Բանաստեղծություններ սիրո մասին...
Ինձնից մի տար իմ ունեցած վերջին շունչը,
վերջին շնչիս խուլ հոքոցը. ինձնից մի տար:
Ինձնից մի տար իմ ունեցած միակ սիրտը,
միակ սրտիս վեչջին զարկը.
Ես խնդրում եմ ինձնից մի տար:
Սերն ու կարոտը գույներ են երկու ,
Երկու թաց աչքեր` երկինք պարզված ,
Երկու խենթեր են` մոլորված հեռվում ,
Գտնելու համար` իրար ձեռք մեկնած ...
Սերն ու կարոտը տառապում են լուռ ,
Ապրում են կարծես մեկմեկու համար ,
Արբենում հաճախ մի խենթ տեսիլքով ,
Հաճախ են փարվում հուշերին անանց ...
Սերն ու կարոտը չեն հասնում իրար ,
Տենչում են միմյանց, բայց...մնում օտար ,
Անվերջ է միայն երազի ճամփան ,
Որի թևերին ճախրում են նրանք:
Զարթոնքի նման բողբոջ ես տալիս,
Փթթում ես,ուռչում,ու ինձ բորբոքում,
Ու ես քաշվելով մութ հեռու անկյուն,
Անփոփված սրտիս գիրքն եմ բաց անում:
Սիրտն իմ այսօր կարծես տխուր է,
Միտքն իմ այսօր կարծես աղոտ է,
Չեմ տեսել ես քեզ երկար ժամանակ,
Այստեղ սպասում եմ ես քեզ միայնակ,
Չգիտեմ կգաս,թե դու արդեն մոռացել ես ինձ,
Չգիտեմ սիրում ես,թե դու արդեն ատում ես ինձ,
Չգիտեմ Աստված իմ թե ինչ մտածեմ,
Միգուցե դու ինձ երբեք չես սիրել,
Միգուցե կարծել ես թե ես անկեղծ չեմ,
Միգուցե կարծել ես թե քեզ եմ խաբել,
Բայց ո'չ սիրելիս,դու իմացիր միշտ,
Որ քեզ սիրել եմ ու կսիրեմ ընդմիշտ...
Tina G.
2013-07-03 01:11:58NARE
2013-07-03 08:49:13Mer..
2013-07-03 08:57:14H♥
2013-07-04 21:04:37Անգին
2019-03-05 11:18:29