Copy SMS

Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը

Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը

Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը - առեղծված, ashxarh ,

Բերմուդյան եռանկյունու  առեղծվածը ստիպում է հավատալ երկրագնդի վրա բազմաթիվ և բազմաբնույթ ուժերի առկայությանը : Արդյոք առեղծվածայնության այս վարկածը իրոք հավաստի է , թե այս ամենը ունի գիտական հիմնավորումը: Այսօր Բերմուդյան եռանկյունին համարվում է աշխարհի ամենահետազոտված աշխարհագրական հատվածը, և գրեթե լիովին բացահայտված են նրա աշխարհագրական առանձնահատկությունները, սակայն նույնիսկ ֆանտազիայից զուրկ, ամենաիրատես մարդը այս ամենում չի բացառում երևույթի միստիկ կողմը: Բերմուդյան եռանկյունու ուսումնասիրությունների պատմությունը բավականին հարուստ է. հրատարակվել և բազմաթիվ անգամներ վերահրատարակվել են Բերմուդյան եռանկյունու բացահայտումների մասին պատմող գրքեր, հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր:
Եկեք հակիրճ անդրադարձ կատարենք Բերմուդյան եռանկյունու աշխարհագրական առանձնահարկություններին:

Բերմուդյան եռանկյունու կազմի մեջ են մտնում Բերմուդյան կղզիները, Պուերտո Րիկոյի եվ Ֆլորիդայի արևմտյան մասը: Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է , իրականում աշխարհագրական այդ տարածքը  բնավ էլ եռանկյունաձեվ չէ: Որոշ դիտարկումների համաձայն նրա տարածքի մեջ ներառվում են նաև Կարիբյան ծովի, մեքսիկական ծոցի եվ Ատլանտիկ օվկիանոսի արեվելյան մասը`  մինչև Ազովի կղզիներ: Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կայանում է նրա ջրային եվ օդային մակերեվույթի առանձնահատկություններ մեջ: