Copy SMS

երջանկություն կոչվածը

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ

երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


Հաճախ հարցնում են - թե որն է իրական երջանկությունը? մեքենա? հարստություն? բարձրունքներ? սեր? ...


Իսկ ես մտածում եմ իրական երջանկությունը ԴՈՒ ես , այո հենց դու... Իրական երջանկությունը` սիրել և սիրված լինելն է : Քեզ հետ ես մոռանում եմ ամեն ինչ, ցավ և տխրություն և լցվում տարօրինակ մի զգացումով: 

երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


Փոխվում է աշխարհը իմ աչքին: Ես ցանկանում եմ ճախրել վեր և վեր երջանկությունից,  ժամանակս թռչում է ու ես հասկանում եմ, որ միակ երջանկություն կոչվածը` Դու ես...

երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


Ինչպես կասեր Պարույր Սևակը 


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում…


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում…


Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…

երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


Ուզում եմ ասել, բարձրաձայն բղավել թե որքան եմ քեզ սիրում, այդ զգացմունքը որ խեղդում է ինձ: Հասցնում ինձ խելագառության դա ՍԵՐն է, որն ինձ պատճառում է և երջանկություն և տխրություն:


երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն Երբ իմ կողքին ես միակ ընկերս երջանկություն է 

երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


Հրաժեշտ տալիս և քեզ հետ տանում իմ երջանկությունը 


երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


Թողնելով ինձ տխրություն 


երջանկություն կոչվածը - երջանկություն, սեր, հաջողություն


ՄՆԱ իմ հետ, իմ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ....

11

17

1676

  • fisik
    2013-07-02 11:05:30
    Հեղինակային՞ :O :O :O (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Astghik
    2013-07-02 11:06:51
    այոոոոոոոոոոոոոոո :) :) :)
  • :) ոնց եմ քեզ հասկանումմմմ :) լավն ա գրառումը շատ (ծաղիկ)
    • Astghik
      2013-07-02 11:18:48
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) մերսի :) :) :)
  • 2013-07-02 11:33:12
    Բարձունք ոչ թե բարձրունք
    • Astghik
      2013-07-02 12:41:33
      մերսի , բայց արդեն ուշ է ուղղել չեմ կարող :(
  • SARA
    2013-07-02 12:08:40
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
    2013-07-02 13:12:25
    ապրես լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Astghik
      2013-07-02 13:17:58
      :) :) :)
  • sssooo
    2013-07-02 13:44:28
    ապրես լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
    • Astghik
      2013-07-02 13:46:29
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) մերսի երչբեմն ցանկություն է առաջանում մտքերս գրի առնել :)
  • NARE
    2013-07-02 16:50:15
    (լավ) (լավ) (լավ)
    • Astghik
      2013-07-03 18:08:25
      :) :) :)
  • ♥ԱՆԻ♥
    2013-07-02 21:17:07
    այո իսկապես հեղինակային (լավ)
  • Astghik
    2013-07-07 10:07:07
    Այո Անի ջան :) :) :)