Copy SMS

ԱՌԱԿՆԵՐ......

ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

Միգուցե Դուք էլ ինձ նման սիրում եք առակներ...??հրաշալի է,կլինեն առակներ... :))  Կարճ,ամփոփ պատմություններ ,որոնք ավելի արդյունավետ են սովորեցնոււմ,քան երկար -բարակ դատողությունները:Առակները,այդ իմաստության խտասկավառակները ,ինչպես սիրում եմ ասել ես,սովորեցնում են մեզ մտածել,արագ կողմորոշվել ,գտնել դժվարությունները հաղթահարելու ճանապարհներ...մտորել   կյանքի իմաստի  շուրջ,ուղղել սխալներ....Առակներին բնորոշ է տարաժամ լինելը....այսինքն  «ժամանակներից դուրս են գտնվում»...թերևս դա պայմանավորված է նրանով ,որ հեքիաթների նման առակներն էլ   ավելի շատ ուղղված են  մեր զգացմունքներին,   ներըմբռնողականությանն ու երևակայությանը....ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ    պտտվելով հիասքանչ պարի մեջ իջնում էին երկիր...
Վախենլավ կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ...
Նրանցից մեկը հանկարծ   ուրախ բացականչեց .
-Ի՜նչ լավ է թռչելը....վայելել բերկրանքը թռիչքի..
-Մենք չենք թռչում ,մենք  պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը...
-Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի...
-Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք  գետնին  մեզ պարզապես  կտրորեն ....
-Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...

-Ոչ,մենք կհալչենք ու կանհետանանք ընդմիշտ,-պատասխանեց երկրորդ փաթիլը...

Վերջապես նրանց ձանձրացրեց վիճելը...Նրանք բաց թողեցին ձեռքերն ու ամեն մեկն առաձին թռավ ընդառաջ այն ճակատագրին ,որն ընտրել էր...


                                    

ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

                                   Սերն ու սիրահարվածությունը


ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

-Օ՜հ,Սեր , ես երազոււմ եմ լինել այնպիսին,ինչպիսին դու ես,-հիացական կրկնում էր Սիրահարվածությունը:
-Իսկ դու գիտես ,թե ինչում է իմ ուժ?,-մտնահոգ  պատասխանեց Սերը...
-Որովհետև դու անհրաժեշտ ես մարդկանց...?
-Ոչ,սիրելիս,ոչ այդ պատճառով,-քնքշորեն պատասխնեց Սերը,- ես կարող եմ Ներել...
-Դու կարող ես ներել նույնիսկ Դավաճանությունը...?
-Այո, և Դավաճանությունը,քանզի այն  հաճախ լինում է« չիմացության» ,այլ ոչ թե չար դիտավորության  արդյունքում..
-Դու կարող ես ներել Անհավատարմությունը...?
-Այո, եթե վերադառնում է-  նշանակում է համեմատել է ու ընտրել լավագույնը...
-Դու կարող ես ներել Սուտը...
-Սուտը չարյաց փոքրագույն է,հիմարիկս,քանզի այն հաճախ լինում է անելանելիությունից,հուսահատությունից,սեփական մեղքի գիտակցումից,կամ՝ ցավ չպատճառելու ցանկությունից..
-Ես այդպես չեմ կարծում...Չէ որ պատահում են իսկապես ստախոս մարդիկ...?
-Իհարկե,պատահում են ,սակայն նրանք չունեն որևէ գործ ինձ հետ...նրանք սիրել չգիտեն...
-Իսկ էլ ինչ կարող ես ներել դու...?
-Ես ներում եմ զայրույթը,քանի որ դա կարճաժամկետ է,կարող եմ ներել Կոպտությունը  ,այն ծնվում է երբեմն դառնությունից,ցավից,տրտմությունից...
-Ուրիշ ինչ...?
-Կներեմ նաև Վիրավորանքը,նա դառնության մեծ քույր է...և մեկը ծնում է մյուսին...Ես կարող եմ ներել Հիասթափությունը,քանի որ նրան հաճախ հետևում է Տառապանքը...իսկ Տառապանքը մաքրում է...
-Օ՜հ,Սեր ,դու իսկապես զարմանալի ես...Դու կարող ես ներել ամեն-ամեն ինչ,իսկ ես առաջին փորձության դեպքում տեղի եմ տալիս ...հանգչում եմ ,ինչպես արյված լուցկու հատիկ..Այնպես նախանձում եմ քեզ...
-Դու սխալվում ես ,փոքրիկս,ոչ ոք երբեք չի կարող ներել ամեն -ամեն ինչ...Նույնիսկ Սերը...
-Ինչպես թե...?Չէ որ հենց նոր դու ինձ բոլորովին այլ բան էիր ասում...
-Ոչ,այն ,ինչի մասին ասում էի,ես կարող եմ Ներել...Ներել անվերջ..Բայց աշխարհում կա մի բան ,որ  նույնիսկ Սերը չի կարող ներել...քանզի այն  սպանում է զգացմունքները...ուտում՝ հոգին...հանգեցնում է Վշտի և Ոչնչացման...Թունավորում է կյանքն ու մեկուսացնում մարդուն...Այն ցավեցնում է ավելի շատ ,քան Դավաճանությունը,Սուտը,Անհավատարմությունն ու Վիրավորանքը...Դու կհասկանաս ինձ ,երբ բախվես նրան ...Դա Անտարբերությունն է...Զգացմունքների ոխերիմ  թշնամին է նա.....Չկա նրա դեմ ոչ մի սպեղանի...


                                              Չորս մոմեր       

ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

Չորս մոմեր վառվելով դանդաղ հալչում էին կամաց-կամաց...
Նրանք զրուցում էին.
 -Ես Հանգտությունն եմ,ցավոք մարդիկ չեն կարող պահել ինձ , կարծում եմ, ինձ  հանգչելուց բացի  որևէ այլ բան չի մնում,-ասեց մոմն ու հանգավ...
-Ես Հավատն եմ,ցավոք ,ես էլ ոչ մեկին հարկավոր չեմ...մարդիկ ոչինչ չեն ուզում լսել իմ մասին...այնպես որ անիմաստ է շարունակել այրվել...
 Թրթռաց մի քիչ մոմի կրակն  ու հանգավ...
Անչափ տխուր արտաբերեց երրորդ մոմը.
-Ես Սերն եմ
-Ես այլևս ուժ չունեմ այրվելու:Մարդիկ չեն գնահատում ինձ և չեն հասկանում..Նրանք ատում են նրանց,ովքեր  իրենց  սիրում են առավել - իրենց հարազատներին...
Երկար չսպասելով ՝այս մոմն էլ հանգավ...
Հանկարծ սենյակ մտավ փոքրիկ տղան ու տեսավ երեք հանգած մոմերը...
-Այդ ինչ եք անում..դուք պիտի  վառվեք....ես վախենում եմ մթությունից,-բացականչեց սարսափահար  երեխան ու լաց եղավ...
Հուզվեց անչափ չորրորդ մոմն ու հանգստացրեց տղային.
-Մի վախենա ու մի լացիր  ,փոքրիկս, քանի դեռ ես այրվում եմ ,դու միշտ  կարող ես վառել մնացած երեք  մոմերը...
-Ես Հույսն եմ...

 Ազատաշունչ  ու մաքուր  քամին  հանդիպեց  գեղեցիկ ծաղկին ու սիրահարվեց...Քանի  դեռ նա նրբորեն շոյում էր ծաղկին ,նա պատասխանում էր  փոխադարձ սիրով- իր մեծ սերն արտահայտելով   գույների ու չքնաղ  բույրի միջոցով...

Բայց Քամուն դա քիչ էր  թվում ... ու նա մտածեց.«Եթե ես նրան տամ իմ ողջ հզորությունն ու ուժը,ապա նա ինձ կպարգևի առավել ինչ-որ բան..կտա ավելին..»:  Պոռթկաց Քամին ...Եվ    իր  սիրո   շնչառությամբ հզոր   փչեց ծաղկի վրա ... Ծաղիկը չդիմացավ Քամու  անսանձ կրքերին ...կոտրվեց ...

Հանդարտվեց քամին ...Սիրո քնքուշ շնչով մեղմորեն շոյեց իր ծաղկին...Փորձում էր բարձրացնել նրան...կենդանացնել...Ապարդյուն..Զուր էին ջանքերը...Նա թառամում էր նրա աչքի առաջ...

Վշտից պոռթկաց անսանձ  քամին.«Ես տվեցի քեզ ողջ ուժն իմ սիրո,իսկ դու կոտրվեցիր...Երևի  իմ հանդեպ չկար քո մեջ  ուժը մեծ  Սիրո ...դու ինձ չէիր սիրում...»
Ծաղիկը ոչինչ չպատասխանեց...նա արդեն չկար.....


...Փորձության մի ենթարկեք Սերը Ձեր...Մի  խեղդեք այն  « մարդկային  անիմաստ կրքերով»..  Ուժով մի պահեք... Մի սպանեք....հետո  զուր կլինեն աղերսները- Այն վերըստին հարություն չի առնի....

Մի խոսքով .« քամուն մի տվեք»  Երկնքից իջած այդ մեծ Շնորհը՝Սերը..  )))




Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը..նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին...

-Գրազ կգամ ,որ ես կբաժանեմ նրանց ,-ասեց բաժանումը:
-Լավ,-պատասխանեց  Սերը,-միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:Բաժանումը համաձայնեց:Սերը մոտեցավ զույգին դիպավ նրանց,քնքշորեն ...նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ,թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը...
Սերը հետ եկավ ու ասեց.«Հիմա Ձեր հերթն է»:Բաժանումը պատասխանեց.«Ոչ,հիմա չեմ կարող նրանց անջատել...նրանց սիրտը լի է  սիրով... ես ավելի ուշ կգամ»:
Անցնում է որոշ ժամանակ:Բաժանումը այցելում է զույգին ,հույսով,որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն  ու տեսնում ,թե ինչպես են  երիտասարդ ծնողները  խաղում  իրենց փոքրիկի հետ... Բաժանումը  նրանց աչքերում   Երախտագիտւթյուն տեսավ ...Շուռ եկավ շշնջալով.«Ես հետո կգամ»:
Անցավ ժամանակ:Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին:Բաժանումը համոզված էր,որ հիմա անպայման կբաժանի նրանց...Չե որ Սերն ու երախտագիտությունը վաղուց  վերացել էին նրանց սրտերում...Բայց նայելով նրանց աչքերի մեջ տեսավ Հարգանք և փոխըմբռնում...
-Ես ավելի ուշ կայցելեմ,-բարկացկոտ նետեց Բաժանումը:
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը:Նայեց նրանց աչքերի մեջ...հիսթափված հոգոց հանեց ...Նա  նրանց աչքերում Վստահություն տեսավ:
 Հեռացավ ,նորից վերադառնալու պայմանով...
Անցավ ժամանակ...Նորից եկավ Բաժանումը..մտնելով տուն տեսավ ծերացած մի կնոջ...Ուզում էր նայել նրա աչքերի մեջ,բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից...Բաժանումը գնաց նրա հետևից...Կինը  այցելում էր ամուսնու շիրիմին...
-Երևում է ես ուշացել եմ,-մտածեց Բաժանումը,-և ժամանակն է  իմ փոխրեն արել իմ գործը...
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ նա տեսավ այնտեղ Հիշողություն....ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ -Սիրո, Երախտագիտության,հարգանքի,Փոխըմբռնման ու Վստահության ....


ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

Կյանքի իմաստի  մասին այս առակը -Սոմերսեթ Մոեմի «Մարդկության  կրքերի  բեռը» հրաշալի գրքից է...
Մի երիտասարդ ու հետաքրքրասեր  թագավոր  ,որը արդեն շատ բան գիտեր  և ցանկանում էր իմանալ ավելին....բայց տեսնելով ,թե որքան շատ են գրքերն աշխարհի ,հասկացավ ,որ չի հացնի բոլորը կարդալ ...Մի օր նա կանչեց պալատական իմաստունին ու  հրամայեց գրել մարդկության ամբողջ  պատմությունը :
Երկար աշխատեց իմաստունը...անցան տարիներ ու տասնամյակներ...և ահա,ծառաները կայսեր մոտ բերեցին հինգ հարյուր գիրք ,ուր նկարագրված է մարդկության պատմությունը...Զարմացավ թագավորը,,,չնայած որ  արդեն երիտասարդ չէր ,բայց իմացության ծարավը չէր լքել նրան... նա չէր կարող վատնել տարիներն այդ գրքերն ընթերցելու համար ,ուստի հրամայեց իմաստունին կրճատել պատմությունն ու թողնել միայն ամենակարևորը ...
Եվ կրկին շատ տարիներ աշխատեց իմաստունը...և օրերից մի օր ծառաները թագավորի մոտ բերեցին հիսուն գիրք ,ուր հակիրճ շարադրված  էր մարդկության ողջ պատմությունը...Սակայն թագավորը  հրամայեց դարձյալ  կրճատել պատմությունն ու հիշատակել միայն ամենակարևորի մասին....
Իմաստունը գնաց ..ու որոշ ժամանակ անց վերադարձավ ձեռքին մի գիրք ,ուր մարդկության պատմությունն էր համառոտ գրված ...Սակայն թագավորն արդեն մահվան մահճում էր  և այնքան թույլ ,որ չկարողացավ նույնիսկ գիրքը բանալ...
Այդ ժամանակ թագավորը խնդրեց    շատ հակիրճ ասել ամենը հենց հիմա , քանի դեռ չի գնացել այն աշխարհ.......
Իմաստունը բացեց գիրքն ու վերջին էջին գրեց հետևյալը.
Մարդը ծնվում է...տառապում  և մեռնում...ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,


Աղջիկն ու ...մի մակագրություն

ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,


ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,

                                                     ***

                                             Թիթեռի դասը....կասեի՝խրատը )


Մի անգամ բոժոժի մեջ մի փոքրիկ անցք հայտնվեց....մի պատահական  անցորդ նկատելով  դա կանգ առավ ու սկսեց հետևել  ,թե ինչպես  է  թիթեռն այդ փոքրիկ  անցքից  փորձում   դուրս գալ...

Անցավ երկար ժամանակ....կարծես թե թիթեռը դադարեց ջանքեր գործադրել,իսկ անցքը շարունակում էր փոքր մնալ...Թվում էր,թե թիթեռն արել էր այն ամենն,ինչ կարող էր ,ու այլևս ուժ չէր մնացել որևէ բանի համար...
Մարդը որոշեց օգնել թիթեռին ...վերցրեց փոքրիկ դանակն ու կտրեց  բոժոժը...Թիթեռն անմիջապես դուրս եկավ...սակայն նրա մարմինը թույլ էր ու անզոր...իսկ թևիկները ՝թափանցիկ ,որոնք  հազիվ էին շարժվում...
Մարդը շարունակում էր հետևել,մտածելով,որ ահա,ուր որ է ,կբացի թիթեռնիկը թևերն իր գեղեցիկ ու կճախրի....Նման բան տեղի չունեցավ ...Նա չկարողացավ  թռչել...
Կյանքի մնացած մասը թիթեռը ստիպված էր  քարշ  տալ գետնին  իր թույլ մարմինն ու չբացված թևիկները...Իսկ դա այն պատճառով,որ մարդը ցանկանալով օգնել ,չհասկացավ   ,որ ջանքը ,որը գործադրում էր թիթեռնիկը բոժոժից դուրս գալու համար ,հարկավոր էր նրան ,որպեսզի հեղուկը մարմնի միջից տեղափոխվի թևիկների մեջ  ,որպեսզի թիթեռը կարողանա թռչել...
Կյանքն ստիպել է թիթեռին դժվարությամբ լքել այդ պատյանը,որպեսզի նա կարողանա աճել ու զարգանալ....
Երբեմն հատկապես ջանքեր են հարկավոր մեզ ապրելու համար...,Ու եթե մեզ թույլ տրված լիներ ապրել առանց դժվարությունների հանդիպելու ՝մենք զրկված կլինեինք...մենք չէինք կարողանա լինել այնքան ուժեղ,որքան հիմա...Մենք չէինք կարողանա  թռչել.....

                                                            Ուժեղ մարդիկ

ՈՒժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են լինում թույլերից...
-Փոթորկի ժամանակ բարակ եղեգը խոնարhվում է ու խշխշում..իսկ հզոր սոճին կոտրվում է,,,  և մեռնում ընդմիշտ ,-ասում են չինացիները...իսկ չինացիները գիտեն ,թե ինչ են խոսում...
-Ուժեղ մարդիկ  ամենևին էլ իրենց համար  չեն պատասխանում..ոչ էլ նույնիսկ իրենց սիրելիների...Նրանք պատասխանատու են իրենց ուղեծրի մեջ հայտնված ողջ աշխարհի համար.... քանի որ ուժը ձգում է....,-այսպես են ասում ֆիզիկոսները...իսկ նրանք գիտեն,թե  ինչ են  ասում...
-Ուժեղ մարդ լինել ամենևին էլ չի նշանակում առողջ և ամուր լինել մնացածներից...պարզապես նրանք գիտեն,որ իրավունք չունեն ուշաթափվելու կամ մեռնելու ,քանի դեռ իրենցից կախված է ինչ-որ մեկի կյանքը...Նրանք ընդունակ են անգամ սրտի  կաթվածի ժամանակ ցատկել ջուրն ու փրկել խեղդվող երեխային...ափ հանել նրան....համոզվել,որ երեխայի  կյանքին այլևս  վտանգ չի սպառնում   ու նոր միայն «անջատվել»,-այսպես են ասում բժիշկները,իսկ նրանք  ավելի շատ հրաշքներ  են տեսել իրենց կյանքի ընթացքում,քան ֆիզիկոսներն ու չինացիները միասին.....
Ուժեղ մարդիկ նաև շատ միայնակ են...և ոչ թե այն պատճառով,որ չեն հանդուրժում իրենց կողքին որևէ մեկին...պարզապես նրանք ուժեղ են...և որևէ մեկի մտքով  չի էլ  անցնում ,որ ուժեղ մարդը կարող է սարսափելի  միայնակ լինել ...որ  նա էլ է  տխրում  ... ցավ զգում..վախենում ...կարոտում..........
...Ապրում են երկրի վրա ՈՒժեղ և Լուռ Մարդիկ...Նրանց հետ միշտ չէ, որ հաճելի է, միշտ չէ ,որ հարմարավետ է  ու հեշտ...
 Պարզապես...ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է...
Պահպանեք ՈՒժեղ Մարդկանց....ԱՌԱԿՆԵՐ...... - ser, nkarner, aforizmner gexecik,




5

3

4982

  • Barcelonci Sara
    2013-06-22 17:18:42
    shat lavn ein
  • Vard
    2013-06-22 17:27:34
    երկար էր :)
  • QRISTINE
    2013-06-22 17:54:28
    ոնց եմ սիրում սենց բաներ (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) շատ լավներ շատ ապրես (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)