Copy SMS

Սևակի նամակները Սուլամիթային...

Սևակի նամակները Սուլամիթային... - hetaqrqir, hacheli,gexecik,romantic :




*  *  *

Լսո՞ւմ ես...
Ձայնում եմ քեզ.
Սիրելիս, հարազա՜տս, իմ Մեծ սեր:
Իմ ուրախություն և իմ ցավ:
Ամեն րոպեի իմ հիշողություն:
Էություն իմ և իմ գոյություն:
Իմ կին և դստրիկ իմ:
Իմ բարեկամ և իմ թշնամի:
Լսո՞ւմ ես ինձ:
Այս համատարած ցավի մեջ ես ամեն դեպքում երջանիկ եմ, որովհետև սիրել եմ և սիրելու եմ քեզ: Թող անցնեն տարիները, կփակեմ աչքերս, ծերունական աչքերս և կտեսնեմ քեզ այնպիսին, ինչպես տեսա առաջին անգամ: ՈՒ ես ինձ երջանիկ կզգամ այդ կենդանի երազատեսությունից: Եվ կհասկանամ, որ նույնպես ապրել եմ, քանի որ սիրել եմ և սիրել եմ այնպիսինին, որը չի սպանել իմ սերը հիասթափությամբ..Հիմա ես արտասվում եմ: Եվ այդ լացը բերկրալի է, սրբազան թախծի ու տառապալի կարոտի լաց միաժամանակ: ՈՒ ես չեմ ամաչում այն բանի համար, որ լալիս եմ:
Սուլա ջան, բալիկս, ինչ քնքշանքով կշոյեի քեզ, եթե քո թանկագին գլուխը մոտիկ լիներ: Կսիրեի հիմա միայն մատներով՝առանց բառերի, առանց գրկախառնության, առանց համբույրների: Պարզապես կշոյեի իմ թռչնակին, իմ աղջնակին....»:

28.11.1960թ.
Չանախչի.

*  *  *

...Իմ մխիթարանք:
Բոլոր բառերն անհետացել են, առավել ևս ինձ
օտար լեզվում:Մի բան է միայն պարզ. ես սիրում
եմ քեզ, ընդ որում, այդ ծեծված բառերն ինձ համար ունեն ավելի մեծ կշիռ ու նշանակություն, քան քեզ համար, այն պարզ պատճառով, որ ես, քո խոսքերով ասած, գիտեմ, թե ինչի հետ համեմատեմ այն...
Ես էլ քեզ նման, անընդհատ ու ամենուր քեզ հետ եմ, իմ Ուրախություն: Եթե դու կասկածում ես դրան, կնշանակի իրականում քո կանացի էությունը( այս դեպքում ՝ կանխազգացողությունը, հոտառությունը) թույլ է, ինչում չէի ցանկանա համոզվել:
Ներիր այս թոթովախոսության համար:Ինձ համար
հիմա կրկնակի ծանր է:Մխիթարիր ու օգնիր հեռվից:
Ես նրանցից եմ , ովքեր պարտքի տակ չեն մնում:
Սիրում եմ քեզ,և այս բառերն ամենաճիշտը, միակն
են ռուսերեն բառարանում:
Գրկիր ինձ՝ անհզնգստացածին, հոգնածին, կիսա
հիվանդին, որն այնուհանդերձ քոնն է և զգում է քո բույրը:
Պ.»:


*  *  *

"Աղաչում եմ,մի եղիր այդպես հարազատ:Եղիր ընդամենը կին,ու ես կկարողանամ մոռանալ քեզ:Եղիր մարդ ,ու ես այդքան չեմ կարոտի քեզ...
Անձրևը դադարեց:
Իսկ դու ինչու՞ ես շարունակվում:
Չեմ ու-զու-մ:Հասկանում՞ ես :
Լսում՞ ես:Չեմ ու-զու-մ:
Էլ չեմ կարող...

Միշտ քո Ծուռ:

Հ.Գ

Լաց լինել եմ ուզում: Կհարբեմ...

 

*  *  *

Իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից։
…Շատ բան կարելի է անել ուրիշի փոխարեն, ուրիշը շատ բան կանի քեզ համար, իսկ ապրել պետք է… Ստիպված ես ապրել միայն ինքնուրույն, քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի…
Եվ կսովորես անցնել… Իսկ դու չե՞ս նկատել, թե որ ոտքից ես սկսում քայլել, աջի՞ց։ Բայց ախր նա առանց այդ էլ ուժեղ ճկվում է։ Ճանապարհը սկսիր ձախից, սիրտն ավելի ճիշտ կուղեկցի…
Ախ, ուր չի տանի սիրտը…
Սուլամիթա»։

 


*  *  *

Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ հարցնում.
- Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
- Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կա՛մ միասին, կա՛մ Մեծ սեր` բաժանման մեջ…

Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:

Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս....

 

Սևակի նամակները Սուլամիթային... - hetaqrqir, hacheli,gexecik,romantic :  Հանճարեղ է .....

16

15

1268

  • PoNcHoNa
    2013-06-22 13:42:49
    (լավ) (լավ) ես Սեվակ շաաաաաաաաաաաատեմ սիրում :)
    • narebadalyan
      2013-06-22 13:43:34
      իմ մասին էլ չասած :) (ժպիտ)
  • Շոկոլադիկ
    2013-06-22 13:43:18
    Էս բոլորը անգիր գիտեմ :) ապրես... (ծաղիկ)
  • Շնորհակալ եմ բոլորիցդ . (լավ) (լավ) այո ,, ես նույնպես սրանք բոլորը անգիր գիտեմ,,չմոռանալով , Իսկ ու՞ր է տարվա մեր եղանակը,հիանալի ստեղծագործությունը :
  • 2013-06-22 13:48:46
    Պաշտում եմ Սեւակին... ինքը մեծագույն ու բոլոր ժամանակների գրողա... (բռավո)
    • Ես բոլոր այն գրքերը,որոնք պատկանում են Սևակին, կարդալուց հետո գրքի ետևում թողել եմ միայն մի արտահայտություն ՝ Հանճարեղ է ..... (լավ) (լավ) (լավ) (լավ)
      • 2013-06-22 14:00:46
        Համամիտ եմ.... հանՃարեղ է....
      • Հանճարները միշտ էլ հանճարեղ են լինում : (լավ) (լավ)
  • Knarik
    2013-06-22 14:00:26
    Խոսքեր չկան,,,չենք մոռանում "Երգ երգոց"-ի մասին... :)
  • Համամիտվում եմ : O:) O:) O:) O:)
  • Անյուտա(Veteran)
    2013-06-22 21:19:29
    Սևակի ստեղծագործություններն ինձ համար եղել են կան ու կլինեն առաջին տեղում (բռավո) (բռավո) (բռավո)
    • Ասում են, որ նա մահացել է,, բայց ես այդպես չեմ կարծում,,որովհետև իր ոգով ու շնչով գրված բանաստեղծությունները դեռ ոչ միայն ապրում են մեր հետ,,այլև այնպիսի ուժ են տալիս մեզ,այնպիսի տպավորություն թողնում,,կարծես Սևակն անմահ կերպով է գրել դրանք,, և նրան միշտ ապրելու են : Երանի նա էլ այդպիսին լիներ : :( :( :(
  • (լավ) (լավ) (լավ) (լավ)