Copy SMS

Կհասկանաս, բայց արդեն ուշ կլինի

Կհասկանաս, բայց արդեն ուշ կլինի - իմ, մասին


Կհասկանաս, բայց արդեն ուշ կլինի, ես քեզ հետ չեմ լինի: Գուցե արդեն մոռացած կլինեմ քեզ: Հետ կգաս, բայց դա նույնպես ապարդյուն կլինի, ես այլևս քեզ չեմ ընդունի: Կփորձես հետ բերել հինը, բայց ես դեմ կլինեմ և չեմ ցանկանա: Դու կհասկանաս, որ ուշացել ես, կհասկանաս, որ ես էլ քեզ չեմ սիրում: Երևի կտխրես, նույնիսկ կարտասվես, բայց մեկ է, դա ոչինչ չի փոխի: Կլինեմ հեռու մեկ ուրիշի հետ, կլինեմ երջանիկ` առանց քեզ: Մեկ-մեկ կհիշեմ և շատ կտխրեմ, կհիշեմ` ինչպես էինք մենք միասին անցկացրել շատ օրեր և ամիսներ: Ինչպես էինք նայում միմյանց աչքերի մեջ: Դու կհիշես ինձ, ես վստահ եմ և ամեն անգամ կփոշմանես արածիդ համար: Կհասկանաս` ում ես կորցրել , կհասկանաս, որ ես քեզ անկեղծ եմ սիրել, իսկ դու դա չես գնահատել: Կկարոտես, այո՛, շատ կկարոտես, որովհետև դու դեռ սիրում ես ինձ: Մենք կարող էինք լինել միասին, կարող էինք ապրել անբաժան, բայց դու չցանկացար: Դարձդ անիմաստ կլինի, մենք այլևս երբեք միասին չենք լինի: Միշտ կպահեմ քեզ իմ սրտում, միշտ կլինես ինձ համար կարևորություն, բայց հպարտությունս թույլ չի տա` նորից նվիրվեմ և սիրեմ քեզ: Ահա այսքանը, գուցե կարդաս և հասկանաս, գուցե մտածես և գիտակցես, թե ում ես կորցրել, թե ով է քեզ անկեղծ սիրել, թե ով է քեզ լիովին վստահել :

12

10

846

  • Kima♥
    2013-06-23 22:30:25
    (լավ)
    • ((M))
      2013-06-23 22:31:09
      մերսիիիի O:)
  • Elka
    2013-06-23 22:33:06
    (լավ)
    • ((M))
      2013-06-23 22:35:49
      O:) O:)
  • Barcelonci Sara
    2013-06-23 22:39:04
    (լավ) (լավ)
    • ((M))
      2013-06-23 22:40:46
      O:) O:)
  • Անյուտա(Veteran)
    2013-06-23 23:07:04
    շատ լավն էր ու կարդացվող մի շնչում կարդացի ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ((M))
      2013-06-24 12:31:51
      մերսիի շատտ O:) O:)
  • Haykanush
    2013-06-23 23:51:55
    shat lavner apresss bayc shat txur :( (լավ)
    • ((M))
      2013-06-24 12:32:00
      մերսիիի O:) O:)