Copy SMS

Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis )))

Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,

Lily...    Lili ...   Արքայադուստրը ծաղկանց աշխարհի ...հին 
հունարենից թարգմանաբար՝«սպիտա՜կ-սպիտա՜կ»


Լիլիի(Շուշան)  մասին շատ պատմություններ,առասպելներ,լեգենդներ կան...
Հին ժամանակներից մարդիկ երկրպագել են այս ծաղկին ,որպես  արարչագործության  ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը .....Նույնիսկ բարեմաղթաքներն էին հնչում այսպես.«Թող ճամփաներդ սփռված լինեն  վարդերով ու շուշաններով »  

 Lily-ն հույսի խորհրդանիշ էր  համարվում  հին Հունաստանում... նաև ՝դիցաբանության մեջ  իր հետաքրքիր առասպելն ունի: Հին հույները վերագրում էին այդ ծաղկին աստվածային ծագում: Ըստ նրանց Լիլին առաջացել է աստվածների մոր՝Յունոնի կաթից...Պատմում են,որ Հերկուլեսի մայրը զգուշանալով Յունոնի  խանդոտ զայրույթից թաքցնում է որդուն թփերի տակ:Սակայն Միներվան  իմանալով փոքրիկի աստվածային ծագման մասին (Յուպիտերի որդին էր) միտումնավոր  Յունոնին տանում է այն վայրը ,ուր գտնվում էր   մոր կողմից  լքված  խեղճ փոքրիկը :Հիասքանչ երեխան  շատ դուր եկավ աստվածուհուն ,և   նա ծարավից տանջահար մանկանը որոշեց կերակրել  իր կրծքի կաթով :Սակայն երեխան բնազդաբար զգալով իր թշնամուն ՝ ուժեղ կծում է նրա կուրծքը...Ցավից Յունոնը ճչում  ու հետ է հրում մանկանը...Կաթը ցայտում է տիեզերքով մեկ -առաջացնելով Ծիր Կաթին համաստեղությունը... Իսկ մի քանի կաթիլ ընկնելով  երկրի վրա վերածվում է չքնաղ Lily-ի...

Ռուսաստանում այս ծաղիկը համարվել է անաղարտության,անմեղության  ու խաղաղության սիմվոլ....Իսկ Ֆրանսիայում(  Լիլի- ֆր.fleur de lys  կամ՝ fleur de lis)  խորհրդանշել է  գթասրտություն ,կարեկցանք, արդարություն և վայելել է ֆրանսիացիների  մեծ սերն ու  հարգանքը:
ֆրանսիաի Կարլ 7-րդ թագավորը ցանկանալով հարգել Ժաննա դ' Արկի հիշատակը և չգտնելով առավել բարձր ու ազնիվ բան,նրա հարազատներին  Lilievyh  անվան արժանի ազնվականի կոչում  և զինանշան է շնորհում..զինանշանն իրենից ներկայացնում էր սուր,որի կապույտ դաշտի երկու կողմերից երկուական շուշաններ էին ,իսկ վերևի մասում  պսակ՝շուշաններից.......

Այս ծաղիկը համարվում է նաև բարյացկամության ,հարգանքի դրսևորման բարձրագույն աստճան : Ազնվական ընտանիքներում ընդունված էր ,որ փեսան ամեն առավոտ (ու մինչև հարսանիքի նշանակված օրը) իր հարսնացուին գեղեցիկ ծաղկեփունջ պիտի ուղարկեր ու այդ փնջի մեջ պարտադիր մի քանի Lily-ներ պիտի լինեին ....Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,

 

Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,

Հետաքրքրական է,որ եթե Lily-ն  հին ժամանակներում հանդիսանում էր լավ ճաշակի ,նրբագեղության,շքեղության ,գեղեցկության նշան , իսկ միջնադարում ծառայում էր «հավերժության հիշեցում»,ապա Վերածննդի դարաշրջանում դարձավ անառակության դրոշմանշան ..«հնագույն մասնագիտության »ներկայացուցիչների ուսերին խարան էին   դնում ,դրոշմ  ,որը նման էր  շուշանի...Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,


Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,

Իսկ հիմա  մի շատ գեղեցիկ պատմություն  Լիլիի մասին  ))))Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,

Մի քաջարի ասպետ հիասթափվելով աշխարհից ու կանանցից  մեկուսանում է -անցկացնելով օրերն    օտար ու ամայի  ճամփաներում  դեգերելով....
 Սակայն մի գեղեցիկ առավոտ  պատահաբար ՝ հնամենի վանքի պատերի մոտ դրված  մարմարե սալիկի վրա նստած   մի չքնաղ գեղեցկուհու  է հանդիպում... Նրա  մազերը ոսկեգույն էին,ինչպես լիլիի ծաղկափոշին ,որը պահել էր  նուրբ  ու սպիտակ  իր ձեռքերում... նրա շուրջը տարածվել էր հրաշալի բուրմունք ,...այնքան գերող էր ու հմայիչ չքնաղ Lily-ն ,որ  ասպետի սիրտը լցվեց  անբացատրելի քնքշությամբ ու  երկյուղած ակնածանքով,,,Նա ծնկի իջավ գեղեցկուհու առջև և համբուրեց ձեռքը...Այդ համբույրից ասես գեղեցկուհին արթնացավ քնից ու ժպտալով դիմեց նրան.«Չեք կամենում ,բարի ասպետ ,տանել ինձ ձեր ամրոցը...Դուք ինձ երկար եք սպասել.. և,ահա, ես հայտնվել եմ ..Ես կպարգևեմ ձեզ երջանկություն,որն այդքան երկար  եք որոնել  ...Սակայն մինչ ձեզ հետ կգամ դուք  մի բան պիտի խոստանաք. Իմ ներկայությամբ երբեք չեք խոսի մահվան մասին... և ձեր տանը չի հնչի «մահ» բառը »: Մտածեք իմ մասին որպես կյանքի  ,երիտասարդության ,սիրո ,քնքշության խորհրդանիշ...մշտապես մտածեք իմ մասին»:Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,
Նրանք ճանապարհ են ընկնում...
  Ճանապարհին վայրի  ծաղիկները խոնարհվում էին նրանց առջև, իսկ ծառերի տերևները նրբորեն շշնջում ինչ-որ բան...և  օդը հագեցված էր «անտեսանելի լիլիների»  հրաշալի բույրով     ...
Նրանք ամուսնացան ...շատ երջանիկ էին :Լիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,
Պատահում էր,երբ ասպետը համակված անորոշ տխրությամբ՝ թախծում էր ,երիտասարդ կինը ամրացնում էր մազերին  լիլիի քնքուշ ծաղիկն ու  միանգամից չքանում էր նրա  տխրությունը...
Մի օր երիտասարդները որոշեցին խնջույք կազմակերպել ու հրավիրել հարևաններին..
Ամենուրեք ծաղիկներ էին ...Կանայք  շատախոսում էին...ժպտում , ծիծաղում  ... թանկարժեք քարերով զարդարված նրանց շքեղ հագուստները շողշողում էին արևից էլ պայծառ,,Տղամարդիկ բարձր տրամադրությամբ կատակում էին... Երգ,երաժշտություն,պարեր.... խմիչք ))))  Մի խոսքով -ուրախ ,հաճելի մթնոլորտ էր տիրում...
Սկսեցին զրուցել սիրուց, պատվից ,ազնվությունից ,ասպետական սխրանքներից ...հետո անցան ավելի բարձր թեմաների ..Կյանք..Մահ... Հավիտենականություն...Ու երբ հնչեց մահ բառը գեղեցկուհի Լիլին գունատվեց ...սառնամանիքից ցրտահարված  ծաղկի նման ՝սկսեց թառամել ... Հուսահատված ասպետը  գրկեց սիրելի կնոջը...սակայն գրկի մեջ այլևս ոչ թե կինն էր     ,այլ մի  քնքուշ  ծաղիկ-LilyԼիլի-Lily ...fleur de lys ... կամ՝ fleur de lis ))) - ser, nkarner, aforizmner gexecik,........որի գեղեցիկ ծաղկաթերթերը լուռ  թափվում էին հատակին ..... հետո հնչեց մի ծանր տնքոց ....հեկեկոց ...և ամբողջ դահլիճը լցվեց հրաշալի բույրով  անտեսանելի ծաղկի ,ինչպես առաջին հանդիպման ժամանակ...
....Հուսահատորեն թափ տալով ձեռքը ասպետը հեռացավ՝ անհետանալով  գիշերային խավարի մեջ...
...Փոփոխություններ եղան:Ամայի ու ցուրտ դարձավ այդ վայրը...և  երկնքից  ինչպես ձյան փաթիլներ թափվեցին ճերմակ ծաղկաթերթեր լիլիների ...Այսպես տեղաց  առաջին ձյունն աշխարհի վրա...


 

                          


4

1

3659

  • DASHA
    2013-06-24 22:24:41
    լիլիա ծաղիկը շատ եմ սիրում, նույնիսկ տանը ունեմ,, շատ հետաքրքիր էր, ապրես