Copy SMS

« ծաղկային բախտը»

 Քամելիա  


« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,

Դեպի երկինք ձգվող  ծաղկած ճյուղեր...երկնագույն ,կարմիր ,բաց վարդագույն թավշե ծաղկաթերթեր...Ձմռան կեսին «պայթած» գույներ...կուրացուցիչ գեղեցկության պայծառ,վառվռուն ,բազմերանգ ծաղիկներ...

Զարմանալի տեսարան ...ապշեցուցիչ գեղեցկություն...Անհնարին է անտարբեր մնալ ,չհիանալ այս ծաղկի վեհաշուք գեղեցկությամբ....

Սակայն  « ծաղկային բախտը» միշտ չէ որ բարեհաճ է եղել այս չքնաղ ծաղկի հանդեպ.....


Քամելիան հայտնի էր  որպես «գեղեցիկ , անհոգի ու սառը » ծաղիկ...Ահա,այդ պատճառով է այն դարձել  անսիրտ ու անհոգի կանաց խորհրդանիշը,որոնք  քաղցր սիրախաղերով հրապուրում էին տղամարդկանց ու դժբախտացնում...և այդ ամենն անում էին ոչ թե ճշմարիտ սիրո ,այլ  հանուն մարմնական  կրքերի,  և մի նպատակով-...ևս  մեկ  սիրող սիրտ կործանելու  համար 




« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,

Իսկ ինչպես է առաջացել Քամելիան ...?

Կա մի լեգենդ այդ մասին..

Մի անգամ Սիրո աստված Ամուրը այցելեց մի տարօրինակ երկիր ,որտեղ ամեն ինչ սառույցից էր  ...նույնիսկ կենդանիներն ու ծաղիկները...

Ամուրը հիացած սառցե ծաղիկների գեղեցկությամբ  սկսեց նետահարել նրանց ,սպասելով գեղեցիկ հրաշքի...Բայց ծաղիկները մի պահ  կենդանանալով սիրո նետերից -մարում էին կրկին ...

Այդ ժամանակ աստվածուհի Վեներան ,Ամուրի մայրը,որդուն սիրաշահելու  և նրա «գեղեցիկն արարելու» քմահաճույքը բավարարելու համար անհոգի ծաղիկներին կյանքի շունչ պարգևեց...Սառցե ծաղիկները կենդանացան  ու ծաղկեցին բազմերանգ,վառվռուն գույներով...իսկ ծաղկաթերթերին իջած ցողի կաթիլները շողշողում էին աստղիկների պես, փառաբանելով Երկինքը ...Այսպես ծնվեցին աստվածային Քամելիաները...Բայց Վեներան ծնունդ տալով այդ չքնաղ ծաղկին բավականին հոգ չտարավ նրա մասին...Մոռացավ նրան շնորհել Բույր...Այդ պատճառով էլ այս  զարմանահրաշ  ծաղիկը  բուրավետ չէ...

Գարունքից մինչև ուշ աշուն քնքուշ Քամելիաները դողում են ամենաթեթև քամիներից..զեփյուռից անգամ...և ,իհարկե,երբեք չեն  «տրտնջում » «ուշադրության պակասից »  և  չեն տխրում  առանց մեղունների ուրախ բզզոցի ու  թիթեռների նուրբ թևիկների թրթիռների....

Ինչպես...?Ինչ կերպով է հաջողվում այդ անհոտավետ ծաղիկներին «չունենալ ուշադրության պակաս» ....? Հրապուրել միջատներին...Միգուցե գաղտնի հմայքներով ու թովչանքով  են  գրավում նրանց ...??)))

..« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,



« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,

Քամելիան օժտված է օգտակար հատկություններով...նրանից  կոսմետիկ քսուկներ են պատրաստում մարմնի  համար... Չորացած ծաղկաթերթերից պատրաստված թեյը բուժիչ հատկություն ունի,սննդարար է...


Ի դեպ ,այս ծաղիկը  ամերիկական « Կու -կլուկս -կլան» խմբի անդամները ընտրել էին որպես սևամորթներին ատող սպիտակ ռասայի խորհրդանիշ....Այդ պատճառով էլ նրանք իրենց կոչում էին «Սպիտակ Քամելիաների ասպետներ»....

Ճապոնիայում Քամելիաների ծառերն աճում են վանքերի շուրջը....Ճանապարհորդները  նրանց շուքի տակ հանգստանում են  մարմնով և հոգով...հիշելով անցյալն ու երազելով ապագայի մասին ..Աղոթքների մեջ խնդրում մեղքերի թողություն ..առողջություն ...ՍԵՐ...

 Իսկ Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում այս ծաղկին  վերաբերվում են   երախտագիտությամբ....

Ոչ միայն  բոլոր ժամանակների Ավստրիայի կայսրուհիներն  ու Անգլիայի թագուհինեերն են պաշտել   այս ծաղիկը,այլ նաև հասարակ կանայք ...Նրանք կախարդում են իրենց գեղեցկությամբ ցանկացած կնոջ...« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,



« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,

Բնությունը ,թե Աստված -ինչու որոշեցին ստեղծել Քամելիան ..... ? Անհայտ է... Կարևորը նրանք  ապրում են  Երկիր մոլորակի վրա ...ծաղկում ... և իրենց հրաշք,անկրկնելի   գեղեցկությամբ   շոյում մեր հայացքն ու    ուրախություն պատճառում...« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,


« ծաղկային բախտը» - ser, nkarner, aforizmner gexecik,

5

3

3422

  • sssooo
    2013-06-23 17:26:39
    սիրունա (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 2013-06-23 17:32:59
    հետաքրքիր էր :)
  • SIMA
    2013-06-23 18:55:22
    (լավ) (լավ) :)