Վերնատուն
Վերնատուն ― 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թ.։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։
Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1906-7 թվականներին։
Վերնատան մշտական անդամներն էին.
- Ղազարոս Աղայան
- Հովհաննես Թումանյան
- Ավետիք Իսահակյան
- Լեվոն Շանթ
Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝Գեվորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։
«Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում: Իսահակյանն այդ առնչությամբ գրում էր. «Առաջին խոսքը պատկանում էր Ղ. Աղայանին, որին Նահապետ էինք անվանում: Գրականության նահապետ: Նրան հարգում էինք և սիրում: Ուշադրությամբ էինք լսում նրա կարծիքները, դիտողությունները: Մեր երեկույթներին, զիջելով մեր թախանձանքներին, Աղայանը երգում էր սիրած Քյորօղլու ասպետական երգերը, իրեն՝ Աղայանի հրաշալի թարգմանությամբ: Պարթև հասակով կանգնում էր նա, հուժկու ձեռքերը շարժելով, բամբ ձայնով կատարում էր Քյորօղլին» (V, 54):
sssooo
2013-06-21 12:44:15♪♪♪ Մերի ♪♪♪
2013-06-21 12:54:52sssooo
2013-06-21 13:07:56♪♪♪ Մերի ♪♪♪
2013-06-27 20:17:09