Copy SMS

Մնա՜

Նանեն և Կարենը սովորում էին զուգահեռ դասարաններում:Նրանք մտերիմ էին: Սկզբում Նանեն Կարենին ընդունում էր որպես իր եղբայր: Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ Կարենի  զգացմունքներն ավելի խորն են: Կարենն ամեն օր  ավելի երկար էր ձգտում լիներ Նանեի կողքին: Մի օր Կարենը մոտեցավ Նանեին և ասաց.


Մնա՜ - Սիրով  SwaG ( MashuliiiG ) , հուսով եմ դուր եկավ-Նա՜ն, այսօր դասերից հետո կմնաս, քեզ հետ խոսելու բան ունեմ:


Նանեն զգաց, թե խոսքը ինչի մասին է լինելու, նա հեռացավ առանց Կարենին տեսնելու:Ամբողջ ճանապարհին նա մտացում էր.  << Կարենի կողքին  ես ինձ ապահով եմ զգում, նա բարի է, համբերատար: Իմ սիրտն ազատ է,  ես զգում եմ, որ նրա հանդեպ համակրանք ունեմ, բայց մի ՞թե դա սեր է >>:
Մտամոլոր և տխուր  հասավ իրենց բակ, և օ՝զարմանք, Կարենն այնտեղ էր:
Նա ՝ հասկանալով  աղջկա քայլը, միանգամից  շտապել էր նրանց բակ: Կարենը մոտենալով Նանեին, հայտնեց իր զգացմունքների մասին: Նանեն լուռ էր, նա երկար ժամանակ անշարժացած  կանգնեց, այնուհետև առանց  բառ անգամ ասելու ՝բարձրացավ իրենց տուն:

Արդեն գիշեր էր, բայց Նանեն համոզված էր, որ Կարենը  ևս մի անգամ  կմոտենա իրեն ու նա հաստատ չի իմանա ինչ անել: Նա չէր ուզում կոտրել տղայի սիրտը, բայց և այնպես չէր ուզում  նրան   հույս  տալ, քանի որ համոզված չէր իր զգացմունքների վրա:
 

Հաջորդ առավոտյան 
Նանեն հապշտապ դուրս եկավ  և շտապեց դպրոց՝ Կարենին չտեսնելու ակնկալիքով:Բայց Կարենը վաղ առավոտից նրա բակում էր:
 
- Նա՜ն , կանգնի՜ր : Ինչո՞ւ ես փախչում ինձնից: Մնա՜ իմ կողքին, թույլ տուր, որ մի ակնթարթ ես ել հավատամ հրաշքին, ես ել զգամ ինձ երջանիկ:

 

Մնա՜ - Սիրով  SwaG ( MashuliiiG ) , հուսով եմ դուր եկավԻ՞նչ անել,  ո՞րն է ճիշտ,  Տա՞լ 
հնարավորություն տղային , թե մերժել:
 Երկար մտածելուց հետո  Նանեն հասկացավ, որ չի կարող երկար ժամանակ փախչել ինքն իրենից՝ իր զգացմունքներից: Նա հնարավորություն տվեց Կարենին իր կողքին գտնվելու, իսկ Կարենն ել ապացուցեց իր սերը..

3

2

865

  • narebadalyan
    2013-06-21 16:43:07
    (բռավո) (բռավո) լավներրրրրր բայց կարճ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)