Copy SMS

Մի տխուր պատմություն

Մի տխուր պատմություն - SER, KYANQ, DAJANUTYUN,



Իմ փոշոտ անցյալի արխիվներում դեռ պահում եմ իմ սիրո դաժան պատմությունը: Ես 19 տարեկան էի: Ամեն օր առավոտյան սովորականի պես դուրս էի գալիս տանից , որպեսզի համալսարան գնամ:Կանգնում էի կանգառում , սպասում երթուղայինին:Եվ հանկարծ մի երթուղային կանգնեց դիմացս:Պատուհանի մոտ նստած էր մի աղջիկ , ով ուներ մի գաղտնի գեղեցկություն, ինչն էլ հավանաբար գերեց ինձ: Այդ օրվա ընթացքում այդ աղջկա հայացքը այդպես էլ չհեռացավ ինձնից : Ես Սիրահարվել էի?...Ոչ չէի կարող սիրահարվել մեկին ում մի քանի վայրկյան էի տեսել:Եվ հետո իմ վերջին չստացված սիրուց հետո, բնավ չեմ հասկացել այդ բառի իմաստը: Հաջորդ օրը առավոտյան նույն ժամին դուրս եկա տանից , այդ աղջկան տեսնելու անընկալիքով : Եկավ նորից նույն երթուղայինը և նորից : Ու Այդպես մի քանի շաբաթ... Հանկարծ մի օր ես նրա փոխարեն տեսա մեկ ուրիշին: Եվ այդպես էլ չհայտնվեց այդ օրվանից հետո... Եթե ես նրան չէի սիրում , ինչու նրա բացակայությունը այդքան վատ անդրադարցավ ինձ վրա?: Ես սիրահարվել էի? , դա անհնարին էր դարձել ինձ համար արդեն 3 տարի: Ես հիմարի պես սիրահարվել էի մեկին ում անունն անգամ չգիտեի: Անցավ 3 ամիս : Ես կարծես թե մոռացել էի նրա մասին: Կյանքս դասավորվել էր առանց: Եվ Մի Օր զանգեց Ինձ ընկերս , նա ասաց , որ ամուսնանում է և ուզում է , որ իրենց կնքահայրը ես լինեմ: Եկավ հարսանիքի օրը : Եվ...և ընկերոջս կողքին կանգնած էր: Ես զարմացել էի , բայց ինչու?, չէ որ դա անկանխատեսելի չէր: Ու ես պետք է կնքահայրը լինեի այն մարդու ում սիրում էի? Հարսանիքի Ամբողջ ժամանակ կենաց էի ասում , խմում էի նրանց կենացը: Ու իմ անհավանական սիրո կենացը: Հարբում էի... Եվ իմ քայլերը նրանից ոչ մեկի մեկի համար զարմանալի չէր, քանզի նրանցից ոչ մեկ չգիտեին իմ զգացմունքների մասին, որոնք կրկին արթնացել էին , որոնք ստիպում էին զզվել ինքս ինձնից: Հնարավոր է անհավատալի թվա , բայց ես ուրախ էի ընկերոջս համար: Ու ես հասկացա , որ կորցրել եմ , կորցրել եմ այն ինչ երբեք էլ չէի գտել: Իմ միակողմանի սիրուց ինձ մնաց միայն մի բան , ես իմացա անունը ` Արևիկ: Արդեն անցել է 4 տարի : 4 երկար ու ձիգ տարիներ: Նրանք հիմա աղջիկ ունեն , ով ունի իր մոր աչքերից : Թաղծոտ աչքերից...



2

3

1080

  • SoNa
    2013-06-20 20:06:37
    բայց հեղինակային չեր :( :( :( լավն էր,բայց քոնը չեր
  • Sherlock
    2013-06-20 20:10:30
    ՊՈստի Տեսքը ուղղված է ....
  • narebadalyan
    2013-06-20 20:47:18
    :( :( :( :( :(