Copy SMS

ԳՆԱՀԱՏԻՐ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՀԸ,ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼԻՆԻ

Առավոտ էր:


Տղան արթնանալով ինչպես միշտ SMS գրեց սիրած աղջկան : Աղջիկը գիտեր,որ ամեն աավոտ իր սիրած տղան առաջինն է իրեն բարի լույս մաղթում,շաղախված բուռն սիրո զգացմունքներով: Եվ ամեն հաղորդագրության վերջում միշտ շեշտում էր . << Կյանքս,գանձս,սիրտս,սիրում եմ քեզ,ուզում եմ զգալքո ներկայությունը ամեն պահ,ամեն վայրկյան :Ուզում եմ կյանքիս մնացած մասը անցկացնեմ քո հետ,առանց վարանելու ու ավելորդ ժամանակ կորցնելու : >>: Աղջիկը սիրում էր այս տողերը ,բայց արժեք չէր տալիս դրան : Նրա համար դրանք ուղղակի գեղեցիկ բառեր էին : Այդ առավոտ աղջիկը որոշեց չկարդալ SMS-ը,իմանալով որ նորից նույն տեքստն ու բառերն է ուղարկել տղան,որովհետև քնաթաթած վիճակում էր,և չէր ուզում տեղից շարժվել : Այդ SMS-ը տղայի վերջին SMS-ն էր: Արդեն կեսօր էր,բայց տղան չէր զանգել աղջկան : Աղջիկը հպարտ աղջիկ էր,և չէր սիրում գրել կամ զանգել առաջինը: Տղան էլ հպարտ,բայց հանուն սիրո նա ամեն ինչի պատրաստ էր : Անցավ մեկ օր,բայց տղաից ոչ մի նորություն չկար :Աղջիկը անհանգստանում էր արդեն,բայց հպարտությունը թույլ չէր տալիս առաջին քայլը անել : Անցավ մի քանի օր,աղջիկը մեռնում էր անհանգստությունից : Տանը նստած,հեռախոսը ձեռքին ,մտքերով դեպի տղան սպասում էր նրա զանգին :Բայց ոչ մի զանգ է;չեղավ :Նա որոշեց բացել հեռախոսը և կարդալ տղայի բոլոր SMS-ները :Աղջիկը նկատեց ,որ 1 չկարդացված SMS ունի :Նա հիշեց,որ դա այն հաղորդագրությունն է,որը տղան գրել էր վերջինը ,և որը որ աղջիկը չէր կարդացել :Նա բացեց հաղորդագրությունը,որում գրված էր. <Երեկո  էր : Աղջիկը տանը մոր հետ նախաճաշում էր,երբ հեռուստացույցով հայտնեցին որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել սահմանի մայրուղում,որի հետևանքով զոհվել է 12 հոգի ,որոնց թվում գտնվում էր աղջկա սիրած տղան :Տղան այդ երեկո վերադառնում էր ,իր հետ բերելով գեղեցիկ նվերներ աղջկա համար : Բայց ... : Աղջիկը տեղում քարացավ:Աչքերը միանգամից արցունքոտվեցին:Կարծես աշխարհը մեռավ նրա համար : Ընկավ գետնին ու սկսեց հեկեկալ :Մայրը չգիտեր ինչ աներ ,ինչպես աղջկան մխիթարել : 
Անցավ մի քանի շաբաթ,բայց աղջիկը չէր կարողանում մոռանալ կատարվածը :Նա հիշում էր ամեն մի պահը,ամեն մեկ բառը ,ամեն մեկ վայրկյանը որ անցկացրելէր տղայի տաք գրկում,այն բառերը,որոնց տղան նվիրել էր աղջկան :Աղջիկը այնքան էր լաց եղել,որ արդեն նույնիսկ լացն էլ չէր գալիս : Անկախ ամեն բանից,նա գիտեր,որ կա մեկը,ում համար նա աշխարհի ամենգեղեցիկ,ամենհրաշք աղջիկն է:Կա մեկը,ով նրան սիրում է,ով նրա հրեշտակն է, երկնային թագավորությունից :

ԳՆԱՀԱՏԻՐ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՀԸ,ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼԻՆԻ - txrutyun , ashxar ,ser