Copy SMS

Ամեն ինչ կփոխվի

Ամեն ինչ կփոխվի - ser, nkarner, aforizmner gexecik,



Այսօր տխուր եմ... կամ էլ ուրախ: Ոչ ոք չգիտի: Ոչ ոք չի էլ իմանա:Այսօր սպասում էի... Չգիտեմ ինչին... կամ ում... Միգուցե ինչ-որ մեկի զանգին: Կամ էլ երեկվա անձրևին, որ խոստացավ նորից գալ, ու ստեց: Գնաց ուրիշի սիրտը հանգստացնի: Բայց ոչ իմը: Ինչ նման է այդ անձրևը քեզ. երկուսդ էլ դավաճան էք:
Տարիներ են անցել: Բայց հիշում եմ այդ ամառվա անձրևը, որն այդպես էլ չփոխվեց: Նույն ջերմ, աղմկոտ ու դավաճան անձրևը: Իսկ դու՞: Գիտեմ, որ դու էլ չես փոխվել: Չնայած դա արդեն կարևոր չէ... Կարևորը, որ ես եմ փոխվել:
Այսօր սպասում էի, չգիտեմ ինչին... կամ ում... Համենայն դեպս ոչ ոք չեկավ, ու ոչ մեկ չզանգեց: Բայց արդեն տխուր չեմ, ոչ էլ ուրախ: Պարզապես դեռ սպասում եմ... Մի օր էլ կդադարեմ սպասել, կդադարեմ հիշել ու այդ ժամանակ կսկսեմ ԱՊՐԵԼ:Ամեն ինչ կփոխվի - ser, nkarner, aforizmner gexecik,

7

2

1321

  • 2013-06-27 18:46:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
    2013-06-27 20:49:52
    Կամ էլ երեկվա անձրևին, որ խոստացավ նորից գալ, ու ստեց: Գնաց ուրիշի սիրտը հանգստացնի: Բայց ոչ իմը: Ինչ նման է այդ անձրևը քեզ. երկուսդ էլ դավաճան էք: (լավ) (լավ) (լավ) (լավ)