Copy SMS

Անչափ հուզիչ պատմություն

Անչափ հուզիչ պատմություն - հետաքրքիր, պատմություն, հուզիչ,

Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը միայն այն բանի համար, որ կույր էր: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր նրան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր բոլորից ու ամեն ինչից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»:

Ու հրաշք տեղի ունեցավ. նրան ասացին, որ հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, ով նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային և ի՞նչ տեսավ… տղան կույր էր: Այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու է կույր տղայի հետ, սարսափեցրեց նրան և… հրաժարվեց ամուսնանալ: Երիտասարդ սիրահարը գլխիկոր հեռացավ:

Անցան օրեր, և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ քոնը լինելուց առաջ դրանք ինձ էին պատկանում»:

Ահա, թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա, թե ինչպես է արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի օր առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենադժվար պահին, ով էր ասում՝ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան կհոգա:

Աղբյուրը՝ facebook.com

8

11

3171

  • Անյուտա(Veteran)
    2013-06-22 16:58:56
    շատ եմ կարդացել ես պատմությունը ու ամեն անգամ հուզվել եմ :( :( :( ինչքան փոփոխական կարող են լինել մարդիկ ու առավել ևս նրանց զգացմունքները
  • KuKu
    2013-06-22 16:59:11
    ժող աշխատեք չկրկնվել :)
    • pozitiv-իկ
      2013-06-22 16:59:48
      ես քոփիում չկար (ոչոչ)
      • KuKu
        2013-06-22 17:00:26
        կար դու ինչքան ժամանակա որ ստեղ գրանցված ես՞ :)
      • pozitiv-իկ
        2013-06-23 14:47:03
        մի տարուց ավել ես ստուգել եմ չկար կարողա ֆեյսբուքում ես կարդացել
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-22 17:10:17
    վայ,,,ես ինչ էր..... :'(
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-22 17:10:17
    վայ,,,ես ինչ էր..... :'(
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-22 17:10:17
    վայ,,,ես ինչ էր..... :'(
  • Vard
    2013-06-22 17:17:09
    վայ հետաքրքիր էր :(
  • Barcelonci Sara
    2013-06-22 17:17:28
    :( :( :( :( shat txur er :( :( :( :(
  • Kima♥
    2013-06-23 21:34:50
    շաաաաաաաաաատ լավներ կյանքս ապրես (բռավո)