Copy SMS

Հիմարաց հիմար

Հիմարաց հիմար - չարություն, հիմար, մարդիկ

Դարաշրջան,երբ գերիշխում է փողը,նյութականը,մարդիկ կախված են ինչ-որ իրերից ու համարում են դա ճիշտ,քանզի կյանքը փոխվել է: Պետք չէ հավատալ մարդկանց, բոլորն էլ մի օր խաբում են: Այսպես են խոսում մարդիկ,ովքեր չարացած են կյանքի հանդեպ,նրանց մեջ կա չգիտակցված չարություն,կորսված հավատ: Երբ կորցնում ես հավատդ,դառնում ես չար,չես վստահում մարդկանց: Իմ կարծիքով այս մարդիկ թույլ են,քանի որ կյանքի խոչընդոտներին բախվելիս վախեցել են ու կորցրել հավատը: Ըստ իս, ամենից ուժեղները միամիտ ու հիմարիկ մարդիկ են, որոնք անկախ ամեն ինչից շարունակում են վստահել,հավատալ,որ մարդկային արժեքներ ապրում են անգամ ամենաստոր ու դաժան մարդկանց մեջ: Անվանեք ինձ հիմարաց հիմար,բայց ես միևնույն է հավատալու եմ, որ մարդիկ օժտված են բոլոր հատկանիշներով էլ,պարզապես դրանց հարաբերակցությունն է միշտ տարբեր:Ես հավատում եմ,որ մարդիկ կարող են փոխվել,իհարկե նրանք չեն փոխվում,փոխվում է հարաբերակցությունը:Ոչ մեկի դեռ չի հաջողվել ջնջել հավատս,ոչ մեկ իմ մեջ չի կարողացել ցանել չարության սերմեր,ես չեմ կարող չար լինել,չեմ կարող չհավատալ մարդկանց,հիշել բացասականը հավերժ: Գուցե մի քիչ բարդ եմ, կամ գուցե հիմար,բայց ես այսպիսին եմ,փոխվել բնավ չեմ ցանկանում,քանզի ոչ մեկին վատություն չեմ անում այսպիսին լինելով:


8

20

929

  • Անդունդ
    2013-06-26 23:25:27
    ­
    • Viktorya
      2013-06-27 00:06:51
      այսինքն՞
  • Mariam95(MAP)
    2013-06-27 08:01:00
    Ձեզ պես ,,հիմարաց հիմարները,, շատ քիչ են, Ձեր նմանները պայքարող են ու կպայքարեն մինչև վերջ,,,,,, հիանալի էր (ծաղիկ)
    • Viktorya
      2013-06-27 12:08:19
      շնորհակալություն (ծաղիկ)
  • Astghik
    2013-06-27 08:09:47
    (բռավո) (բռավո) (բռավո) լավ է, որ մարդու մեջ հավատը չի կորրում, : (լավ) (լավ) (լավ) բայց չարանալ դիմացինի հանդեպ երբեմն պետք է որ ցավն զգա ու դադարի ցավեցնել քեզ և ուրիշներին
    • Viktorya
      2013-06-27 12:08:53
      միգուցե ուղղակի ինձ մոտ դա չի ստացվում (լուսնաքայլ)
  • (ړײ)ツ Nare(k) ツ(ړײ)
    2013-06-27 08:30:11
    (լավչեմ)
  • (ړײ)ツ Nare(k) ツ(ړײ)
    2013-06-27 08:30:18
    :(
  • Normal is boring ∞
    2013-06-27 12:11:51
    ճիշտ է....մարդկանց հանեպ պետք չէ չարանալ,բայց պետք էլ չէ ամեն մեկին վստահել...ՇԱՀ....ուրիշ ոչինչ չկա....կամ էլ կա,բայց նկատել է պետք....լավ պոստ էր
    • Viktorya
      2013-06-27 12:13:25
      մերսի,բայց այդ շահն է,որ հետևից այդպես էլ չեմ կարողանում գնալ (ծաղիկ)
      • Normal is boring ∞
        2013-06-27 12:15:04
        գիտեմ....հասկանում եմ....բայց հավատացեք,որ մարդիկ հաճախ Ձեր աչքերին նայելով այնպես են սուտ ասւոմ,որ նույնիսկ չես էլ կարող մի պահ կասկածել,վստահեք,բայց ոչ ամեն մեկին....
      • Viktorya
        2013-06-27 12:19:33
        չէ ես ամեն մեկին չեմ վստահում ուղղակի հավատում եմ որ մարդիկ կարող են փոխվել
      • Normal is boring ∞
        2013-06-27 12:21:27
        կարող են փոխել իրենց բնավորությունը,բայց ոչ էությունը.....բոլորի մեջ էլ բարությունը կա,բայց շատերի մոտ այն քնած է
      • Viktorya
        2013-06-27 12:25:51
        իսկ ես հավատում եմ որ այն կարթնանա
      • Normal is boring ∞
        2013-06-27 12:27:00
        ովքեր կուզեն արթնացնել ,այո՛
      • Viktorya
        2013-06-27 13:01:07
        (լավ) (լավ) (լավ)
  • Knarik
    2013-06-27 12:21:57
    Մի բան ասե՞մ. ես տենց մարդկանցից ինչքան կարողանում եմ,հեռու եմ ինձ պահում,ահավորա իրանց հետ, կայքնից դծգոհ ու հոռետես մարդկանց շփվելը զուրա,մանավանդ՝ էն դեպքում,երբ զգում ես,որ իրանց անհնարա փոխել...... (ուրախ) (լավ)
    • Knarik
      2013-06-27 12:22:52
      Սխալները անտեսել !
      • Viktorya
        2013-06-27 12:25:26
        ես էլ եմ նույնը փորձում (լավ)
      • Knarik
        2013-06-27 13:05:17
        (լավ) Ճիշտը էդա (խփո) (ուրախ)