Copy SMS

Երջանկություն քեզ (ձեզ)

Երջանկություն քեզ (ձեզ) - հուսովեմ ,ձեզ, դուր, եկավ,


Ողջու՜յն,կատարյալ ու պայծառ մարդ: Ես քեզանից շատ ժամանակ չեմ խլի: Խնդրում եմ մի՛ շտապիր փակել այս գրառումը: Ուղղակի փորձիր զգալ ամբողջ սրտով այն,ինչ ես գրել եմ այստեղ: Միայն ցանկանում եմ իմանալ ժպտու՞մ ես արդյոք դու հիմա,ինչ որ բանի համար ուրախանու՞մ ես արդյոք դու հիմա:
Եթե հիմա դու չես ժպտում,ապա կարդալով այս տեքստը ,դու անպայման կժպտաս և թեկուզ մի փոքր երջանիկ կլինես: Թող գոնե մի անգամ,բայց դու կանես դա: Չե՞ս հավատում: Արի՛ ստուգենք: Հենց քո ժպիտի համար եմ գրում այս ամենը՝կտկտացնելով ստեղնաշարը տաս մատներով: Յուրաքանչյուր մատը հասկացել է իր պատասխանատվությունը և այս գրառման կարևորությունը:

Դու կարող ես դրան չհավատալ,բայց ամեն մի տառը լցված է  երջանկությամբ: Եթե հնարավոր լիներ ցանկացած տառ վերցնել այս տեքստից և քամել,դուք կտեսնեիք թե ինչքան երջանկություն է թափվում:
Դու նույնիսկ կարող ես չնկատել,բայց կարդալով այս գրառումը,ուրախությունը թափանցում է քո մեջ՝ մոտենալով սրտիդ:
Եթե այս գրառումը փորձենք տպել ,ապա յուրաքանչյուր տառը կտեսնեք ոնց է թռչկոտում,ժպտում ու ծիծաղում,ինչպես մի երեխա,որին նվիրել են կատվիկ,կամ ում գնել են համեղ պաղպաղակ:
Յուրաքանչյուր տառում գտնվում է ոչ միայն իմ ուրախությունը,այլ նաև այն մարդկանց ,ովքեր կարդացին սա և թեկուզ մեկ անգամ ժպտացին: Միայն մեկ անգամ,կարծում եմ այդքան էլ շատ չէ: Միայն մեկ ժպիտ երջանիկ լինելու համար:Չէ որ երջանկությունը սկսվում է ժպտալուց: Ժպտալով  մարդ ասես ասում է ,,աշխարհին,, <>:Այսօր, հենց այս պահին ես երջանիկ եմ...
Ես երջանիկ եմ ,որ ունեմ ընտանիք,թեև այն կիսատ է...
Ես երջանիկ եմ ,որ չնայած ինձ շրջապատող մարդկանց կարծիքին,ես միշտ մտածել եմ իմ գլխով,թո'ղ որ երբեմն էլ ոչ ճիշտ:
Ես երջանիկ եմ,որ տեսնում եմ այս աշխարհը ոչ թե տրամաբանական դրույթների տեսանկյունից,այլ զգացմունքների ու տպավորությունների տեսանկյունից:
Ես երջանիկ եմ.որ իռացիոնալ եմ,և երբեմն ինձ պահում եմ ոչ ադեքվատ,թո'ղ նույնիսկ մարդիկ ինձ չհասկանան:

Ես երջանիկ եմ ,որ մանկական տարիքում ունեցել եմ հետաքրքրություններ,ես կարող էի կարդալ գրքերը այնքան, մինչև ցավեն աչքերս:
Ես երջանիկ եմ,որ կարող եմ քայլել( և գլխավորը վազել) իմ ոտքերով,չնայած որ մի ժամանակ գամված եմ եղել անկողնուն` որոշակի ժամանակահատված:
Ես երջանիկ եմ ,որ երկու ամիս հետո,որոնք անցկացրել եմ հիվանդանոցում և մեկ վիրահատությունից հետո,ես շա~տ սուր զգացել եմ ազատության արժեքը:
Ես երջանիկ եմ ,որ իմ հիշողությունը լվանում է իմ անցյալը և թողնում է միայն հազվադեպ ֆրագմենտներ:
Ես երջանիկ եմ,որ կարող եմ երազել այնպիսի բաների մասին,ինչի մասին մյուսները չեն էլ մտածել:
Ես երջանիկ եմ,որ անցյալում ինչ էլ որ պատահի միշտ մտածում եմ պոզիտիվ:
Ես երջանիկ եմ,որ գործում եմ սխալներ և մեծանում եմ դրանց շնորհիվ:
Ես երջանիկ եմ,որ ունեմ իմ մարմինը,որը չնայած իր թերություններին երբեմն ինձ հուսախաբ է արել:
Ես երջանիկ եմ,որ միշտ ձգտել եմ փոփոխություների`ինչպիսին էլ որ դրանք լինեն:
Ես երջանիկ եմ,որ ալտրուիստ եմ,չնայած որ մարդիկ չարաշահել են այն հաճախ:
Ես երջանիկ եմ ,որ կարող եմ զգալ ցավ,ուրախություն և հարյուրավոր այլ զգացմունքներ:
Ես երջանիկ եմ,որ սեփական ես-ի որոնման արդյունքում կարող եմ գտնել ճշմարիտ նախապատվությունները,շահերն ու արժեքները:
Ես երջանիկ եմ,որ ես ունեմ իմ կյանքը, որը կարող է տևել մի ակնթարթ`միլիոնավոր տարիների ֆոնի վրա:
Այն ասուպի նման կթռչի երկնքում և կանհետանա ընդմիշտ:
Եվ ես երջանիկ եմ,որ այդ ակնթարթը տրված էր հենց ինձ և ես կարող եմ ապրել այն ինչպես ցանկանամ:

  Դուք ունեք պատճառներ երջանիկ լինելու ...Մտածե'ք...

Երջանկություն քեզ (ձեզ) - հուսովեմ ,ձեզ, դուր, եկավ,

7

11

1707