Copy SMS

Գեղեցկուհին ( մաս երկրորդ )

Բարև սիրելի քոփիփասթցիներ:  Այսօր ես կանեմ իմ Գեղեցկուհի փոստի երկրորդ մասը: Չգիտեմ, սպասու՞մ էիք, թե՞ ոչ, համենայն դեպս, ինձ հետաքրքիր է այս փոստն անել:

Գեղեցկուհին ( մաս երկրորդ ) - գեղեցիկ, աղջիկ, սեր


Զառան ու Ջեսն այդ գիշեր շատ ուշ քնեցին, համարյա չքնեցին: Երբ արթնացան, արդեն լանչի ժամանակն էր: Հետո Զառայի աչքն ընկավ սեղանի վրա դրված թղթին: Նա արագ բացեց թուղթն ու մտքում կարդաց.՛՛ Զառա՛ս, ես մի շաբաթով գնում եմ գործուղման՝ Լոնդոն: Ես դա իմացա ուշ գիշեր, արագ հավաքեցի իրերս և վազեցի ավտոկայան: Ջեսը կարող է մնալ մեր տանը, եթե չես ուզում տատիկիդ տուն գնալ: Ամեն դեպքում ես քո մահճակալի կողքի սեղանի դարակում գումար եմ դրել, որ եթե մնաս մեր տանը, սոված չմնաս: Քանի որ հիմա սեպտեմբերն է, պետք է լավ սովորեք, որ գնահատականները բարձր լինեն: Համբուրում եմ պինդ-պինդ, ես կզանգահարեմ, հաստատ կզանգահարեմ: Քո մայր,,:

Հետո նա վազեց ննջարան, որտեղ մրափում էր Ջեսը: Նա արագ արթնացրեց Ջեսին ու տվեց նամակը: Ջեսը քնաթաթախ կարդաց և տրորեց աչքերը, հետո նորից կարդաց ու նայեց ուշադիր Զառային: Նրանք իրար փաթաթվեցին, հետո որոշեցին գնալ Ջեսենց տուն ու վերցնել Ջեսի իրերը, որ Ջեսը մնա Զառայենց տանը: Նրանք նորից գնացին Զառայենց տուն, ու որոշեցին գնալ հեծանվային զբոսանքի: Նրանք մի քիչ զբոսնելուց հետո գնացին տուն, ճաշեցին ու որոշեցին դաս անել: Վերջին  դասն էին անում, երբ զանգեց տան հեռախոսը:

-Ես կպատասխանեմ,- ասաց Զառան ու վազեց հեռախոսի մոտ:

-Լսում եմ:

- Բարև Զառա, սա Նիքն է:

- Բբ-բարև Նիք,- կմկմալով ասաց Զառան՝ այդ ընթացքում նաև կրծելով եղունգները:

- Ինչպե՞ս ես,- հարցրեց Նիքը:

- Շատ լավ, իսկ դու՞,- զարմացած պատասխանեց Զառան, որովհետև Նիքը շատ փափուկ և անմեղ էր խոսում:

- Լավ, շնորհակալություն: Զա՛ռ, ես ուզում եմ քեզ հրավիրել ծնունդիս, որը երեքշաբթի է: Կգաս ՛՛ Love You,, ռեստորան: Ժամը վեցին քեզ կսպասեմ այնտեղ: Հանկարծ չուշանաս, կարևոր բան պետք է քեզ ասեմ:

- Լավ: Ցը:

Հետո Զառան արագ ու ուրախ վազեց Ջեսի մոտ ու պատմեց թե ինչ է եղել: Հետո նրանք վերջին դասն էլ արեցին ու գնացին շոփփինգի: Զառան վերցրեց իր հետ գցած գումարը, հետո նրանք նաև Ջեսի մայրիկից գումար վերցրին ու գնացին Լիվերպուլի ամենալավ մոլերից մեկը: Նրանք գնեցին կարմիր երկար զգեստ ու մի զույգ բարձրակրունկ կոշիկներ, նաև սև գույնի փոքրիկ կլատչ և մազերը հարդարելու սարք: Այդ ամենը գնելուց հետո նրանք նստեցին սրճարանում ու իրենց մեծ զգալով սուրճ ըմպեցին: Հետո նայեցին ժամին ու որոշեցին տուն գնալ ու շորերը փորձել: Տան ճանապարհին նրանք մի խանութ տեսան, որտեղ վաճառում էին մի աննման սև զգեստ: Քանի որ նրանք էլի գումար ունեին, որոշեցին գնել հենց դա, իսկ մոլից գնած զգեստը Զառան նվիրեց Ջեսին, իսկ Ջեսը մեծ սիրով հագավ դա և շատ լավ նստեց. իսկը իր չափով էր: Նրանք հասան տուն ու ամեն մեկն իր հերթին փորձեց զգեստները: Իրոք երկուսին էլ սազում էին զգեստները: Զգեստները մի լավ վայելելուց հետո նրանք պառկեցին բազմոցին ու պատկերացրին Նիքի ծննդյան օրն ինչպես կանցնի: Մի լավ երևակայելուց հետո Զառայի միտքը փայլատակեց:

- Օօօօ: Լավ բան եմ մտածել,- տեղից վեր թռնելով ասաց Զառան:

- Ի՞նչ,- տեղից վեր թռնելով հետաքրքրությամբ հարցրեց  Ջեսը:

- Արի պիժամաներով երեկույթ անենք,- հպարտ ասաց Զառան:

- Ճի՜շտ որ,- հպարտ ասաց Ջեսը ու նրանք գնացին իրենց հեռախոսների մոտ:

Քիչ անց տունը լցվեց, և նրանք մի բաժակ սուրճ վայելեցին,որ արթուն մնան ողջ գիշեր: Այնուհետև Զառան բերեց շատ բարձեր ու մատրասներ և նրանք միացրին մագնիտաֆոնը: Քանի որ Զառայենց տունը առանձնատուն էր, նրանք ոչ ոքի չխանգարեցին բարձր երաժշտության ներքո զրուցելով ու թռվռալով:

Նրանք չիմացան էլ, թե ինչպե՛ս քնեցին: Առավոտյան արթնացավ Զառան: Նա ուզում էր ձգվել բայց...Նրա վրա ընկած էլ Լիլին, ով Զառայի և Ջեսի համադասարանցին էր : Նա շատ բարձր ծիծաղեց ու Լիլին ընկավ: Լիլին դմփալուց արթնացավ և էլի շատ բարձր ծիծաղեց: Հետո նրա ծիծաղից արթնացան բոլորն ու մեկը մյուսի վրայից ընկնելով ծիծաղեց:

Քիչ անց բոլորը գնացին: Զառայի հեռախոսը զանգեց ու Զառան շատ ուրախ պատասխանեց զանգին:

- Մաաաամ,- ուրախ ասաց Զառան:

Նա ուրախ խոսեց: Հետո Ջեսի հետ պիցցա սարքեցին ու կերան: Ուտելուց հետո երկուսն էլ որոշեցին լոգանք ընդունել, և քանի որ տանը կար չորս լոգարան, նրանք առանց հերթի ցնցուղ ընդունեցին:

Հետո արդուկեցին իրենց շորերը, դասավորեցին պայուսակները և պառկեցին քնելու:Բարի գիշեր մաղթեցին իրար ու խորը քուն մտան:

1

5

1487

  • Lily.K
    2013-06-22 21:48:46
    մի հերոսի անունը Լիլի եր (ուրախ) (ուրախ) (ուրախ) իսկը իմ անունից :D պոստտ շատ հետաքրքիր էր (լավ) (լավ)
  • sssooo
    2013-06-22 21:49:27
    (լավ) (լավ) (լավ) լավնա
  • (L)...(A)...♥```
    2013-06-25 10:40:15