Copy SMS

Գրառում


Գրառում - Գրառում,  հետաքրքիր

Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցրել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող ու անզգույշ:


Գրառում - Գրառում,  հետաքրքիր 

Մարդիկ մեռնում են միայն այն ժամանակ, երբ հոգնում են...

Ես գիտեի, որ քարերն էլ հիշողություն չունեն՝ ինչպես մարդիկ, և ինձ շուտ կմոռանան...

Հոգնել էի այս մթությունից , լույսերց, ամեն ինչից, իսկ նա սպասում էր: Ես հետո, արդեն հողի տակ, շատ ափսոսացի, որ նրան չեմ ասել այն բառերը, որ նրանն էին, բայց ուշ էր արդեն:

Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. ,, Մի՛ կորցնեք, մարդի՛կ,, :  Այս տողերը նրա համար էին, որին սիրում էի և որին չգտա: Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքւոմ միշտ կորցնում եք հենց ամենաթանկը:


Գրառում - Գրառում,  հետաքրքիր

Ես ջրում եմ քո ծաղիկները: Ծաղիները պատշգամբում էին, դու չես տարել քո սենյակ, այտեղ արև չկա. իրերը շատ են: Ու ես ջում եմ ծաղիկները: Առաջ ես միշտ բարկանում էի, երբ ասում էիր ջրիր ծաղիկները: Ինձ թվում էր դա կնոջ գործ է, և դու պարզապես ուզում ես ինձ նվաստացնել: Բայց երբ ծաղիկները մնացին պատշգամբում, ես սկսեցի ջրել, նույնիսկ օրը մի քանի անգամ(գուցե այդ վնա՞ս է): Ծաղիկները պահարն չեն: Նրանք մի քիչ նման են երեխաներին, որոնք ինչ-որ բան զգում են այնուամենայնիվ: Եվ չգիտեն ինչ անել:
Իսկ ծաղիկները լուռ են:
Ինչպես իմ որդին:
Ծաղիկների լռությունն իմ հորինածն է, քանի որ ծաղիկները ե՞րբ են խոսել: Դրա համար էլ հարկավոր չէ, որ մեկնումեկը պատասխան տա ծաղիկների լռության համար:
Իսկ ո՞վ պատասխան կտա իմ որդու լռության համար:


Գրառում - Գրառում,  հետաքրքիր

Գրառում - Գրառում,  հետաքրքիր

Նա փակել էր աչքերը, որովհետև այդպես հնարարվոր էր հրդեհ հորինել, բաց աչքերը խանգարում էին: Նա նման էր դիակի, որ միայն հինգ րոպեով դուրս էր եկել շիրմաքարի տակից. և մարդիկ գոռացին.
--Լռիր, մեռել:
Ծերուկը իրքո լռեց, փակ աչքերով նայեց մարդկանց, ձեռքից ցած գցեց շեփորը, որը զնգաց ժանգոտ ու խեղճ: Նա չտեսավ, բայց լսեց մարդկանց: Հետո փլվեց հատակին ու մեռավ: Երևի պարզապես մոռացել էր մեռնել:
Հիշեցրին: Հիշեց: Մեռավ:

30

28

1835

  • օօօօօօօ...դզեց (բռավո) (բռավո) (բռավո)
  • ✔ℒყυdA ✔copypaste.am✔
    2013-06-27 13:07:34
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Elka
    2013-06-27 13:07:48
    հրաշալի էր ուղղակի Մարիամ ջան (բռավո)
  • MrUtIk
    2013-06-27 13:08:26
    (լավ)
  • Liushik))
    2013-06-27 13:10:27
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) բռավոոոո,,,Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցրել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող ու անզգույշ: (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (գինի) (գինի) (գինի)
  • Էլմիրա ✔
    2013-06-27 13:12:02
    իսկապես շատ հիանալի էր, շատ ազդեցիկ,,,իսկ հեղինակային է՞
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-06-27 13:12:12
    շատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Nora
    2013-06-27 13:12:40
    մեկնաբանություն
  • ......
    2013-06-27 13:13:41
    Մինչև վերջին հասնելը մի քանի հատված էի առանձնացրել,իսկ վերջինը կարդալուց հետո...,,,,,,,,շատ լավն էր,,ամեն ինչ լավ էր,,,,,,,,,,անպայման կկարդամ էդ գիրքը.............
  • Knarik
    2013-06-27 13:14:08
    Մար,իսկ որտեղի՞ց ես գրվածները քաղել,ընտիր էին :) ......Ես գիտեի, որ քարերն էլ հիշողություն չունեն՝ ինչպես մարդիկ, և ինձ շուտ կմոռանան...-շատ ծանոթ խոսքեր են (խփո)
    • ......
      2013-06-27 13:18:54
      իրա կարդացած գրքից,,,կգնաս գրադարան,կասես՝ քոփիի Մարի կարդացած գիրքը տվեք,կիմանան................
      • Knarik
        2013-06-27 13:50:14
        Եղավ,նումա՝ գրադարանի հասցեն էլ իմանամ ,ու,..... (լուսնաքայլ) (ուրախ)
      • Knarik
        2013-06-27 13:50:28
        մնումա, ու....
      • ......
        2013-06-27 17:00:15
        ու... գնաս և չգտնես :Պ
      • Knarik
        2013-06-27 17:04:27
        Աչքիս կարդացել եմ (ախ)
  • PoNcHoNa
    2013-06-27 13:18:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ԱՆԻ
    2013-06-27 13:26:25
    հուզվեցի ուղակի ապրես շատ Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. ,, Մի՛ կորցնեք, մարդի՛կ,, : Այս տողերը նրա համար էին, որին սիրում էի և որին չգտա: Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքւոմ միշտ կորցնում եք հենց ամենաթանկը: (ծաղիկ)
  • Մար հինալի էր.ապրես խելոքս (բռավո)
  • 2013-06-27 13:31:13
    օօօօօօ սիրելիս հիասքանչ էր ինձ շատ դուր եկավ
  • rikars
    2013-06-27 13:53:03
    ինձ հենց կոմ չպատասխանելը դուր եկավ (լավ)
  • Mariam95(MAP)
    2013-06-28 14:34:30
    Շնորհակալ եմ բոլորից
  • Lucifer 3=(
    2013-07-02 20:00:33
    շրշել ասիր ու պրծար ՞ .................հրաշքա
  • Smile ♥
    2013-07-12 10:08:55
    ուղակի հուզվեցի խոսքերն ավելորդեն :'( :'( :'( :( :(
    • Mariam95(MAP)
      2013-07-12 10:10:24
      :) :)
      • Smile ♥
        2013-07-12 10:10:49
        (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • S.O.A.D.
    2013-08-08 13:50:35
    Մարդիկ մեռնում են միայն այն ժամանակ, երբ հոգնում են......................կյանքւոմ միշտ կորցնում եք հենց ամենաթանկը:.................. խոսքեր չունեմ հիանալի էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ஐ ViTaMiNcHiK ஐ
    2013-08-20 15:14:41
    vonc em siruuum,es girq@ apreeeeeeeeeeeees (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :)
  • Normal is boring
    2013-08-21 19:11:35
    Ես գիտեի, որ քարերն էլ հիշողություն չունեն՝ ինչպես մարդիկ, և ինձ շուտ կմոռանան.............առանց մեկնաբանության