Copy SMS

Մարգարտյա արցունքներ

Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,

Արցունքներդ սկիզբ են առնում ծով աչքերիդ անհատակ խորքերից, ազատվում մուգ և մետաքսյա թարթիչներիդ կաղապարից,մեղմորեն հոսում երեսդ ի վար և շոյում քո նուրբ, թավշյա պարանոցը:
Ականակիտ բյուրեղիկները չեն գոլորշիանում, չեն անէանում, այլ զգուշորեն, մեկիկ - մեկիկ օղակում են պարանոցդ ՝ դառնալով շողացող մարգարիտներ:
Դու շարունակում ես արտասվել, մարգարտյա վզնոցդ սկսում է ավելի շատ շողալ ու հիացնել:
Դու չես սիրում զարդեր՝ հատկապես վզնոցներ, քեզ թվում է , որ դրանք անտեսանելի ձեռքերով բռնում են կոկորդիցդ ու խեղդում քո ձայնը, քո եսը...
Նյարդային մատներովդ պոկում ես վզնոցը. թանկարժեք բյուրեղները զարկվում են գետնին ու պարուրում ոչ թե քո վիզը, այլ քո ողջ էությունը:
Ուզում ես վազել, հեռանալ, բայց սայթաքում ես. շուրջ բոլորը շողում է, այրվում անտեսանելի կրակով: Ցավող ծնկներդ գրկելով կրկին արտասվում ես...
Ականակիտ արցունքներ, մարգարիտներ, վերելք, վայրէջք, արցունքներ...
Անդադար շրջապտույտ և գլխապտույտ:
Պարուրվել ես թանկարժեք, ո'չ ,անարժեք ինչ-որ քարերով, որոնցից չես կարողանում փախչել:
Դու արտասվում ես, նրանք՝ շատանում, խոստանալով իրենց փայլով կուրացնել  քեզ:
- Ուղղակի մի արտասվի՛ր, - ասում է քո ուժեղ, անպարտելի եսը:
Նրան չես ունկնդրում... Ոզում ես ինչ-որ մեկին գրկել, մատներդ դատարկությունն են շոյում...
- Այս արցունքները քոնը չեն, իրական չեն, մտացածին են, ներշնչված : Գիտե՞ս, թե որոնք են քո իսկական արցունքները. նրանք, որդու չես ուզում հեռացնել քեզանից: Այն արցունքներն են, քոնը , որոնք ամեն կերպ փորձում ես թաքցնել մուգ ակնոցների ներքո կամ էլ կես ճանապարհից ետ դարձնում,- շարունակում է քո անհաղթ ու չընկճվող եսը:
Դու նրան չես լսում, պատուհանը բաց է...Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,

Անցյալը ծակում է արծաթյա ասեղներով,ներկան բաղկացած է միայն գորշի երանգներից , ապագան խոստանում է վերացնել երազանքներդ:
Թռիչք, վերելք, ճախրանք... Ահա՜ թե որն է փրկությունը...Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,


Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,

Դու ձյունաճերմակ ամպերից փափուկ և նուրբ թևեր ես պատրաստում,որ թռչես տարածության և ժամանակի միջով, արցունքներդ անձրև ես  դարձնում, որ ապրեցնեն բնությանը, արևից շողեր գողանում, որ ընդմիշտ վառվեն քո աչքերում, ծիածանից գույներ պոկում , որ էլ չդժգոհես մռայլ ներկայից...
Վերադառնում ես. արագ և թեթև ես իջնում, քանի որ ազատվել ես տխրության և ցավի կապանքներից... Աչքերդ ծակող մարգարիտները չկան, փոխարենը ծաղկել են քո մարգարտածաղիկները...
Դու փորձում ես շոյել դատարկությունը, բայց հասկանում ես , որ նույնիսկ վակուումն է մի ինչ...Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,



Չկա դատարկություն, կա միայն ազատություն , կա երազանք և կա ճախրանք...Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,


Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,

Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,
Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,
Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,
Մարգարտյա արցունքներ - ser, nkarner, aforizmner gexecik,

4

2

3293