Copy SMS

Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր...

Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor

Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր...մաքուր,կուսական ...Լուսաբացին  արթանալով  արևի առաջին շողերից ,   համբույրով  հեզիկ ու երկչոտ  ամբողջովին տրվում ես նրան.....

   Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրում է արյոք ինձ) պատասխան ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....))))  Անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ հանկարծ գտնում է հինգ ծաղկաթերթով   յասամանի ծաղիկ....Գտա՜...Ահա և «սպառիչ»  պատասխանն ինձ տանջող հարցի-.Սիրում է...))))  Իսկ երջանկություն ավետող  ( դժվարությամբ  գտնված)  ծաղկաթերթը խնամքով թաքցնում  էի գրքի թերթերի արանքում..կամ՝ուտում էի...)))
Կարծում եմ աղջիկներից  շատերն են նման «գուշակություն» արել..))).

                      Յասաման(եղրևանի)


Եթե խոսեր,ապա  կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը...

Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք...

Սպիակ Յասաման-    «Եկ սիրենք զիրար»)))

Բաց մանուշակագույն   -  «Դու ինձ սիրում ես»
Վարդագույն -Սեր և խոստովանություն
Մանուշակագույն -«Իմ սիրտը պատկանում է քեզ»...
Ահա,թե ինչ են ակնարկում  նոր բացվող գարնան ,թարմության,երիտասարդության հավերժական  խորհրդանիշ հանդիսացող  այս քնքուշ ծաղկի գույները......


                                       

Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor

Այս չքնաղ ծաղկի առաջացման  մասին  պատմող շատ լեգենդներ կան  ...
Կպատմեմ երկուսը......)))  Մի անգամ   լուսաբացին  Գարնան աստվածուհին արթնացնելով   Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝Իրիդին (ծիածան) խառնեց ,տարալուծեց գունագեղ  ծիածանի շողերի մեջ ճառագայթներն  արևի  ու
  ստացած «արևածիածանային» սքանչելի  խառնուրդը  չքնաղ աստղիկների տեսքով  առատորեն   շաղ տվեց   թարմ ակոսների,մարգագետինների, և ծառերի ճյուղերի վրա:  Եվ ամենուր ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին   անուշաբույր ծաղիկներ...... Սպիտակ..կապույտ,մանուշակագույն...
Հողը ցնծում էր  երանությունից  ...Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor



Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor

Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն   տանը,որի  կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....
..
Իսկ ըստ հին հունական առասպելի անտառների ու մարգագետինների երիտասարդ  Պան աստվածը հանդիպեց մի օր   մայիսյան առավոտի պես գեղեցիկ ջրահարսի-Սիրինգին... Այնպես Զմայլվեց նրա նրբագեղությամբ,նազելիությամբ  ու գեղեցկությամբ ,որ  նույնիսկ մոռացավ   իր զվարճանքների մասին...
Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...
 Թափառում էր վշտաբեկ  Պանը   անտառում ՝ամենուր փնտրելով   չքնաղ  հավերժահարսին... 
Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց ...Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին.«Փրկիր ինձ ամոթից»: Նա վերածեց աղջկան    նուրբ մանուշակագույն ծաղիկներով  անուշաբույր թփի....
Siringa.-ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...
 Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց ..(լատ . syrinх  ,հուն. Syrínga-«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն  սրինգ բառը)))..Նա  այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի  ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն  ու նվագում ...Նվագի կախարդական  հնչյուններից անտառում  լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին... Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռոււն շնչառությունը հողի...Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor


Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor


Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր... - nkarner,gexecik, nor

10

7

5763