Copy SMS

Մտքեր(մաս 3)....

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Սիրահարվել է ինձ տխրությունը՜, Որին չեմ սիրում. և այդ պատճառով Նա իր հագուստն ու անունն է փոխում – Մերթ ` կոչվում թախի՜ծ, մերթ` կարո՜տ, Մերթ` վիշտ, ցավ կամ... տրտմությու՜ն....

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Կյանքը դա մի մեծ սավաննա է, իսկ մարդիկ էլ կամ գիշատիչ, կամ գիշատչի զոհ: Այս կյանքում մարդ անընդհատ պարտավոր է ուժեղ լինել, պարտավոր է զգոն լինել, այլապես կարող է խժռվել մեկ ուրիշի կողմից......

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Ցտեսություն...առանց պատճառի ավելի ցավալի է......իսկ սերն առանց պատճառի ավելի գեղեցիկ.......

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Կյանքից վերցրու այն,ինչ քեզ անհրաժեշտ է` առանց ուրիշներին ցավ պատճառելու.......

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Ապրե'լ սա է իմաստը կյանքի , բայց մի պահ կարծես մեռնել ես ուզում, Երբ շուրջդ քանդված աշխարհ ես տեսնում , Երբ մարդկանց նայում ու ցավ ես զգում, Երբ սուտն ու կեղծը հոգի են կրծում, Երբ ժպիտն անգամ շինծու է լինում,Երբ մարդիկ իրար փողով են հարգում.....

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ.....

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Պետք է գիտակցել մի պարզ ճշմարտություն,որ մեր կյանքը կարճ է,և մենք մեր հնարավորությունների չափով պետք է կարողանանք երջանիկ լինել,երջանկության համար սիրել,սիրելու համար մի փոքր էլ տառապել.....

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Կյանքի իմաստը ոչ այնքան այն է,որ հարմար գնացք նստես,այլ այն,որ իջնես ճիշտ կայարանում.....

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Գեղեցիկ է կյանքը...Կյանքի մեջ մարդը...Մարդու մեջ հոգին...Հոգու մեջ սերը.......

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից......

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Պ.Սևակ.....


Ամենից դժվար բանը սիրելն է:


Իսկ ոտներիցըս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:


Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:


Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:


Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:


Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:


Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):


Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ…


 


 

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Վերջ......

Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,


Սիրով Jarry...♥ կամ Քաղցր երազ....


Կայքի անդամ է` 2012-07-19 04:28:06 պահից :)


Մտքեր(մաս 3).... - Ուղղակի, մտքեր,

8

4

1228

  • Mer..
    2013-07-05 21:59:20
    (լավ) (լավ) (լավ)
  • L♥(i was happy)♥...
    2013-07-06 13:31:55
    Գեղեցիկ է կյանքը...Կյանքի մեջ մարդը...Մարդու մեջ հոգին...Հոգու մեջ սերը....... .......վախխխխխխխխխխխ ինչ լավն էին,,,բրավոոոոոոոոոոոո (բռավո) (բռավո) (բռավո)