Copy SMS

Մեր սիրո տխուր մեղեդին...

Մեր սիրո տխուր մեղեդին... -  ճամփա, հուշեր, ճակատագիր, իրականություն,


Արդյոք լսու՞մ ես ինձ, տեսնու՞մ ես ստվերս, ինչպես ես քոնը, տեսնես կանչու՞մ ես ինձ, կարոտու՞մ ես, ինչպես ես քեզ...մոռացել եմ հեռախոսիս զանգի մեղեդին, այն հավերժ լռում է` արտասվելով վերադարձիդ վառված պատրանքը:

Գուցե մեկ-մեկ հիշում ես, գուցե չի էլ մոռացվի խոսքերս, որոնք հանցավոր դարձան արցունքներիդ լույս աշխարհ գալուն պես, գուցե իրար սիրել ենք, ու սիրում ենք գուցե հիմա էլ, գուցե ապագան միակ հայելին է, որ ցույց կտա...Իսկ անցյալը միակ երգը, որի տակ հավերժ պիտի պարեմ ասես...Չէ, դու անցյալ չես, ու չես դառնա, դու չես լքի ինձ, չես հեռանա, չես մոռանա...ես էլ, խոստանում եմ, ես էլ չեմ մոռանա...

<

- Աստվածացրել եմ քեզ ու հիմա վախենում եմ դիպչել, միթե՞ իրական ես, միթե՞ քամին չի փչացնի պատկերդ, ինչպես շատ հաճախ երազում, միթե՞ նայում եմ քեզ այսքան անդունդների հատակը համբուրելուց հետո...

- Ասա, որ չես գնա, կմնաս որպես անվերջ երազ, կմնաս բոլորին ապացուցելու, որ երջանիկ ես, կմնաս, որ հավատամ ներել ես հավերժություն թվացող բացակայիս համար, կմնաս, որ կառուցենք քո երազած տունը, նկարենք միասին երեխաներին, ասա, խնդրում եմ ու ես հենց հիմա կթողնեմ ՆՐԱՆ...

- Դու չկաս, երբեք էլ չես եղել, ու հիմա նորից իրականությունը ծակեց ցանկությունս, որ այն լռի, քո օրվա մի մասն եմ, գիտեմ, մտքերդ իմն են, ինչպես և իմը` քոնը, բայց քո կյանքում ես տեղ չունեմ, դու հրաշք ես, որ պիտի ազատություն տամ, հեռվում պաշտեմ, երկրպագեմ աշխարհներ այն կողմ:

Ծառը, քարը, որին հենված էի, թղթերը, որոնք քեզ նվիրեցի, որ այլևս քեզանից ոչինչ չպահեմ, /ափսոս, որ մտքերս չկարողացար տանել քեզ հետ  հեռու/ ջուրը, որ հոսում էր իբրև մաքրելով թրջված իմ ու քո աչքերը, որոնք չէին հանդարտվում, ասես պատերազմում էին մեր համառության դեմ...Հայացքդ թերթեց ամեն անկյուն, ամեն շունչ առած անշունչ պատկեր,առարկա, ու հարցրի.

-Այդ ի՞նչ ես անում:

-Մտապահում եմ ամենը ճակատագրական այս հեքիաթից, որպես քո կտոր կպահեմ իմ սրտում, ու դեռ շատ են մտքերս գալու այստեղ, որ հավաքեն թափված քո ամեն արցունք, էությունս քեզ է շնչում, աչքերս քո գույներին են կարոտում, սիրտս հոգնել է մենակությունից, ես իմ թագուհուն եմ ուզում...

-Վախենում եմ նայել քեզ, չեմ ուզում չքանա երազը, չեմ ուզում իրականությունը տանի քեզ իր հետ, վախենում եմ բարձրաձայնել անունդ, այն նույնպես աստվաածային է, աննորմալ, խենթ...

Լույսը, որ իր շքեղությամբ գոտևորել էր երկուսիս, որ չկուրանանք պատրանքի փայլից, հանկարծ խամրեց, այն արտասվում էր, ու մեզ հետ ապրում էր վիշտը, որ դրոշմված էր երկուսիս սրտում...>>

Ասում են անմոռանալի է այն սերը, որ կիսատ է մնում, որ առաջինն էր, որ ամենաքաղձրն էր, որ ամենաանիրականն էր...և ահա պատճառը, որ չես լքում ինձ....

Կարոտում եմ այն օրը...ծառին հենված....ջրի կողքին....բոլորին հակառակ...ԵՍ ու ԴՈւ...Մեր սիրո տխուր մեղեդին... -  ճամփա, հուշեր, ճակատագիր, իրականություն,

#at=22

Ոչ  հեղինակային

4

6

1384

  • Մեր սիրո ուրախ մեղեդին....
  • NARE
    2013-07-02 19:09:45
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ❣Maria H❣
    2013-07-02 19:10:25
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ԱՊրԵՍ ՊՈՍՏԴ ՀԻԱՆԱԼԻ էր
  • ♥ SaRa ♥
    2013-07-02 19:10:41
    <<Քամին կանգ էր առել, վախենում էր շշնջալ թեկուզ, տարիներ շարունակ մաղվելուց հետո հազիվ պարուրել էր անցյալը իր արցունքոտ բառերով, ու դու էլ ինձ պես շշմած միայն ձեռքս էիր բռնել ու կարծես չէիր հավատում տեսածիդ... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) շատ լավնա պոստտ