Copy SMS

Միստիկ պատմություններ (Մաս 9)

Միստիկ պատմություններ (Մաս 9) - սարսափ, միստիկա, իրական


                   Դու չար մարդ ես


Դեպքը տեղի է ունեցել ընդամենը 10 օր առաջ: Ես սովորականի պես վիճեցի ընտանիքիս անդամների հետ և դուրս վազեցի, նստեցի մեքենաս և գնացի ընկերներիս մոտ: Նրանց հետ խոսակցությունը նույնպես չստացվեց, մի տեսակ սառնություն էի զգում բոլորի հանդեպ, նրանց հետ նույնպես վիճեցի և հեռացա: Մի փոքր առաջ գնալով սրճարաններից մեկում տեսա ընկերուհուս, ում կյանքիցս շատ էի սիրում: Տեսա, ցանկացա մոտենալ, միգուցե նա ինձ կարող էր օգնել արդեն երկու ժամ էր չէի խոսել նրա հետ, սակայն նա մենակ չէր: Այո նրան ընկերակցելու եկավ մի տղա, որին ես չէի էլ ճանաչում, նրանք համբուրվեցին և նստեցին բան խմելու: Ես նստեցի մեքենան և սկսեցի ուղղակի արագ վարել: Ես չէի մտածում, թե ուր եմ գնում, ուղղակի սլանում էի առաջ: Օրը մռայլ էր, անձրևով: Ժամը 23:30 էր և ես դեռ գնում էի, չգիտեմ էլ թե ուր: Դրսում մառախուղ էր, այնպիսի մառախուղ, որ 2 մետր հեռավորության վրա ոչինչ հնարավոր չէր տեսնել: Մեքենայի արագությունն արդեն բավականին ժամանակ էր չէր իջնում 100կմ/ժ արագությունից: Ինձ միայն ուղղություն էին ցույց տալիս ճամպեզրին տեղադրած փոքրիկ շողքերը, որոնք լուսավորվում էին մեքենայի լույսերից: Արդեն վաղուց դուրս էի եկել քաղաքից: Թե որտեղ էի, դա ես չգիտեի, սակայն այնտեղ ոչ լուսավորություն կար, ոչ էլ ըստ իս բնակելի շինություններ, քանի որ արդեն երկար ժամանակ էր, ինչ չէի տեսել տուն, որտեղ լույս վառվեր: Հանկարծ որտեղից որտեղ մեքենայիս առաջ դուրս եկավ մի սև շուն: ես իսկույն սեղմեցի արգելակը, մեքենան մի քանի պտույտ կատարեց փողոցի թաց ասֆալտի վրա և կանգնեց մայթեզրին: Շունը մի քանի վայրկյան կարմիր աչքերով նայեց ինձ վրա և շարունակեց իր ճանապարհը: Ես իջա մեքենայից և նկատեցի, որ իմ առաջ մի հսկա պատ էր, որի վրա էլ ես գնում էի, եթե չհայտնվեր այդ արարածը: Մեքենայով մտա ճամփի կողքին գտնվող բաց դաշտը որից այն կողմ կարծես անտառ էր: Շուրջս ոչինչ չկար, միայն մթություն ու լռություն: Ես հանգիստ գնացի այդ դաշտ, կանգնեցրի մեքենան, իջեցրի նստարանը և սկսեցի ծխել: Հանկարծ ինձ սկսեց պատել այնպիսի զգացողություն, որ ես մեքենայում մենակ չեմ: Որևէ մեկի շնչի ձայնն էի լսում, հետո մեքենայում տիրես մի անսովոր սառնություն, ես կարծես մրսում էի: Մի քանի րոպե անց այդ ամենն անհետացավ և ամեն ինչ սովորականի նման էր: Ես բացեցի պատուհանը, որպեսզի դուրս նետեմ ծխախոտի մնացորդը և հանկարծ… Եվ հանկարծ պատուհանի առջև հայտնվեց մի տատիկ' սև քուրքով, կարմիր գլխարկով, սև երկարաճիտ կոշիկներով: Նրա բերանում նույնիսկ պրոթեզ չկար, կանգնած էր բարի դեմքով և նայում էր ինձ: Երբ դեն նետեցի ծխախոտը այդ կինն ասաց.
-Տղա ջան ինձ արևածաղիկ կտա՞ս, թեկուզ ընկույզ, թեկուզ պնդուկ, մի բան տուր ծամեմ էլի տղա ջան…
Այդ ժամանակ ես ասացի.
-Էէէ տատի ժամին նայել ե՞ս, ավելի լավ է գնաս ու քնես մարդկանց այդ մութ վայրերում վախեցնելու փոխարեն
Այդ պահին կնոջ դեմքը մռայլվեց, սակայն դա նման չէր բարկացած մարդու դեմքի, նա կարծես հրեշ լիներ և պատուհանից ձեռքերը ներս մտցնելով բռնեց կոկորդիցս ասաց.
-Դու չար մարդ ես, չար… Ես քեզանից ընդամենը մի արևածաղիկ ուզեցի, ընդամենը մի, իսկ դու չտվեցիր:
Եվ նորից շուրջս սկսեց տիրել այն սառնությունը, ինչը մի քանի րոպե առաջ էր: Ես ցանկանում էի ազատվել, սակայն ոչինչ անել չէի կարողանում, ձեռքեր ու ոտքերս կարծես քարացած լինեին: Նա ամուր բռնել էր կոկորդիցս և ինձ խեղդելով ասում էր, որ ես վատ մարդ եմ վատը… Մի կերպ ազատվելով ես կարողացա գործի դնել շարժիչը և իսկույն հեռացա այդ խորհրդդավոր վայրից: Ես մեքենան վարում էի ավելի քան 180կմ/ժամ արագությամբ, սակայն այդ սառնությունն ու շունչը կարծես կողքիս լիներ: Ես տուն հասա լուսադեմին, ամբողջովին գունատ, ողջ մարմինս դողում էր: Լոգանք ընդունելուց հետո անմիջապես պառկեցի և քնեցի: Երբ արդնացա, զգացի որ ինձ շատ թույլ եմ զգում չհաշված այն, որ ամբողջ երազումս այդ կինն ինձ ասում էր, որ ես չար մարդ եմ… Ես գնացի բժշկի, բժիշկը հետազոտեց ինձ և ասաց, որ ես կոկորդի անբուժելի հիվանդությամբ եմ վարակվել և որ ինձանից անպակաս է լինելու հազը, ջերմությունն ու թուլությունը: Անընդհատ հազում էի և մրսում ու ամեն գիշեր տեսնում եմ այդ հրեշային կնոջը, որն ինձանից ընկույզ կամ արևածաղիկ է ուզում: Սակայն այս պատմության ամենադաժան բանն այն է, որ ես չգիտեմ, թե ինչ է լինելու իմ հետ հետո…
-
27

107

2302

  • Fabolous =)
    2013-06-27 16:08:27
    վատ մարդ չի քձիբա ..... համ էլ խեղջ տղեն ընդամենը մի արևածաղիկ չի տվել..սաղ կյանքը տառապումա ..հիմա ովա վատը ինքը թե էտ տատին ՞
  • Normal is boring ∞
    2013-06-27 16:11:10
    շատ լավն էր....շատ....բայց խի էր մի հատ? (խփո)
  • 2013-06-27 16:25:03
    Դու՞ ես գրել (:| (:|
  • Lian
    2013-06-27 17:04:37
    :) կրկին միստիկ պատմություն :) ապրես
  • AnUl♥
    2013-06-27 18:30:56
    շատտտտտ լավն էրրրրրրրր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Kima♥
    2013-06-27 18:35:18
    ինչ լավնեեեր (խփո) :)
  • A )
    2013-06-27 18:37:35
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • Miss Devil
    2013-06-27 22:55:52
    սպսված պոստ :) :) :) :) (լավ) (լավ) (լավ)
  • sssooo
    2013-06-27 23:03:26
    հեղինակայինա ես պատմությունը
  • Maria
    2013-06-27 23:10:54
    Shat hetaqrqir er (լավ)
  • Խաչատրյան
    2013-06-28 10:31:04
    սիրում եմ սենց պոստեր (խփո) ապրես լավներ (բռավո) (բռավո) (խոնարհվել)
  • PoNcHoNa
    2013-06-28 10:42:20
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • Nora
    2013-07-02 18:21:52
    դուել վերադարձար (լավ) պոստդ լավն էր
  • ✵YoUnG BoY ✵
    2014-01-04 06:16:22
    (լավ) (լավ)