Copy SMS

Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ  - բա, նա, ստեղծու, թյուն


Վերջին սփոփանք


Իմ տված ցավից
Դու լաց ես լինում,
Իսկ ես` ամոթի՛ց`
Տաք-պաղ քրտնում եմ:


Ի՜նչ ասեմ հիմա:
Գեթ մխիթարվի՛ր,
Որ նույն համն ունեն
Քրտինք ու արցունք…        


Պարույր Սևակ


Բանաստեղծություններ  - բա, նա, ստեղծու, թյուն


Մենության խավար


Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…


Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։


Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։


Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…                        


 Վահան Տերյան

Բանաստեղծություններ  - բա, նա, ստեղծու, թյուն


ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։


Համո Սահյան

12

29

1655

  • Suren2013
    2013-07-02 14:43:04
    ...Պոստը հավանեցի, լավն էր (բռավո) (բռավո) (բռավո)...
    • Astghik
      2013-07-02 14:43:51
      մերսի :) :) :)
  • sssooo
    2013-07-02 14:44:40
    (բռավո) (բռավո) լավ բանաստեղծություններ են
    • Astghik
      2013-07-02 14:45:24
      մանավանդ Համո Սահյանինը չէ՞ :)
  • վերջինն էն բանաստեղծություններիցա, որ կարդալիս սրտիս աշխատանքն արագանումա....................................
    • Astghik
      2013-07-02 14:47:41
      ես Պարույր Սևակի բանաստեղծություններնեմ շատ հավանում, բայց Համո Սահյանի այս գրածը շատ դուրս եկավ :)
      • :) հա,,,,Սևակի գրածներից հատկապես Նամակ-ն եմ սիրում,,,,,
      • Astghik
        2013-07-02 14:51:22
        կոմենտով գրի կարդանք (ծաղիկ)
      • Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. «Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը...» Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. «Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)...» Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. «Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու ...» :)
      • Astghik
        2013-07-02 22:05:36
        գիտեի ես ուղղակի վերնագիրը շփոթեցրեց. ապրես հաճույքով կարդացի կրկին (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥ԱՆԻ♥
    2013-07-02 14:47:39
    Տերյան ես շատ եմ սիրում շատ ապրես Աստղ ջան լավնա պոստտ (ուռա)
    • Astghik
      2013-07-02 14:48:18
      :) :) :) մերսիներ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Normal is boring ∞
    2013-07-02 14:53:02
    վերջին բանաստեղծությունը շատ եմ սիրում :)
    • Astghik
      2013-07-02 22:05:59
      ինձ էլ շատ դուր եկավ :)
  • Machok
    2013-07-02 15:22:13
    երեք բանաստեղծներին էլ շատ եմ սիրում, (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ մի անգամ Հավերժաբար դու գտար… ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
    • sssooo
      2013-07-02 15:23:14
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավն էր գրածտ
    • Astghik
      2013-07-02 22:06:26
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • JokerGirl
    2013-07-02 15:43:57
    լավն էր ապրես (բռավո) բայց են առաջի նկարին նայում եմ աչքերս ցավումա :D
    • Astghik
      2013-07-03 18:10:44
      ետ նկարն էլ դու անտեսիր :D
  • MrUtIk
    2013-07-02 16:27:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Astghik
      2013-07-03 18:10:58
      :) :) :) :) մերսի (ծաղիկ)
  • NARE
    2013-07-02 16:56:30
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես լավներ (լավ)
    • Astghik
      2013-07-03 18:11:19
      շնորհակալ եմ ուրախ եմ որ դուր եկավ (գինի)
  • ♥ SaRa ♥
    2013-07-02 17:06:35
    (լավ) (լավ) (լավ) (լավ) հրաշք եննննննննն (ծաղիկ)
    • Astghik
      2013-07-03 18:11:28
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • N.L.R
    2013-07-02 22:07:06
    ԱՌԱջԻՆԸ.... (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ՄՆԱՑԱծՆ էԼ էԻՆ ԼԱՎԸ...
    • Astghik
      2013-07-03 18:11:52
      ես վերջինը ամենաշատը հավանեցի :)
  • Mer..
    2013-07-03 18:16:22
    ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Ու չի պակասի աշխարհում ոչինչ,- Մի լույս կմարի հինգերորդ հարկում, Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն, Մանուկներն էլի կխաղան բակում, Կանաչներն էլի ցողով կթրջվեն, Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում, Կժպտան նորից աչքերը քո ջինջ, Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Եվ չի պակասի աշխարհում ոչինչ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
    • Astghik
      2013-07-05 12:34:48
      շատ լավն է չէ՞ (ծաղիկ)