Copy SMS

Մնաս բարով, ես հեռանում եմ♥ (հեղինակային) ♥

Մնաս բարով, ես հեռանում եմ♥ (հեղինակային) ♥ - Մնաս, բարով,հեղինակային,

Առաովտյան արթնացա ծխախոտիտ հոտից, այն այնքան տհաճ էր ինձ համար: Երեկվա վիճաբանության հետքերը սփռված էին ամբողջ տնով: Երեք տարի է միասին ենք ապրում և մտքովս չէր անցնում, որ մի օր կարթնանամ ու էլ չեմ ուզի քեզ տեսնել: Գիտեմ երեկ սխալ էի, զայրացրի քեզ, երևի չարժեր գնալ այդ անիմաստ արարողությանը: Իսկ միգուցե պատճառը հենց մեր մեջ է, սերը կարծես էլ չկա, դու ինձ էլ չես ձգում, աշխատանքից տուն չեմ շտապում, որ քեզ տեսնեմ...
Առաջվա պես չես գրկում, չես փաղաքշում, իսկ ու՞ր կորավ ռոմանտիզմը, ի՞նչ եղան երազանքները:
Հիշում ես երբ սկսեցինք միասին ապրել ամեն երեկո, երբ աստղերը սկսում էին հազիվ երևալ բարձրանում էինք տանիք ու սկսում ապագայի մասին երազել, միշտ ուզում էինք արտասովոր հարսանիք ունենալ, մեծ տուն ու երեք երեխա:
 Ես շնիկ էի երազում, և մի օր երբ երեկույթից վերադառնում էինք տուն մոլորված փոքր շուն տեսանք, գետնից բարձրացրիր ու ասացիր, որ սա է իմ երազած շնիկը տանում ենք պահենք, նա կլինի մեր փոքրիկը` նա ծնող չունի մենք երեխա: Այդպես շնիկ էլ ունեցա, որը մինչև օրս անուն չունի, ընդհանուր հայտարարի չեկանք և խեղճը մնաց անանուն:  Իրար խոսք էինք տալիս մինջև կյանքներիս վերջ խենթ մնալ, իրար սիրել և այլն:
Հիմա երբ պառկած եմ մեր անկողնում ու փորձում եմ այս ամենից ելք գտնել ու հեռանալուց բացի ուրիշ ոչինչ մտքիս չի գալիս, նախանձով եմ նայում անցած օրերին:
Լավ իսկ ինչ եղավ մեզ, գուցե՞ մեծացանք կամ... կամ ... կամ... չգիտեմ ել ինչ մտածեմ, գլխումս քաոս է, երևի շատ եմ երազանքներով ապրել ժամանակն է իրատես լինել: Ավելի լավ է հեռանալ առանց ոչինչ ասելու:  Չէ մի նամակ կգրեմ, վերջին ու միակ ձեռագիր նամակը մեր կյանքում որում հրաժեշտ կտամ քեզ ում մեր միասին անցկացրած տարիներին: Ինչ բարդ է թողնել այսքանը և հեռանալ:
Առաոտյան ոչինչ չասացի ուղակի դուրս եկա տնից մի քիչ զբոսնելու, մտածելու...
 Երբ հասկացա, որ այլ ելք չկա բացի հեռանալուց վերադարձա տուն, դու արդեն այնտեղ չէիր:
Չփորձեցի ել պարզել որտեղ ես: Մի գրություն թողեցի ու դուրս եկա, չգիտեմ ել վերադարձել ես թե ոչ, բայց ես այլևս հետ չեմ գա:
  Հեռանում եմ.... Մնաս բարով♥♥♥

Մնաս բարով, ես հեռանում եմ♥ (հեղինակային) ♥ - Մնաս, բարով,հեղինակային,Լիլ ջան քո պատվերով...նվիրում եմ իմ սիրելի ընկերուհուն`ԼիլիինՄնաս բարով, ես հեռանում եմ♥ (հեղինակային) ♥ - Մնաս, բարով,հեղինակային,:

11

15

1174

  • SARA
    2013-07-05 16:05:13
    (լավ) (լավ) (լավ)
  • Elka
    2013-07-05 16:11:25
    իրական էր՞
    • ♥ SaRa ♥
      2013-07-05 16:22:00
      այօ իրականաաաաա սա իմ թանկագին ընկերուհու կյանքիցաաաաա :'(
      • Elka
        2013-07-05 16:22:27
        լավն էր :)
      • ♥ SaRa ♥
        2013-07-05 16:23:33
        մերսիիիիիիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • sssooo
    2013-07-05 16:26:02
    լավն էր (լավ)
    • ♥ SaRa ♥
      2013-07-05 16:27:02
      ապիսսսսսսս (ծաղիկ)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-05 16:31:45
    (լավ) :( :(
    • ♥ SaRa ♥
      2013-07-05 16:32:08
      :'( :'( :'( բաաաաաաա (ծաղիկ)
  • Suren2013
    2013-07-05 16:46:18
    ...Հրաշք էր Սառ...Բրավո (բռավո) (բռավո) (բռավո)...
    • ♥ SaRa ♥
      2013-07-05 16:51:05
      ապիսսսսսսսսս (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ժպիտ)
  • ...mariam...
    2013-07-05 16:51:37
    Դաժանա :( :'(
    • ♥ SaRa ♥
      2013-07-05 16:52:23
      հա գիտեմ,բայց փաստաաաաա :(
      • ...mariam...
        2013-07-05 17:02:09
        Շատ դժվարա,թողնել,հեռանա,երբ իսկապես սիրում ես :'(
      • ♥ SaRa ♥
        2013-07-05 17:08:16
        իհարկե դժվարա :'( :'( :'(