Copy SMS

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյան - nkarner,gexecik, nor

 «Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ...Ուրախալի լույս,որը լուսավորում է մարդկանց,լեռները..պտուղները-այն գանձ է՝կրկին հայտնաբերված ...Նրա գույներն այնքան գեղեցիկ են,որ  մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար  ...»


արձակագիր և բանաստեղծ ՝Լուի Արագոն

«Արվեստագետը երգիչն է կյանքի...Իսկ կյանքը հերքում  է չարը :Նկարչի պարտքն է -քարոզել Սեր բնության ,մարդու  և աշխատանքի հանդեպ»Մարտիրոս Սարյան

 «Գույնն իսկական հրաշք է,-բացականչել է մեծ նկարիչը,-արևի լույսի համադրությամբ այն ստեղծում է ձևի ներքին բովանդակություն  և արտահայտում է տիեզերական գոյության էությունը»:
Մարտիրոս Սարյանի կտավները պայծառ են,հագեցված գույներով ,,, նրանք զարգացնում են նոր գեղագիտական ընկալում ,հնարավորություն տալով հասկանալու,որ արվեստը իրականության նմանակում չէ սոսկ -այն պահանջում է երևակայության ազատություն և վերացականություն...Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է  պարզ բնական ձևերը...
Մարտիրոս Սարյանը  միշտ  Բնությունն է  համարել   իր  առաջին  ու  գլխավոր  ուսուցիչը....
Հանճարեղ նկարիչն առանձնանում էր  իր անձի հանդեպ հսկայական խստապահանջությամբ  ու   արվեստում  ՝իսկականի  ճշմարիտ զգացողությամբ ,գեղարվեստական «հոտառությամբ»,կռահողությամբ ...նա ասում էր.«Ինձ դուր չէր  գալիս իմ հաջողությունը... Ես վախենում էի դառնալ նորաձ( մոդայիկ) նկարիչ:Ես  անհրաժեշտություն  էի զգում  թարմացնելու իմ արվեստը՝թույլ չտալով  նրանց մեջ շտամպների ու տրաֆարետների  երևալուն,հայտնվելուն ...»


Մարտիրոս Սարյան - nkarner,gexecik, nor

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ փետրվարի 28-ին Դոնի Ռոստովի մոտ գտնվող Նոր Նախիջևան քաղաքում  :Սարյանի նախնիները գաղթել էին Ղրիմ  Հայաստանի հնագույն մայրաքաղաքից ՝Անիից  ,իսկ Եկատերինա 2-ի օրոք Ղրիմից ՝Դոնի ափեր...

Սարյանների բազմանդամ ընտանիքը հետևելով ավանդույթներին ապրել է շատ պարզ ու չափավոր  կյանքով ,քաղաքից հեռու գտնվող մի բնակավայրում:Դեռ մանկությունից   երևում է   Մարտիրոսի  օժտվածությունն ու  հակումը նկարչության հանդեպ ...Բնությունը  նրա մեծագույն ոգեշնչողն էր...Միշտ առանձնահատուկ ոգևորությամբ էր հիշում Սարյանը   ռուսական  լայնարձակ տարածություններում անցկացրած իր մանկության տարիները,չնայած որ բավականին դժվարին ու ծանր ապրուստ են ունեցել...Մանկական աշխարհաընկալումն իր կարևոր նշանակությունն   ունեցավ  նկարչի ստեղծագործական կյանքում՝ընդմիշտ  որոշելով   արևի լույսի ու բնական անխառն գույների դերը նկարչի տեսողական ընկալման մեջ ...
1897թ ընդունվում է Մոսկվայի գեղարվեստի ,քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանը...
1917թ Սարյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստան...
1923թ սկսած նա ստեղծում է  նկարների  մի ամբողջ շարք  ,որոնք հաջողությամբ ցուցադրվում են Վենետիկյան 14-րդ բիենալեում...«Լեռներ» ,« Հայաստան», «Իմ բակը»,«Արագած», «Երևան»....


Մարտիրոս Սարյան - nkarner,gexecik, nor

«Ինչպես կենդանի ամեն բան ,հողն  էլ  ունի   հոգի,և առանց հայրենի հողի,առանց հայրենիքի հետ սերտ կապի անհնարին է գտնել ինքդ քեզ,քո սեփական հոգին» Մարտիրոս Սարյան


Մարտիրոս Սարյան - nkarner,gexecik, nor

Դեռ մանկությունից  է գերել  ինձ Սարյանական արևն ու լույսը ...հանճարեղության պես պարզ  ոճը... նուրբ գծերը,ստվերները, ...գույների «պոեզիան»  ու «բնավորության» շիտակությունը,ազնվությունը...տեսանելի ճշմարտությունը...ես հավատում էի նրա արևին ,լույսին ,գույնին...Սարյանը չի «խաբում ...»Նրա պարզությունը մտքով չես ընկալի...այն միայն զգալ կարող ես...



Մարտիրոս Սարյան - nkarner,gexecik, nor

Սարյանի նկարները  խոսում են  «տաք լռությամբ » .... խոսում են բնության ու տեսանելի աշխարհի Լեզվով... նրա կտավների «աստվածային հնչյունները » շնչում են կյանքով ու ասես  բարբառում զուտ  «հայկական  իմաստությամբ,փիլիսոփայությամբ» ,որոնք  անկեղծորեն  « տակնուվրա»   են անում հոգին ..հուզում են ...լուսավորում միտքը...Մարտիրոս Սարյան - nkarner,gexecik, nor


11

19

4128

  • SoNa
    2013-06-21 20:09:38
    Ես Մարտիրոս Սարյանի նկարները առանձին ունեմ շատ լավն են (բռավո)
  • JokerGirl
    2013-06-21 20:10:32
    լանա ապրես բայց ես Այվազովսկուն ավելի շատ եմ սիրում (լավ) (խփո)
    • SoNa
      2013-06-21 20:11:14
      իրանք անհամեմատելի են :)
      • JokerGirl
        2013-06-21 20:15:35
        լիովին համաձայն եմ
      • SoNa
        2013-06-21 20:16:44
        ես իրա իններորդ ալիքն եմ սիրում
    • (L)...(A)...♥```
      2013-06-21 20:13:33
      vax@ ayvazovsku masinel grarum kanem hia che bayc vax@ vorpes qez anaknkal
      • JokerGirl
        2013-06-21 20:16:51
        վույ ջան
      • (L)...(A)...♥```
        2013-06-21 20:18:09
        shat siruna e nkarum shat
      • SoNa
        2013-06-21 20:19:29
        եեեեեեհ ես ինչքան հաց ու պանիր պիտի ուտեմ ,որ իրա մի տոկեսը կարողանամ նկարել
      • JokerGirl
        2013-06-21 20:20:52
        լիքը հաց ու պանիր առ կստացվւ :D
      • SoNa
        2013-06-21 20:22:00
        :) չէ հա,բայց ես ծովանկարիչ չեմ ուզում լինել (ժպիտ)
      • JokerGirl
        2013-06-21 20:23:49
        ես ամեն ինչ կարում եմ նկարեմ բացի ծովից ու մարդու քթից :D
      • SoNa
        2013-06-21 20:25:24
        ինձ համար մենակ կենտրոնանալ ա պետք այսինքն պետքա մենակ մնամ (ժպիտ)
  • sssooo
    2013-06-21 20:32:14
    իիիիիիիիիի ես հոգեբանական թեստերը ու կորան
    • SoNa
      2013-06-21 20:33:33
      ջնջեցին երևի
  • Suren2013
    2013-06-21 20:53:54
    ...Բրավո, մեծ արվեստ, մեծ ճաշակ (բռավո) (բռավո) (բռավո)...
  • Маришок
    2013-06-21 21:19:26
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Tony Montana
    2013-06-21 23:05:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Տաթ
    2018-11-20 00:54:10
    Բարև ձեզ, կարող եք ասել առաջին նկարի` ծաղիկներով, անունը։ Կանխավ շնորհակալություն