Copy SMS

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց  հետո, կարող են  տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են  հավասար չափով  գունեղ երազներ համի , հոտի, ձայնի հպման և  զգացմունքների տեսքով;

Հետաքրքիր փաստեր երազների մասին - Սիրով  SwaG ( MashuliiiG ) , հուսով եմ դուր եկավ


Դուք մոռանում եք ձեր երազների 90 %: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը  մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90 %:

Բոլոր մարդիկ էլ երազներ տեսնում են:

Ցանկացած մարդ  ( բացառությամբ  ծայրահեղ  հոգեբանական խանգարումներ ունեցողների), երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց երազներում, իսկ կանայք  հավասար չափով և տղամարդկանց, և կանանց են տեսնում:

Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք: 

Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով  քայլելիս  կամ  որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք  ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի միջի անծանոթ << մարդասպանը>>  կարող է լինել մարդ,ով ձեր հայրիկի մեքենայի մեջ  բենզին էր լցնում , երբ դուք երեխա էիք:

Ոչ բոլորն են գունավոր երազ տեսնում:

Երազները նրա մասին չեն , ինչ մենք տեսնում ենք առարկայորեն:

 Եթե դուք երազ եք տեսնում,  ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ  խորհրդանշական լեզու. անգիտակցական  միտքը փորձում է  համեմատել ձեր երազը  այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:

Ծխելը դադարելուց հետո ավելի գունավոր երազներ են տեսնում:

Արտաքին ազդակները  արտացոլվում են երազներում:

Դա կոչվում է  երազի ներմիավորում: Մեզանից շատերը  ունեցել են նման փորձ:

Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:

Հավատում եք, թե ոչ , բայց դուք  անշարժանում եք քնելու ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի  ձեր երազների  գործողությունների իրական  կատարումը մարմնի կողմից): 

Ի դեպ, նորածինները  իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Այդ տարիքից սկսած  երեխաններն ավելի շատ  մղձավանջներ են տեսնում: 

5

5

815

  • Normal is boring ∞
    2013-06-24 12:37:54
    Առաջին փաստի հետ համաձայն չեմ,ես շատ երազներ եմ տեսել,որ մինչև հիմա լրիվ հիշում եմ.ամբողջությամբ....սա հիմնականում է էդպես,բայց կան նաև բացառություններ.... :) 3-րդ փաստը :) ես հիմնականում ոչ կանանց եմ տեսնում,ոչ էլ տղամարդկանց :) 4-րդ փաստը :) երազը ինձ թվում է ենթագիտակցական աշխարհի հետ ավելի շատ կապ ունի....դրա համար էլ պարտադիր չէ իմացածի մասին տեսնելը.... :)
  • Miley♥fan
    2013-06-24 12:39:21
    շատ հետաքրքիր էր (լավ)
  • ℳaSh ➋⓪➊➌
    2013-06-24 12:54:53
    (գինի) (գինի)
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-06-24 13:19:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ)