Տարածել Բացել կարդալու ռեժիմը Մտքեր.. Կատարյալ մարդիկ չեն խմում, չեն ստում, չեն դավաճանում, չեն վիճում, չեն բողոքում և ... գոյություն չունեն.....Մարդիկ նման են խխունջների նրանց խորքը տեսնելու համար հարկավոր է կոտրել...Բոլոր մարդիկ էլ ուզում են ապրել լեռան գագաթին չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է...Սպառնալիքը նրանց զենքն է, ովքեր իրենք սպառնալիքի տակ են....Ամենադժվարը կլինի այն պահը, երբ կգիտակցենք, որ տվյալ պահին դեռ գոյություն ունենք, իսկ դրան հաջորդող պահին ոչ..Իմ բոլոր դժբախտություններն ապրում են իմ մեջ, և նրանց մեկ է, թե ես ուր կտեղափոխվեմ...Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում, վատատեսը վախենում է, որ այդպես էլ կա...Միայն հիմարներն ու հանգուցյալները չեն փոխում իրենց կարծիքները...Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, այսպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մեջ....Այն մարդն, ում ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս...Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն...Մարդիկ, որոնք կամենում են սարսափ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտներ են...Անգամ մարդկային երջանկության մեջ ինչ-որ տխուր բան կա...Շատ բան խնդրեք կյանքից և կյանքը ձեզ շատ բան կտա..Առաջ ես ասում էի.«Հուսամ, որ ամեն ինչ կփոխվի».. Հետո ես հասկացա, որ ամեն ինչ փոխելու ընդամենը մեկ տարբերակ կա պետք է ես ինքս փոխվեմ... Մարդու բախտն ավելի հաճախ նրա բնավորության մեջ է...Լավ ես մտածում միայն այն ժամանակ, երբ քայլում ես առանց ոտքերիդ տակ նայելու... Evelina Հունիս 26, 2013 11 10 855 Անդամների բլոգեր հետաքրքիրերգ
ԱՆԻ
2013-06-25 14:44:55narebadalyan
2013-06-25 14:48:26Evelina
2013-06-26 08:50:53Astghik
2013-06-25 14:58:472013-06-25 16:11:24
Evelina
2013-06-25 20:58:27Mer..
2013-06-25 18:41:35fun of Ian Somerhalder
2013-06-27 11:12:36Suren2013
2013-06-27 16:06:58#NC Evelina
2013-10-08 22:28:21