Copy SMS

Ներիր ինձ, իմ հրեշտակ...

Ներիր ինձ, իմ հրեշտակ... - ser, nkarner, aforizmner gexecik,

...Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում թռչունների պես, որովհետև նրանք թևեր չունեն՞...ո՜չ, թևերը մարդուն վեր չեն հանի: Ինչպե՞ս կարող է թռչել մի արարած, ով սովոր է սողալու, ինչպե՞ս կարող է թռչունի պես երկնքում ճախրել մի արարած, ով ընդունակ է սպանել իր նմանին,  նվաստացնել, ծաղրել, ստել,  կողոպտել, պատերազմել, ավերել, քանդել...Ոչ, մարդիկ չեն կարող թռչել, թևեր ունենալը հատուկ է միայն ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ...Իսկ հրեշտակներին մարդիկ չեն նկատում...առօրյա մռայլության ու գորշության մեջ չեն նկատում նրանց լուսավոր դեմքերը, չեն նկատում ճերմակ-ճերմակ թևերը, որոնք նրանք փռում են իրենց սիրելի մարդու վրա ու պաշտպանում նրան չար հայացքներից...մարդիկ չեն նկատում հրեշտակներին, իսկ հրեշտակները չեն նեղանում դրանից, նրանք կուչ են գալիս մարդկանց անտարբերությունից ու խնամքով թաքցնում թևերը, թևերը, որոնց վրա մարդիկ կանգնում են իրենց կեղտոտ ոտքերով...իսկ նրանք չեն նեղանում, միայն վախենում են ցավից, որ մարդիկ պատճառում են իրենց...

Մենք մտածում ենք նրանք մեզանից մեկն են, հասարակ, սովորական մեկը, հազարից մեկը...Իսկ նա ՍԻՐՈՒՄ է...Նա քեզ է տալիս իր կյանքի ամենթանկը` իր ՍԵՐԸ, անմնացորդ, մաքուր, անսահման...նայիր մի փոքր ավելի ուշադիր և կտեսնես` ինչպես է նա իր ճերմակ թևերը քո վրա փռում, նայիր ուշադիր ու կտեսնես դրանց ճերմակությունը, կզգաս նրա ջերմությունն ու հոգատարությունը...Մեզ շրջապատող հարյուրավոր մարդկանց մեջ մենք չենք նկատում մեր հրեշտակներին, իսկ նրանք ապրում են մեր կողքին, քայլում  մեր կողքով: Հնարավոր է հենց այս պահին ձեր կողքին է  ձեր հրեշտակը, իսկ դուք՞, դուք մի հայացք նետելով նրա վրա, անցնում եք անտարբեր ու մոռանում այդ լուսավոր աչքերը...Իսկ հրեշտակները սովորել են, որ մարդիկ իրենց չեն նկատում: Նրանք մեզ են նվիրվում անմնացորդ` մոռանալով, որ իրենք էլ են «մահկանացու», նրանք մեռնում են, երբ մեռնում է ՍԵՐԸ...իսկ անպատասխան սերը վաղ թե ուշ մեռնում է...


Մենք` ՄԱՐԴ կոչվող արարածներս, սովոր ենք մեր անսիրտ ու անհոգի արարքներով ու անտարբերությամբ սպանել դիմացինի սերը: Շատ ժամանակ մենք ինքներս էլ չենք գիտակցում դա, երևի կյանքն է մեղավոր (իսկ մեղավորը միշտ էլ կյանքն է...): Մենք սովոր ենք, որ մեզ աստվածացնեն, սիրեն, պաշտեն, նվիրվեն, իդելական համարեն, անսխալ` դրա դիմաց ոչինչ չտալով, չէ որ ասում են` մարդիկ սիրում են նրանց, ովքեր իրենց չեն սիրում, և մերժում են իրենց սիրողների սերը...

Շատ վաղուց, այնքան վաղուց, որ անգամ թվում է նախորդ կյանքում, ես հանդիպել էի իմ հրեշտակին...ես ճանաչել էի նրան` իմ հրեշտակին, նրա պայծառ դեմքը ու սիրով լի աչքերը...իսկ մենք սիրում ենք ոչինչ չտալով ամեն ինչ ստանալ...

Հիմա ես  ներողություն եմ խնդրում իմ հրեշտակից, ներողություն խնդրում, չգնահատելու,  չնկատելու, ու ճերմակ թևերի վրայով քայլելու համար...Հիմա, երբ ես հասկացել եմ, որ հրեշտակները երկնքում չեն, նրանք մեր կողքին են ապրում, էլ չկա իմ հրեշտակը, որովհետև նրանք էլ մահկանացու և մեռնում են, երբ մեռնում է սերը...
Ներիր ինձ, իմ հրեշտակ...





6

7

1246