Երբեմն լսում եմ, որ մարդիկ ասում են, թե երազանքները փուջ են: Սակայն ես վստահ եմ, որ դա նրանք չեն ասում, այլ նա, ով այդ մարդու գլխի մեջ է մտցրել այդ հիմար մտքերը: Այդպես կարող է մտածել միայն այն մարդը, ով երբեք չի գնահատել իր կյանքը, ով ունի չար ու քար հոգի: Հավատացե՛ք, ով չի երազում, ուրեմն ոչինչ չի հասկանում այս կյանքից:
Ամեն մարդ ունի իր երազանքները, բայց չի երազում դրանք իրագործելու մասին, այսինքն նա, ով ունի երազանքներ ու չի երազում, գողացել է ուրիշի երազանքները: Իսկ ձեզ չի՞ գերում ունենալ սեփական ուղեղ: Երա՜զ, երա՜զ...Դուք չե՞ք երազում ունենալ սեփական սենյակ կամ ինչու՞ ոչ, նաև տուն: Չե՞ք երազում լինել Փարիզում կամ Դիսնեյլենդում, չե՞ք երազում տեսնել այն աստղին, ում իրեք երկրպագում եք: Դե իհարկե, ուզում եք: Ես միշտ երբ պառկում եմ քնելու, պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի քրոջս երեխան, որ շուտով պիտի ծնվի, այսինքն ես էլի երազում եմ՝ երազում եմ տեսնել նրան: Ես միշտ երազում եմ երգչուհի դառնալու մասին, և անցյալ տարի սեպտեմբերին ես ինչ-որ չափով իրագործեցի երազանքս՝ ընդունվեցի երգի խմբակ:
Չնայած երազանքները բերում են նաև անցանկալի իրավիճակների, սակայն դրանք վատ երազանքներն են, կամ օրինակ նրանք, որ բոլորն են երազումմ, հետո դա կատարվում է ու նրանք փոշմանում են, որ երազել են դրա մասին:
Հաճախ, երբ ոչինչ չունեք անելու, երազե՛ք ապգայի մասին: Պատկերացրեք, թե դուք Հավայան կղզիներում եք. Ի՞նչ կխոսեիք, ի՞նչ կանեիք այնտեղ: Երազե՛ք այդ մասին, դա շատ հաճելի կլինի, հավատացնում եմ: Երազեք հանդիպել ձեր վաղեմի ընկերոջ հետ, եթե մի քանի տարի նրան չեք տեսել: Այդ երազանքները ձեր մտքին հենց այնպես չեն գալիս, չէ՞ որ դուք ուզում եք, որ դա լինի, այլապես չէիք մտածի դրա մասին: Հաճելի է երազել նաև մաքուր օդին: Դու՛րս եկեք տանից, գնացե՛ք որևէ կանաչապատ այգի, նստե՛ք խոտերի մեջ և երազե՛ք որքան ուզում եք: Եթե դուք ձեզ ինչքան էլ ստիպում եք, միևնույն է, չի ստցվում երազել, ապա նայե՛ք մի ֆիլմ, կամ կարդացե՛ք մի գիրք ու պատկերացրե՛ք, թե դուք ֆիլմի գլխավոր հերոսն եք կամ էլ հանճարեղ գրող եք: Երևակայությունը զարգացնելու համար դիտե՛ք գունավոր նկարներ, մի՛ տխրեք, ամբողջ օրը համակարգչի առաջ նստելու փոխարեն դիտե՛ք արտասահմանյան հաղորդումներ: Իսկ վերջում խորհուրդ եմ տալիս դիտել 16 Wishes կամ 16 երազանք ֆիլմը, որը ինձ մի քանի օր առաջ խորհուրդ տվեց քոփիի հեղինակներից մեկը իմ՝ Բարև, քոփի գրառման տակ, որը չգիտես ով և չգիտես ինչու փակվեց :(
sssooo
2013-06-21 13:17:45directionerforever
2013-06-21 13:19:08sssooo
2013-06-21 13:20:55directionerforever
2013-06-21 13:30:10JokerGirl
2013-06-21 13:18:28directionerforever
2013-06-21 13:19:32JokerGirl
2013-06-21 13:27:48directionerforever
2013-06-21 13:29:55sssooo
2013-06-21 13:30:57JokerGirl
2013-06-21 13:35:43directionerforever
2013-06-21 13:36:57sssooo
2013-06-21 13:37:02JokerGirl
2013-06-21 13:39:13sssooo
2013-06-21 13:42:31directionerforever
2013-06-21 13:31:54sssooo
2013-06-21 13:37:25directionerforever
2013-06-21 13:38:29sssooo
2013-06-21 13:40:01JokerGirl
2013-06-21 13:42:56sssooo
2013-06-21 13:47:53JokerGirl
2013-06-21 16:00:03narebadalyan
2013-06-21 16:36:44directionerforever
2013-06-21 19:47:43Normal is boring ∞
2013-06-21 19:47:39directionerforever
2013-06-21 19:48:41