Copy SMS

Մի կյանքի պատմություն... ( մաս երկրորդ )

Ահա և իմ պատմության երկրորդ մասը...

Մի կյանքի պատմություն... ( մաս երկրորդ ) - սեր , ցավ , կյանք


Երջանիկ մի ամիս … մենք սկսեցինք շփվել … շփվել որպես ընկերներ , որը ինձ համար մեծ երջանկություն էր … ներկայացել էի ուրիշ անունով մի աղջիկ , որն ուղակի որոշել էր գրել մի տղայի որը նույնպես տարված է ֆուտբոլով … նա ինձ շատ բան սովորեցրեց , սովորեցրեց ժպտալ , որը մինչ այդ հազվադեպ էր լինում , սովորեցրեց ապրել … ես հայտնաբերեցի հիանալի մի անձնավորության , որը ուներ մեծ հումորի զգացում , սեր դեպի սպորտը , ուսումը ու իր ընտանիքը… զարմանալի էր բայց նա ինքն էր ինձ առաջինը գրում , բայց ես ինձ զգում էի մեղավոր , որ  ստում եմ նրան ու չեմ ասում ճշմարտությունը … սերը դեպի նա և վախը , որ կդադարի գրել հետ պահեց ինձ … ես անզոր էի այդ զգացմունքի դեմ … մենք խոսում էինք ժամերով , խոսում ամեն ինչի մասին … նա ինձ խոստացավ , որ ինձ կօգնի ռուսերենի առաջադրանքների հարցում , իսկ ես խոստացա գրել նրա շարադրությունները … մենք չկատարեցինք մեր խոստումը … նա դադարեց գրել , իսկ ես սկսեցի նորից տառապել ու զգալ նրա կարիքը … դա ահավոր էր ,  չէի կարողանում անգամ շնչել …


Ամբողջ ամառ անց կացրեցի պարապելով , որ ընդունվեմ այն դպրոցը , որտեղ նա շարունակում էր ուսումը …այնքան էի սպասում այն օրվան , երբ կտեսնեմ նրան նորից … երբ ամեն օր կտեսնեմ նրա ժպիտը … նույնիսկ համձայն էի համակերպվել այն փաստի հետ , որ նա ինձ չի սիրում միայն թե տեսնեի նրան …ես կարողացա ընդունվել ու երջանիկ էի այդ պահին ամենքից շատ , իմ երջանկությանը չափ չկար …


Եկավ այդքան սպասված սեպտեմբերը … ես գնացի դպրոց … տեսնում էի նրան ամեն օր ու ես երջանիկ էի ու էլ ոչինչ ինձ պետք չէր…ես ժպտում էի ամեն անգամ նրան տեսնելիս , իսկ ինքը ինձ չէր էլ նկատում …ու մի լուր դարձավ շրշադարձային իմ կյանքում… ես չեմ մոռանա այդ օրը …


Իմ ամենամոտ ընկերուհին , որին հայտնել էի զգացմունքներիս մասին ու նա գիտեր , թե որքան եմ ես տանջվում ինձ ասաց , որ նա տեղափոխվում է այլ դպրոց … ես շոկի մեջ էի , ես չէի հավատում այդ ամենին , բայց համոզվեցի , երբ սկսեցի նրան այլևս դպրոցում չտեսնել … ես փնտրում էի նրան ամենուր ու ամեն անգամ տեսնելիս ես ինձ զգում էի աշխարհի ամենաերջանիկ մարդը … ու շուտով պարզ դարձավ , որ նա ընկերուհի ունի … ես չէի ատում նրան , այլ շարունակում էի սիրել առաջվա պես , նույնիսկ ավելի շատ … ես ուզում էի տեսնել նրան երջանիկ , թեկուզ ուրիշի կողքին… ու այդ օրվանից ես ինքս ինձ խոստացա , որ իմ որդու անունը լինելու է Արթուր ՝ ի պատիվ իմ առաջին սիրո ...

Մի կյանքի պատմություն... ( մաս երկրորդ ) - սեր , ցավ , կյանք

5

0

1119