Մտքեր..
Չեմ ուզում մահանալ, առանց իմանալու, թե ինչի եմ ապրել...
Երբեմն ես այնքան եմ ափսոսում, որ այդքան թանկ բառերը այդքան անարժան մարդկանց եմ ասել..
Երանի քեզ փոքրիկ,որ միշտ սիրածտ մարդու գրկում ես ...
Երեխաներին կուռքեր մի դարձրեք երբ նրանք մեծանան զոհեր կպահանջեն..
Լավ ընկեր ունենալը պարտադիր է, քանի որ նրանք մեր կյանքի մի մասն են...
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում...
Մանուկների պարզությունը երևում է նույնիսկ նրանց աչքերում....
Պատահում է. նայում ես մարդու դեմքին ու գլխումդ վազող տողի պես այս միտքն է գնում. ''ինչպես եմ քեզ սիրում''...
Եղեք բարի... Մի օր էլ դուք կզգաք բարության կարիք....
Յուրաքանչյուր կորուստ մեր հոգում սպի է թողնում, բայց ավելի ուժեղ է դարձնում մեզ...
Բոլորն էլ կարող են սիրել,երբ ամեն ինչ լավ է...բայց միայն եզակիներն են սիրում չնայած ամեն ինչի...
Ամենամեծ վախը ,դառնալ ավելորդ այն մարդու կյանքում,ով քեզ համար իրոք թանկ է...
Ես ավելի լավ է մենակ մնամ , քան թե թակեմ այն մարդու դուռը, որտեղ ինձ չէին սպասում . .
Հեշտ է թաքցնել ատելությունը, ավելի դժվար սերը, իսկ ամենից ավելի դժվար անտարբերությունը...
Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց ,ուրախացեք, որ դուք կյանք ունեք...
Պատահական չէ որ կյանքը դեմս այս ուղին է խաչել կամ որ քրիստոնեա եմ պիտի խաչը պաչեմ այլ ոչ մուսուլման ճակատս քսելով գետնին լացեմ...
Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու...
Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի..
Ազնիվ մարդիկ միշտ մի վատ ստորություն ունեն ամոթահար աչքերը խոնարհել լպիրշ ու անպատկառ ստորության առջև...
Շատ հույսեր , որոնք արդարանում են , հաճախ վերածվում են թունավոր նետերի մեզ համար..
Նա, ով ամեն ինչ թողնում է պատահականության կամքին, իր կյանքը վեր է ածում վիճակախաղի....
Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է...
Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել..
Րոպեական բավականությունը հաճախ երկարատև տառապանքների պատճառ է լինում..
Չպետք է վիրավորել նրանցից, ովքեր մեզանից թաքցնում են ճշմարտությունը, քանի որ ինքներս էլ հաճախ մեզանից թաքցնում ենք այն..
Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է..
Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները....
Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից...
Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ...
Nora
2013-06-28 09:40:46Evelina
2013-06-28 09:41:31Nora
2013-06-28 09:42:19,,,,,,,,,,
2013-06-28 10:45:02Evelina
2013-06-28 12:36:16Barcaի հավերժ ֆանատուհի
2013-06-28 10:50:27Evelina
2013-06-28 12:36:00ՎԱՐԴ
2013-06-28 11:08:44Evelina
2013-06-28 12:35:51MrUtIk
2013-06-28 11:10:28Evelina
2013-06-28 12:35:30...mariam...
2013-06-28 11:27:24Evelina
2013-06-28 12:35:13Suren2013
2013-06-28 11:42:51Evelina
2013-06-28 12:35:00077-80-72-80 Davit
2013-06-28 12:08:09Evelina
2013-06-28 12:34:45Lian
2013-06-28 15:10:10Evelina
2013-06-28 18:32:11