :D փլեյի վրա սեղմում եմ, ռեակցիա չի տալիս :D
      • Superstar
        2013-06-21 07:48:52
        չգիտեմ իմ մոտ որ բացում ա , իսկ պատմությունը ՞
      • վայ ներիր մոռացա գրեմ, հետաքրքիր էր, կսպասեմ մյուս մասերին (բռավո)
  • JokerGirl
    2013-06-21 10:52:45
    ես երգի համար գժվում եմ (խփո) պատմությունդ էլ լավն էր սպասում եմ շարունակությանը
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-21 12:04:56
    (լավ)
    • Superstar
      2013-06-21 13:33:33
      մերսի (ծաղիկ) (ծաղիկ)
  • Maria
    2013-06-21 14:51:18
    Anhamber kspasem sharunakutjan@ (ծաղիկ) (լավ)